Ստարտափ

Սիլիկոնյան հովտի գուրուները. Սթիվ Բլանկ

2010 թվականին պրոֆեսոր Սթիվ Բլանկը Սիլիկոնյան հովտի 10 ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր: Նա գործարար է և ներդրող, 8 ստարտափների հեղինակ, որոնց մեծ մասը հետագայում վաճառվել է խոշոր ընկերություններին: Նրա բիզնեսի մեջ ներդրել են Walt Disney-ն ու Sega-ն: Նրա հետաքրքրությունները բազմազան են: Նա ստեղծել է ստարտափներ տարբեր ոլորտներում` ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ռազմական և զվարճանքների (համակարգչային խաղեր և մուլտֆիլմեր): Նրա ստարտափները գրեթե միշտ դուրս են եկել IPO-ի: Նրա վերջին և ամենամեծ ստարտափը հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգեր (CRM) մշակող Epiphany ընկերությունն էր, որը ստեղծվեց 1996թ-ին, IPO-ի դուրս եկավ 1999թ-ին և վաճառվեց 329 միլիոն դոլարով 2005թ-ին: Նրա ամենասիրած խորհուրդներից մեկը սկսնակ գործարարներին հետևյալն է` «Get out of the building» (դուրս եկեք գրասենյակներից և շփվեք սպառողների հետ): Նա գրել է մի քանի գրքեր, որոնցից «Ստարտափի հիմնադրի ձեռնարկ»-ը (The Startup Owner’s Manual) համարվում է լավագույններից մեկը նրանց համար, ովքեր ուզում են ստարտափ սկսել: Այժմ նա 59 տարեկան է, դասավանդում է Սթենֆորդի համալսարանում, իսկ 2013թ-ին ճանաչվել է տեխնոլոգիաների ոլորտի 30 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Forbes-ի կողմից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

  • Հաջողակ մարդու մասին կարելի է իմանալ, նայելով նրա աչքերին: Ահա ևս մի ապացույց. նայեք Սթիվ Բլանկին… Նա երջանիկ է և եռանդուն: Ուզում եմ, որ մենք ևս ժպտանք այնպես ինչպես նա է ժպտում, երբ 59 տարեկան լինենք 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»