«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Աֆորիզմներ

Եզոպոսյան խորհուրդներ

Հեղինակ՝ Lara

Եզոպոսը եղել է առաջին առակագիրը։ Նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում։ Նա այս խորհուրդները տվել է իր որդեգրին` ասելով, որ լսի իր խոսքերը և պահի դրանք ինչպես իրեն վստահված գանձ։ Այս խորհուրդները շատ արժեքավոր են նաև մեզ համար` չնայած եզոպոսյան ժամանակաշրջանից անցել է շուրջ 2600 տարի։ Սա նշանակում է, որ հաջողության և երջանկության հասնելու կանոնները նույն են բոլոր ժամանակներում և ամենուր։

  • Տիրապետի՛ր քեզ։
  • Մի՛ ամաչիր սովորելուց նաև հասուն տարիքում. լավ է սովորել ուշ, քան երբեք։
  • Ապրի՛ր նրանով, ինչ ունես, իսկ այսօրվա ավելցուկը պահի՛ր վաղվա համար. ավելի լավ է բարիքը թողնել թշնամուն, քան բարեկամներից ողորմություն մուրալ։
  • Ում հետ ստիպված ես գործ ունենալ, նրա հետ զիջող եղի՛ր և հարգալից։
  • Աշխատիր դառնալ խելացի և ոչ թե հարուստ. հարստությունից կարող ես զրկվել, իսկ խելքը ընդմիշտ քեզ հետ է։
  • Երջանկության մեջ հիշաչար մի՛ եղիր, լավ վարվի՛ր թշնամիներիդ հետ, եթե կարող ես, ողորմածություն ցու՛յց տուր, և նրանք կզղջան, թե ինչպիսի մարդու են նեղացրել։
  • Մի՛ դանդաղիր, գործի՛ր։
  • Բամբասկոտին և շաղակրատին, եթե նույնիսկ հարազատ եղբայրդ է, փորձելուց հետո, իսկույն վանի՛ր քեզանից. նա բարի զգացմունքներից չէ, որ դատարկաբանում է, այլ որպեսզի ուրիշներին հաղորդի քո ասածները և խոսքերը։
  • Եթե փողդ շատ է, մի՛ ուրախացիր, եթե քիչ է մի՛ տխրիր։

Հեղինակի մասին

Lara

9 մեկնաբանություն

  • Լուկա ջան որոշ աղբյուրներում ասվում է,որ Եզոպոսը փռյուգացի է..իսկ երևի հույն են անվանում,որովհետև հույններն ու հռոմեացիները իրենց առակները անվանել են եզոպոսյան..իսկ հայ առաջին առակագիրը Մխիթար Գոշն է..և նա ապրել է շատ ավելի ուշ, 12-րդ դարում….

  • Ուրեմն Եզոպոսի տերը նրան ուղարկում է, որպեսզի տեսնի բաղնիքը ազատ է, թե չէ, քանի որ այն ժամանակ շատ հերթեր էին լինում: Եզոպոսը գալիս է բաղնիքի մոտ, տեսնում է բաղնիքի մուտքից մի քիչ հեռու մի մեծ քար է ընկած, որ մարդկանց խանգարում է, սակայն ոչ մեկ այն չի հեռացնում, այլ բոլորը շրջանցում են ու մտնում բաղնիք: Հերթն էլ իրար խեղդում է :Դ Գնում է տիրոջն ասում է, որ բաղնիքն ազատ է ու մարդ չկա: Տերն ուրախ ուրախ գալիս է, տեսնում է, որ հերձն իրար խեղդում է, գժված վազում է, որ Եզոպոսին պատժի: Ասում է այ հիմար, բա ասում էիր, որ մարդ չկա? Եզոպոսը քմծիծազելով պատասխանում է, որ եթե այնտեղ գոնե մի մարդ լիներ, կհասկանար, որ այդ մեծ քարը խանգարում է ու իրենց ճանապարհից կհեռացներ :Դ:Դ:Դ:Դ

  • Uzum em dzer het kisvel Ezoposi kensagrutyuny kardalu jamanak handipac mi htaqrqir zruyci, vory indz shat shat er dur ekel. Uremn ezoposy mi or ir tiroch het, vory pilisopa er, gnum e bandjarexen gnelu. Bandjaragorcy harcnum e pilisopayin banjarexeni gumary petq che , miayn te duq patasxaneq mi harci. Pilisopan asum e inch harci?
    Bandjaragorcy harcnum e , inchi hamar e , vor es aydqan charcharvum em, mshakum em I'm buysery , parartanyuter em lcnum, bay mievnuyn e molaxotery aveli lav u partam en achum. Pilisopan patasxnum e bnutyun e aydpisin. Ezoposy lsum e pilisopayi patasxany ev qti tak cicaxum e. Pilisopan harcnum e Ezoposin ,-Ezopos inchi es ciciaxum. Du karox es tal ayd harci patasxany. Ezoposy asum e ayo ev patasxanum.
    Hoxy nman e amusnalucvac ev 2-rd angam noric amusnacac knoch, vory xnamum e ev irerexanerin ev amusnu erexanerin. Ev irenic cnvac erexaneri hamr na harazat mayr e ev nranc misht talis e chahi amenalav maser, isk amusnu erexaneri hamr na misht el klini xort mayr, vorn el nranc kta mish chashi mnacordnery. Nuynn el hoxy misht molaxoti hamar kmna inchpes harazat mayr ev nranc kta hoxi lav snundy, isk martu koxmic canac buyseri hamar kmna inchpes xort mayr, ev kta hoxi snndi mnacortnery.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»