« »

Իրական կյանքի բանաձևը

Արտասահմանյան կայքերից մեկում պատահական հանդիպեցի նման մի բանաձև և ուզեցա, որ դուք էլ անպայման տեսնեք այն: Այն փորձում է ցույց տալ, որ կյանքում կան և ուրախություններ և տխրություններ: Ընդունեք դա և վայելեք կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա:
Իրական կյանքի բանաձևը

Այս բանաձևը չի վերաբերվում միայն ուրախություններին և տխրություններին: Կյանքում լինում են հաջողություններ և անհաջողություններ, լավ օրեր և վատ օրեր, լավ տրամադրություն և վատ տրամադրություն, լավ գործարք և վատ գործարք և այդպես շարունակ: Չի կարելի սպասել, որ միշտ լինի լավը: Դուք կարող եք այնպես անել, որ լավը խամրեցնի վատը, բայց իսպառ այն վերացնել չի հաջողվի: Եթե ընդունեք դա, ձեզ ավելի հեշտ կլինի ապրել և վայելել: Միևնույն է, միշտ էլ ուրախություններին հաջորդելու են տխրությունները, իսկ հաջողություններին` անհաջողությունները: Սակայն ուրախություններով ու հաջողություններով պետք է ուրախանալ և գնահատել դրանք, իսկ տխրություններն ու անհաջողությունները թողնել անցյալում:

Ահա և բանաձև: Եթե դուք էլ ունեք Ձեր բանաձևը, ապա կիսվեք այդ մասին մեզ հետ:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


2 մեկնաբանություն

  1. Լուկա ջան հիանալի հոդված է 🙂
    Իրեք որ, կյանքը կես ուրախություն, կես տխրություն է: Մարդիկ սովորություն ունեն միշտ բողոքել, բայց նրանք մոռանում են, որ տխրության դառը համը ճաշակելուց հետո է երջանկությունը քաղցր թվում:
    Շնորհակալություն

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»