Մտորումներ

Սովորում եմ նվագել դաշնամուր

Ամեն անգամ, երբ լսում եմ Ռիչարդ Կլայդերմանի «Բալլադ Ադելինին» (Ballade pour Adeline) երաժշտությունը, չգիտես ինչու մեջս մեծ ցանկություն է առաջանում նվագելու: Հաճախ նստում եմ դաշնամուրի առջև, ու չնայած նոտաներից ընդհանրապես գաղափար չունեմ, սկսում եմ խառը նվագել: Ու մեջս ինչ-որ անբացատրելի տպավորություն կա, որ կարող եմ շատ լավ նվագել: Չգիտեմ կստացվի դա, թե ոչ, բայց այսօր դաշնամուրի առաջին դասս ունեցա: Սովորում եմ տանը, ինձ օգնում է շատ լավ մի մասնագետ ու հուսով եմ` նրան կհաջողվի անտաղանդ երաժշտից ինչ-որ բան ստեղծել 🙂

Պարզապես այսօր, երբ սովորում էի առաջին նոտաներն ու երաժշտական տերմինները, այդ` լյա, դո, մի, բեմոլ, դիեզ, օկտավա և այլն, և այլն, մոտս այնպիսի տպավորություն էր, որ հարավ-ամերիկյան ջունգլիներում եմ գտնվում: Ավելի լավ է 100 հատ մոտիվացնող հոդված գրեմ, քան այդ նոտաներն ու դրանց դիրքը նոտաների այդ գծերի վրա սովորեմ 🙂 Բայց այդ զգացումը ժամանակի ընթացքում կմարի, քանի որ կա նպատակ` նվագել Ռիչարդ Կլայդերմանի «Բալլադ Ադելինին»-ը: Այսինքն, նաև նպատակի դրման օրինակն եմ ուզում բացատրել: Նպատակը ոչ թե դաշնամուր նվագել սովորելն է, այլ «Բալլադ Ադելինին»-ը նվագելը: Հասկանում եք, նպատակը պետք է լինի մոտիվացնող: Այսինքն, երբ դու ուզում ես պարզապես դաշնամուր նվագել սովորել, ամեն ինչ դեռ հստակ չէ. ըհը, սովորեցիր, բա հետո՞: Իսկ երբ նպատակն ավելի կոնկրետ ես դնում` ես ուզում եմ նվագել «Բալլադ Ադելինին»-ը, քանի որ դրանից ես հաճույք եմ ստանում, մոտիվացիան ավելի մեծ է, իսկ քայլերդ` ավելի հստակ: Այնպես որ, դրեք Ձեր առջև կոնկրետ, մոտիվացնող նպատակներ, լսեք Ձեր սրտի ձայնը, իսկ այս թեմային ես կանդրադառնամ այն ժամանակ, երբ արդեն նվագել սովորեմ:

Հ.Գ.
Եթե մասնագետներն ինչ-որ խորհուրդներ ունեն, թե ինչպես կարող եմ հեշտ սովորել, խնդրեմ 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

21 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»