«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ոչինչ չի կարող սահմանափակել, երբ միտքդ ազատ է

Հեղինակ՝ zaraavi

Ողջույն success.am-ի հարգելի ընթերցող: Բավական երկար ժամանակ բացակայեցի, քանի որ շատ գործեր ունեի: Այս հոդվածս ցանկանում եմ նվիրել մարդկանց, ովքեր ունեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ: Հոդվածը գրելու գաղափարը առաջացավ, երբ Խորխե Լուի Բորխեսին նվիրված լուսանկարներն  էի դիտում  Ակադեմիայի  ցուցասրահում: Խորխե Լուի Բորխեսը եղել է կույր, սակայն դա նրան չի խանգարել ճանապարհորդել, ուսումնասիրել հին անգլերեն, փիլիսոփայություն, լինել Ազգային գրադարանի տնօրեն, գրել բանաստեղծություններ, էսսեներ, հոդվածներ: Երբ կարդում ես նրա գործերը, տեղափոխվում ես մեկ այլ աշխարհ` անսահմանություն: Ինձ հիացնում է նրա աշխարհընկալումը, գիտելիքների մեծ պաշարը: Հասկանում ես, որ կարելի է տեսնել նաև հոգով:

Ֆիզիկական սահմանափակ հնարավորությունները չեն խանգարել նաև հանրաճանաչ երգիչներ Ռեյ Չարլզին, Սթիվի Ուանդերին, Անդրեա Բոչելլիին և հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենին:

Ապշում ես, երբ լսում ես Բեթհովենի ստեղծագործությունները: Ինչպես կարող է մարդ չլսելով ստեղծել այսպիսի հեքիաթային երաժշտություն:

Իսկ երբ նայում ես Ռեյ Չարլզին, թե նա, չտեսնելով ոչինչ,  ինչ վարժ է նվագում դաշնամուրի վրա,  ինչ սահուն է շարժում մատները, ուզում ես  հավատալ հրաշքին: Իսկ հրաշք կա, միայն այդ հրաշքը նրանց մեջ է, մեր մեջ:

Դեռ շատ հայտնի մարդիկ կան, ովքեր ունեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ, սակայն նրանք ապացուցում են, որ անհնարինը ոչինչ է:

Ֆիզիկական հնարավորությունների սահմանափակումը չի խանգարում մեզ հասնել հաջողությունների, ստեղծել գեղեցիկը: Թող դա ձեզ չընկճի, այլ օգնի հասնել բարձունքների:

Հեղինակի մասին

zaraavi

Կարծում եմ ինձ լավ կնկարագրեն իմ սիրելի աֆորիզմները
Вместо того, чтобы осуждать людей, постараемся понять их

When God created this world he also had some illusions

If you live to please other people, everybody may like you, but you are going to hate yourself .
Если шутка прячется за серьезное - это ирония; если серьезное за
шутку - юмор.
Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում
Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից
Я люблю тебя жизнь! Правда, не так извращенно и жестоко, как ты меня.
Ничто так не украшает женщину, как удачно подобранный мужчина.
В жизни все бывает, только не каждому достается.
Если желаешь, чтобы мир изменился, - сам стань этим изменением.

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»