«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ի՞նչ կարող ես անել Դու. առակ

Մի մարդ առավոտյան զբոսնում էր ծովափով: Ծովն այդ օրն անհանգիստ էր, ալիքները բարձր, քամի էր փչում: Հանկարծ նա նկատեց, որ ալիքներն իրենց հետ ափ են բերում հարյուրավոր ծովաստղեր և երբ նրանք ետ են գնում, ծովաստղերը մնում են ցամաքին և առավոտյան արևի ճառագայթներից մահանում են: Մարդը մի քիչ առաջ շարժվեց և նկատեց մի քանի ծովաստղերի, որոնց ալիքը նոր էր ափ բերել և նրանք դեռ կենդանի էին: Նա վերցրեց մեկին և նետեց ծովը: Ապա մյուսին, հաջորդին, հաջորդին… Քիչ այն կողմ կանգնած էր մեկ այլ մարդ, որը չէր հասկանում, թե ինչ է այս մարդն անում: Վերջիվերջո նա մոտեցավ նրան, բռնեց նրա ձեռքն ու հարցրեց. «Ի՞նչ ես դու անում: Այստեղ հարյուրավոր ծովաստղեր կան, քանիսի՞ն դու կարող ես օգնել: Ի՞նչ է դա փոխելու, ի՞նչ տարբերություն»:

Մյուս մարդը ոչինչ չպատասխանեց: Նա ևս երկու քայլ առաջ արեց, վերցրեց գետնից ևս մեկ կենդանի ծովաստղ, նետեց այն ջուրը և ասաց. «Տարբերությունն այս մեկի համար է»:

Առակի իմաստը հետևյալն է. մենք չենք կարող օգնել բոլորին, բայց կարող ենք օգնել նրանց, ում կարող ենք: Մենք չենք կարող ազդել ամեն ինչի վրա, բայց կարող ենք ազդել այն ամենի վրա, ինչի վրա կարող ենք: Մեր փոքրիկ քայլերն ինչ-որ մեկի համար ՄԵԾ նշանակություն ունեն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»