Բիզնես և ֆինանսներ

Ինչպես աշխատել առաջին միլիոնը

Երևի լսած կլինեք, որ շատ միլիոնատերեր, երբ նրանց հարցնում են, ինչն էր ձեզ համար ամենադժվարը, պատասխանում են. «Դժվարն առաջին միլիոնն աշխատելն էր»: Խոսքն այստեղ հենց մեկ միլիոն թվին չի վերաբերվում: Խոսքը վերաբերվում է նրան, որ մարդը սովորում է ինքնուրույն փող աշխատել: Իսկ երբ դա նրա մոտ ստացվում է մեկ անգամ, այդուհետ դա նրա մոտ կարող է ստացվել բազմաթիվ անգամներ:

Իրականում ինքնուրույն փող աշխատելը հեշտ չէ: Խոսքը վերաբերվում է ոչ թե աշխատավարձին (դա էլ է ինքնուրույն. դու վարձատրվում ես քո ունակությունների համար), այլ հենց ինքնուրույն փող աշխատելուն, ավելի շուտ՝ ստեղծելուն: Շատ մարդիկ չեն հավատում, որ իրենք կարող են փող ստեղծել: Ինչպե՞ս: Այստեղ պետք չէ շատ բարդ մտածել: Որպեսզի կարողանաք ստեղծել միլիոններ, դուք նախ պետք է կարողանաք ստեղծել 1000 դրամ: Այսինքն, եթե դուք մտածեք ինչ-որ բան, որը հնարավորություն կտա Ձեզ ինքնուրույն աշխատել 1000 դրամ, Ձեզ կմնա միայն անել նույն բանը բազմաթիվ անգամներ ու հետագայում աշխատել միլիոններ:

Հասկանում եք, «դժվարն առաջին միլիոնն աշխատելն է» ասույթի իմաստը կայանում է նրանում, որ մարդը սովորում է փող ստեղծել և կարևոր չէ այդ փողի ծավալը: Դրանից հետո նրա մոտ վստահություն է առաջանում, նա տեսնում է, որ իր մոտ ստացվել է մեկ անգամ, ուրեմն կստացվի բազմաթիվ անգամներ: Իսկ երբ դա տեղի է ունենում, երբ մարդը կարողանում է իր երևակայության ու աշխատանքի շնորհիվ ստեղծել 1000-ական դրամներ, ապա միայն ժամանակի ու ցանկության հարց է, որպեսզի հազարները վերածվեն միլիոնների:

Հիշեք՝ կարողացեք ստեղծել 1 միավոր և Ձեզ կմնա միայն անել նույն բանը 1000 անգամ: Մարդիկ սովորաբար փորձում են, որ այդ 1 միավորը մեծ լինի: Բայց կարևորը դա չէ: Կարևորը՝ ինքնուրույն 1 միավոր ստեղծելն է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»