« »

Իմ ամենամեծ մոտիվացիան

Իմ ամենամեծ մոտիվացիան

Երբեմն, երբ ինչ-որ գործնական դժվարություններ եմ ունենում, ինչ-որ խնդիրներ են լինում և մտածմունքներն այնքան շատ են լինում, որ չեմ կողմնորոշվում ինչից սկսել, որը անել, երբ անել, կա մի բան, որը ստիպում է ինձ ետին պլան մղել բոլոր գործերը և հասկանալ, որ այդ ամենը ընդամենը մանրուքներ են և որ գործնական խնդիրները ոչինչ են, երբ կողքիս կա նա: Իմ ամենամեծ մոտիվացիան իմ կինն է, որին էլ այսօր որոշեցի նվիրել այս հոդվածը: Իմ կյանքում ամենադժվար պահերին, երբ նա կողքիս է, դժվարություններն աչքիս չեն երևում, քանի որ նա կողքիս է: Իսկ երբ նա կողքիս չէ… նման բան իրականում չի լինում 🙂 Եվ քանի նա կողքիս է, ես անընդհատ շարժվելու եմ առաջ, քանի որ ես ունեմ պատճառ շարժվելու առաջ: Մոտիվացիան չպետք է լինի նյութական, այն պետք է լինի հանուն մարդկանց: Նման մոտիվացիան երբեք չի մարում, այն իրավունք չունի մարելու, քանի որ խոսքը գնում է այլ մարդկանց մասին: Այնպես որ, հարգելի ընթերցող, եթե չես գտել քո ամենամեծ մոտիվացիան, գտիր այն:

Հիմա, երբ գրում եմ այս հոդվածը, մտքիս մի պատմություն եկավ: Այդ պատմությունը դուք լսած կլինեք, եթե դիտել եք Բոդո Շեֆերի սեմինարները: Նա պատմում է մի կնոջ մասին, որին դեռ երեխա հասակում ծեծում էր հայրը: Հետո աղջիկը ամուսնանում է և նրան սկսում է ծեծել ամուսինը: Աղջիկը բաժանվում է ամուսնուց և ամուսնանում է երկրորդ անգամ, բայց երկրորդ ամուսինը նույնպես շարունակում է նրան ծեծել: Եվ մի օր, երիտասարդ կինը կյանքից հիասթափված, նստում է աստիճաններին և սկսում է լացել: Բայց հանկարծ նա ուշքի է գալիս. «ես չպետք է լացեմ, ես պետք է ուժեղ լինեմ` հանուն իմ երեխաների»: Եվ նա դառնում է ուժեղ: Նա բաժանվում է ամուսնուց, մտնում է աշխատելու ինչ-որ ընկերությունում, հետո բացում է սեփական ընկերությունը, նա դառնում է հայտնի, դառնում է ճանաչված գործարարուհի և ճանաչվում է Միացյալ Նահանգների տարվա կին: Երբ նրանից հարցազրույց են վերցնում, լրագրողը նրան հարցնում է. «Բայց ինչպես դուք հասաք այդ ամենին, չէ՞ որ դուք երկու փոքր երեխա ունեիք…»: Կինը չի դիմանում և հուզմունքից բացականչում է. «Ոչ թե ինչպե՜ս, այլ հենց դրա համար, որ ես երկու փոքր երեխա ունեի, ես հասա՛ այդ ամենին»: Գտեք մոտիվացիա ձեզ շրջապատող մարդկանց մեջ:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


34 մեկնաբանություն

  1. Լուկա ջան շատ հաճելի հոդված էր…զգացի,որ դուք իսկապես շատ հաջողակ և երջանիկ մարդ եք…մաղթում եմ,որ երբեք չկորցնեք Ձեր ամենամեծ մոտիվացիան(չնայած համոզված եմ ,որ չեք կորցնի)…)))))եղեք մոտիվացված և մեզ էլ մոտիվացրեք Ձեր հիանալի հոդվածներով….

  2. Shat lav hodvac er…Petqe gtnem im motivacian)))

  3. Rob ջան շտապի 🙂

  4. Շատ եմ մտածել այս թեմայով, բայց հոդվածը կարդալուց հետո ավելի համողվեցի դրանում: Հենց այս ուրբաթ ծանոթանալու եմ նրա հետ:

  5. Առաջ Մեսրոպ ջան, 3 օր մնաց 🙂

  6. Շատ լավն էր Ձեր գրառումը Լուկա ջան:Ճ
    Շատ ուրախ եմ Ձեզ համար, քանզի մարդիկ հաճախ չեն գնահատում իրենց շրջապատի այն մարդկանց, ովքեր մի պատրաստ են օգնելու և մոտիվացնելու իրենց: Ամուր պահեք Ձեր ԳԱՆՁԸ :Դ
    Շնորհակալություն:Ճ:Ճ

  7. Luka ջան, շատ հետաքրքիր զուգահեռներ ես անցկացրել, իսկապես մոտիվացիան շատ կարևոր է !!!

  8. Ընտիր էր Luka ջան!!!Դե ուրեմն եկեք մեզ շրջապատենք միայն դրական մարդկանցով, որ նրանց միջոցով էներգիայով զինվենք,,,և ինչու չէ, մենք էլ մեր հերթին նրանց համար լինենք մոտիվացիայի աղբյուր!!!

  9. Շաաաաաատ շնորհակալություն հոյակապ ու շատ գեղեցիկ հոդվածի համար!!!!!!:
    Ինձ այն շատ հուզեց:

  10. Լիովին համաձայն եմ հոդվածի հեղինակի հետ:

    Սեփական փորձից ասեմ, որ սիրելի մարդը լավագույն մոտիվացիան է, լավագույն հենարանն է ու լավագույն օգնականը` կյանքում հաջողության հասնելու համար: Անձնական երջանկությունը հաջողակ կյանքի հիմքն է:

    Լուկա ջան, ուրախ եմ, որ մեր հասարակությունում կան Ձեզ նման դրական ու լավատես մարդիկ: Երկար-երկար տարիների համատեղ երջանիկ կյանք եմ ցանկանում ձեզ 🙂

  11. Ես կուզենայի շնորհակալություն հայտնել բոլորին բոլոր մեկնաբանությունների համար: Ես այն մարդն եմ ումով Լուկան մոտիվանում է: Իսկ նա այն մարդն է ումով ես եմ մոտիվանում 🙂 Նրան նայելով դու ցանկանում ես ամբողջ աշխարհը շուռ տալ 🙂 Քանի որ նա շատ դրական է ու էներգիայով լի 🙂

    • Լիդիա ջան,, Շնորհակալ եմ Ձեզ, որ Հրաչի կողքին եք,,, որովհետև նա մոտիվանալով Ձեզանից, օգնում է մեզ բոլորիս: Դուք ուղղակի հրաշք եք: Սիրում եմ Ձեզ երկուսիդ : Հավերժ սեր ու ընտանեկան երջանկություն եմ մաղթում: 🙂

  12. Շատ լավ հոդված էր Luka ջան:Շատ ճիշտ եք մեզ հարկավոր է, որպեսզի մենք գտնենք մոտիվացիա հենց մեր շրջապատող մարդկանց մեջ:

  13. Շատ հուզիչ էր, Լուկա, ապրես

  14. Lidia ջան մենք երբեմն Luka-ի հոդվածները կարդալուց ենք ուզում ամբողջ աշխարհը շուռ տալ, դե ես պատկերացնում եմ,թե դուք ինչքան հաճախ եք աշխարհը շուռ տալու ցանկություն ունենում: 🙂 Էնքան երջանիկ եմ , երբ շրջապատում սեր եմ տեսնում, չեմ ուզում ասել իսկական սեր, որովհետև ես դրա տակ մենակ իսկական եմ պատկերացնում,ուղղակի ոմանք երբեմն էժանացնում են: Միշտ միշտ միշտ անչափ, անչափ, անչափ երջանիկ եղեք!!! Մեկ էլ թեմայի վերաբերյալ հիշեցի, երբ նոր պատրաստվում էի ԲՈՒՀ ընդունվել,իհարկե նպատակը, մոտիվացիան կրթությունը շարունակելն էր,էլ ավելին իմանալ, բարձրագույն կրթություն ստանալ, ու երբ հանձնեցի առաջին քննությունը ու բարձր արդյունք ,դրանից հետո մոռացել էի, որ նպատակս այն էր, որ ուզում էի շարունակել սովորել:Ես դա անում էի հանուն ծնողներիս,նրանք երջանիկ էին, երբ տեսնում էին աշխատանքիս արդյունքը. հանրապետությունում այդ տարի դիմորդներից ամենաբարձր բալերից մեկը իմն էր:Ես ուզւոմ էի հաջորդն էլ բարձր ստանալ, ինձ էլ ավելի լավ դրսևորել,ու էդ պահին միակ մոտիվացիան այն էր, որ դա ուրախացնում է ծնողներիս:

    • Vanuhi ջան մերսի շատ 🙂
      Ծնողների համար ընդունելության քննության բարձր բալերը ՇԱՏ կարևոր են, ես դա հաստատ գիտեմ, նրանց մեծ ուրախություն ես պարգևել:

      Իսկ ինչ առարկաներ ես հանձնել? 🙂

    • Շնորհակալություն Vanuhi ջան 🙂 Քեզ էլ ցանկանում եմ, որ միշտ մոտիվացված լինես ու միշտ ուրախացնես քո մտերիմներին 🙂

  15. Դուրս եկավ, որ առանց մոտիվացիա մարդ եմ, լավ չի ( Հ.Գ. Լուկա ջան գտնելնա դժվար

    • Դե ուրիշ մոտիվացիաներ էլ կան Վահագ ջան 🙂 Հա դժվար ա, բայց դե մենք սիրում ենք դժվարությունները հաղթահարել 🙂

      • հաստատ Լուկա ջան, բա առանց դրա իմաստ չկա ապրելու, լիքը մոտիվացիա կա, բայց դե գլխավորը էս հոդվածում էր, միանշանակ :Դ

  16. Shat lavn er Luka jan: Karcum em, vor sa shat mec nver er Dzer knoj hamar: Mer motivacian mer harazatnern en: Cankanum em, vor bolors el mi or gtnenq mer motivacian ev linenqaynqan nerdashnak, inchpisin duq eq: Dzez amenadjerm maxtanqner@

  17. Lidia ջան շնորհակալ եմ շատ: 🙂 Luka ջան ես մաթեմատիկա, հայոց լեզու և անգլերեն եմ հանձնել, ու առնձնահատուկ հաճույք ա մաթեմատիկայից բարձր ստանալը 🙂 Իսկ դու?

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»