« »

Ֆոնդային բորսաներ. Նյու-Յորքյան բորսա

Ֆինանսական շուկաներ

Ֆոնդային շուկան (բաժնետոմսերի շուկա, պարտատոմսերի շուկա և այլն) ֆինանսական շուկայի բաղկացուցիչ մասն է: Ֆոնդային շուկան վերացական հասկացություն է, որն օգտագործվում է արժեթղթերի վաճառքն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների և մեխանիզմների համախմբությունը բնութագրելու համար: Այն պետք չէ շփոթել «ֆոնդային բորսա» հասկացության հետ, որը կոնկրետ կազմակերպություն է, որի նպատակն է միջավայր ու պայմաններ ստեղծել առևտրային գործարքներ կատարելու համար և որը միջնորդ է հանդիսանում արժեթղթերի գնորդների և վաճառողների միջև: Այս հոդվածում կպատմենք Ձեզ աշխարհի ամենամեծ ֆոնդային բորսայի մասին:

Նյու-Յորքյան բորսա (NYSE)

Նյու-Յորքյան ֆոնդային բորսան (New York Stock Exchange, NYSE) ԱՄՆ գլխավոր ֆոնդային բորսան է և խոշորագույնը աշխարհում: Այն ԱՄՆ ֆինանսական հզորության և ընդհանրապես` ֆինանսական ողջ աշխարհի խորհրդանիշն է: Նյու-Յորքյան բորսայում է հաշվարկվում հայտնի Դոու-Ջոնսի ինդեքսը (արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի համար), ինչպես նաև NYSE Composite ինդեքսը, որը ֆոնդային շուկայում աշխարհի ամենահայտնի ինդեքսներից է: Այն արտացոլում է Նյու-Յորքյան բորսայում ընդգրկված ավելի քան 1500 ամերիկյան խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գնային շարժը: Այդ պատճառով էլ NYSE Composite ինդեքսը կարող է ծառայել որպես ԱՄՆ տնտեսության վիճակի ցուցանիշ:

Նյու-Յորքյան բորսան հիմնադրվել է 1792թ-ի մայիսի 17-ին: 1975թ-ին այն դառնում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը պատկանում էր 1366 անդամների (այդ թիվը մնացել է անփոփոխ 1953թ-ից): 2006թ-ի մարտին NYSE-ը ավարտում է Archipelago Holdings էլեկտրոնային բորսայի հետ միաձուլումը և իր պատմության մեջ առաջին անգամ առաջարկում է իր բաժնետոմսերը ներդրողներին՝ այդպիսով դառնալով առևտրային կազմակերպություն: NYSE-ի արժեքը 2006թ.-ի մարտին գնահատվում էր $12,5 մլրդ, իսկ բորսայում ցուցակված ընկերությունների ընդհանուր կապիտալիզացիան կազմում էր $26,5 տրիլիոն: NYSE Group-ի բաժնետոմսերի առք ու վաճառքը կատարվում է հենց բորսայում, որտեղ այսօր ցուցակված են ավելի քան 5000 ընկերություններ:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


7 մեկնաբանություն

  1. Լուկա ջան շաաատ,շաաաատ շնորհակալ եմ այս հոդվածի համար.

    • Խնդրեմ Գագիկ ջան, գնալով շատանալու են բաժնետոմսերի վերաբերյալ հոդվածնԵրը, շուտով մի հատ հոդված կլինի, ոնց կարող ես օնլայն բաժնետոմսեր գնել-վաճառել, հիմա ուսումնասիրում եմ: Դա հատուկ քո համար Գագիկ ջան 🙂

  2. վայ շաաաաաատ շնորհակալ եմ Լուկա ջան,ուղղակի ափսոս չեմ կարող հիացմուքս արտահայտել….

  3. OK Լուկա ջան.

  4. Լուկա ջան շատ շնորհակալ եմ հոդվածի համար, բայց մի խնդրանք ունեմ թեմայից դուրս, ես գիտեմ որ դու ծառայել ես հայոց բանակում , և ես էլ պատրաստվում եմ այս ամիս գնալ, և շատ կուզենայի, որ դու ինձ խուրհուրդներ տայիր բանակի վերաբերյալ, որովհետև քո մտածելակերպը ինձ համար քիչ թե շատ կարևոր է:

    • Կարեն ջան հա ծառայել եմ, 2007-ին եմ վերջացրել, խորհուրդներ անպայման այսօր կամ վաղը կլինեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»