Հաջողակ մարդիկ

Էդգար Ալլան Պոյի դժվարին կյանքը

Քչերը գիտեն, որ հայտնի գրող Էդգար Ալլան Պոն բավական դժվար կյանք է ունեցել: Ազարտ խաղերի և ալկոհոլի հանդեպ ունեցած իր կախվածության պատճառով նա հեռացվել է համալսարանից: Ավելի ուշ` նա հեռացվել է ռազմական ակադեմիայից, քանի որ մինչ ուրիշները վարժահրապարակում հրաձգային հնարքներ էին կատարում, նա զորանոցում նստած բանաստեղծություններ էր գրում: Երիտասարդ տարիներին մնալով որբ՝ նա որդեգրվում է ծխախոտային հարուստ գործարարի կողմից: Բայց վերջիվերջո նույնիսկ վերջինս է հարկ համարում հրաժարվել որդուց: Ծեծելով նրան փայտով՝ նա վռնդում է որդուն տանից և զրկում ժառանգությունից՝ չթողնելով ոչ մի կոպեկ ապրելու համար:

Պոյի ամուսնության պատմությունը կարող էր ամենահիասքանչ գրական ստեղծագործություններից մեկը լինել: Նա ամուսնանում է իր զարմուհու՝ Վիրջինիա Կլեմի հետ: Այդ ժամանակ Պոն փող չուներ` չնայած երբեք էլ փող չունեցավ իր ողջ կյանքի ընթացքում: Նա խմում էր չբացված սպիրտ: Նրա միակ հարազատ քույրը խելագարվում է, իսկ որոշները պնդում էին, որ Պոն ինքն էլ խելագար էր:

Էդգար Պոն երկու անգամ մեծ էր իր երիտասարդ կնոջից: Ամուսնության պահին նա 26 տարեկան էր, իսկ կինը՝ 13: Թվում էր, թե այս ամուսնությունը պետք է վաղաժամկետ, տխուր ավարտ ունենար, բայց այդպես չեղավ: Նրանց միությունը, ընդհակառակը, սիրո մեծ պատմություն դարձավ: Պոն պաշտում էր կնոջը: Նրանով ոգեշնչված` նա գրում էր իր ստեղծագործությունները, որոնք դառնում էին համաշխարհային գրականության գոհարները: Բայց նրան չէր հաջողվում վաճառել դրանք` վաստակելու գոնե իր օրվա հացը: Իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Ագռավը» պոեմը, նա գրում և փոփոխում է ընդմիջումներով 10 տարիների ընթացքում, բայց այն հրատարակելուց հետո ստանում է ընդամենը 2 ֆունտ դրա դիմած: Ընդ որում, ավելի ուշ ձեռագիրը վաճառվում է տասնյակ հազարներով:

Պոն կնոջ հետ վարձով ապրում էր Նյու Յորքյան թաղամասերից մեկում: Չնայած այժմ դա Նյու Յորքի բանուկ թաղամասերից մեկն է, որտեղ բարձրանում են շենքեր, բայց ժամանակին դա գեղեցիկ ծառերով շրջապատված այգի էր, որտեղ գարնանը ծաղկում էին ծառերն ու ծաղիկները և գեղեցիկ տեսարան էր բացվում: Պոն դժվարությամբ էր կարողանում վճարել նույնիսկ տան վարձը (12 շիլինգ)` հաճախ ընդհանրապես չվճարելով: Այդ ժամանակ Վիրջինիան հիվանդ էր տուբերկուլյոզով: Լինում էր, որ ամուսինները երկար ժամանակ սոված էին մնում, քանի որ ուտելիքի փող չունեին: Հաճախ նրանց օգնում էին հարևանները, իմանալով, որ Պոն ու կինը սովամահ են լինում (ասում են, որ նույնիսկ այդ վիճակում, նրանք երջանիկ էին, քանի որ միասին էին):

Հենց այս տանն էլ՝ հունվարին, Վիրջինիան մահանում է: Իր մահից մի քանի ամիս առաջ նա չէր կարողանում վեր կենալ ծղոտե անկողնուց և նույնիսկ այնքան հագուստ չուներ, որպեսզի տաք ծածկվեր: Երբ շատ ցուրտ էր լինում, մայրը շփում էր նրա ձեռքերը, իսկ Պոն` ոտքերը: Նա ծածկում էր կնոջը իր հին զինվորական թիկնոցով, իսկ գիշերը` նրա ոտքերի վրա քնեցնում էր կատվին: Վիրջինիայի մահից հետո անցան ամիսներ և եկավ գարունը: Այգու վրա բարձրացել էր լուսինը, իսկ հեռվում առկայծում էին աստղերը: Պոն անձայն նստած տանջվում էր՝ կարոտելով Վիրջինիային: Այդ զգացմունքների ազդեցության ներքո էլ նա գրում է մի պոեմ` նվիրված կնոջը: Ահա մի փոքրիկ հատված.

Երբ լուսինը փայլում է, այն բերում է հուշեր Անաբել Լիի մասին,
Երբ աստղերը վառվում են, տեսնում եմ ուրախ հայացքը հիասքանչ Անաբել Լիի,
Երկար, երկար գիշերներ եմ ես անցկացնում այստեղ նրա հետ,
Իմ թանկարժեք և սիրելի հարսնացուի…

Հ.Գ.
Պատմությունը մի քիչ տխուր էր, և Հաջողության բլոգը պետք է ոչ թե տխրեցնի, այլ ուրախացնի, բայց այս անգամ ուզեցի այս պատմությունն անպայման ներկայացնել, որովհետև երբեմն տխրելուց` ինչ-որ բաներ վերագնահատում ես:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

5 մեկնաբանություն

  • Թեև ես դեմ եմ արյունակցական կապ ունեցող մարդկանց ամուսնություններին, բայց նրանց երջանկությունն ապացուցում է, որ եթե սիրում ես անմնացորդ սիրով, ապա չքավորությունը, նույնիսկ մահը չի կարող նրանց բաժանել…:)

  • Իսկ սիրո մեջ ամեն սկիզբ միշտ տարբեր է ..վերջն է նույնը..վերջն է նման..սակայն մեզ ինչ վերջը սիրո..վերջի մասին թող մտածի վերջացնողը..մերը սկիզբ է

  • Հրաչ ջան, որպես լրացում քեզ և բլոգի ընթերցողներին առաջարկում եմ դիտել ՛՛The Raven՛՛ ֆիլմը,որը , կարծում եմ, ստացված ֆիլմ է))))
    Էդգար Ալլան Պոյին շատ եմ սիրում, իմ ամենասիրելի գրողներից մեկն է : Ու ֆիլմն էլ շատ հավանեցի : Ֆիլմում ոչ թե Պոյի կենսագրությունն է, այլ նա հենց հանդիսանում է գլխավոր հերոս :Չնայած, որ դրա օգնությամբ մենք էլի ծանոթանում ենք Պոյի կյանքին :
    Ֆիլմը դիտելուց առաջ ցանկալի է կարդալ նրա պատմվածքները,որպեսզի ֆիլմի սյուժեն ավելի հասկանալի լինի:
    Միքանի բառով ասեմ սյուժեն. Պոյի կենդանության օրոք հայտնվում է մի մարդասպան, ով սկսում է սպանել այնպես, ինչպես նկարագրված է Պոյի պատմվածքներում (հենց սրա համար էլ կարդալ է պետք 😀 ) : Եվ ֆիլմի слоган-ն է ՛՛Серийного убийцу остановит лишь тот, кто вдохновил его на преступление ՛՛ :
    Կարծում եմ՝ կհավանեք :
    Ու շնորհակալ եմ լավ գրառման, ու, առհասարակ, գրառումների համար : Քիչ եմ մեկնաբանում,բայց համարյա ոչ մի գրառում բաց չեմ թողնում)))

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»