«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Միշտ ձգտեք տեսնել նորը

Մարդու աշխարհայացքն ընդլայնվում է, նրա գիտելիքներն աճում են և մարդը զարգանում է այն ժամանակ, երբ նա նոր տարածքներ է մուտք գործում: Եթե նախկինում նոր տարածքներ ասելով մենք նկատի ունեինք նոր գիտելիքներ, նոր աշխատավայր, նոր բիզնես, մի խոսքով հարմարավետության նոր գոտի, ապա այս հոդվածը վերաբերվում է նոր տարածքներին՝ բառիս բուն իմաստով: Ձգտեք լինել նոր վայրերում, նոր երկրներում, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ: Արդեն բացվում է տուրիստական ակտիվ սեզոնը և եթե դեռ չեք պլանավորել ամառային Ձեր հանգիստը, ապա սկսեք մտածել այդ ուղղությամբ:

Շատ ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա տարին մեկ անգամ նոր երկիր այցելելու: Դա ոչ միայն հանգստի հնարավորություն է, այլ շատերի մոտ հենց ճանապարհորդությունների ժամանակ են ծնվում նոր մտքեր ու հանճարեղ գաղափարներ: Միջավայրի փոփոխությունը ազդում է նաև մտածելակերպի փոփոխության վրա: Օրինակ, մենք այդպես էլ պլանավորել ենք, ամեն տարի նոր երկիր այցելել: Անցյալ տարի եղանք Կիպրոսում, այս տարի կայցելենք Վրաստան, որը չնայած հարևան երկիր է, բայց երբեք այնտեղ չենք եղել: Հետագա տարիներին անպայման կայցելենք Հունաստան, Իտալիա, Եգիպտոս, Թայլանդ և իհարկե Չինաստան: Չինաստանը ոչ միայն հանգստի հիանալի տարբերակ է, այլ նաև բիզնես կապեր հաստատելու և նոր բիզնեսներ սկսելու հնարավորություն: Բարեկամներիցս մեկը եղել է մի շարք երկրներում, բայց ինչպես նա է ասում, Չինաստանը ոչ մեկի հետ չես համեմատի:

Հասկանում եմ, որ շատերը հնարավորություն չունեն ամեն տարի նոր երկիր մեկնելու, բայց դրանից պետք է ոչ թե տխրել ու հուսահատվել, այլ հակառակը՝ մոտիվանալ, ավելի եռանդուն աշխատել, որպեսզի կարողանալ այդ հնարավորությունը ստեղծել: Ինչպես գիտեք, միևնույն երևույթին կարելի է տարբեր ձև նայել: Հաջողության հասեք միայն նրա համար, որպեսզի մեկնեք այնտեղ, ուր ցանկանաք, հանգստանաք այնտեղ, որտեղ ցանկանաք և այնքան, որքան ցանկանաք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

13 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»