«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Օգտակար խորհուրդներ

Քնելը կարևոր է…

Հեղինակ՝ Mariam Nazaryan

Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի հանգստի, որը կարող է լինել և՛ ակտիվ, և՛ պասիվ: Սակայն շատ կարևոր է ոչ միայն այն, թե որքան ժամանակ ենք մենք քնում, այլ նաև` թե որ ժամերին ենք քնում: Ըստ որոշ հետազոտությունների` օրվա որոշակի ժամերին մարդկանց մոտ արտադրվում է քնի հորմոն, և ամենաճիշտն այն է, որ մարդը ժամը 1-ին արդեն խորը քնի մեջ լինի: Ինչպես գիտեք, քնելու ժամանակ մենք անցնում ենք երկու փուլ. սկզբում մակերեսային քուն է լինում, որի ժամանակ մենք նույնիսկ լսում ենք շրջապատի ձայները, այնուհետև անցնում ենք խորը քնի փուլ, որտեղ տեսնում ենք երազներ: Սակայն հաճախ այս հերթականությունը խախտվում է, որն ինքնին նշանակում է որևէ ֆունկցիայի խախտում, և մարդը լիարժեք չի կարողանում հանգստանալ:

Ժամանակը ռացիոնալ օգտագործելու և արդյունավետ աշխատելու համար հարկավոր է առույգություն և արագ կողմնորոշվելու կարողություն, որը հնարավոր է միայն լիարժեք հանգստի դեպքում: Հակառակ այն կարծիքին, որ մարդն իր կյանքի 1/3 մասը անցկացնում է քնած և փոխարենը բազմաթիվ այլ օգտակար բաներ կարող էր անել, և հետևաբար կարելի է քիչ քնել, միանգամայն սխալ է: Քնի միջոցով, ինչպես լիցքավորվում են մարտկոցները, այնպես էլ լիցքավորվում է մարդը և դա շատ կարևոր է: Երբեք մարդը չի կարող անընդհատ հաջողության հասնել, երբ իր քունը խախտված է. հետևաբար կամ առողջական խնդիրներ ունի, կամ դրանք շուտով կառաջանան: Այսպիսով, իմ խորհուրդը ձեզ, որ քնեք ճիշտ ժամանակին: Հիշեք` առավոտյան արված աշխատանքը ավելի արագ և հեշտ է ստացվում, քան գիշերային ժամերին արվածը: Մի՛ վտանգեք ձեր առողջությունը:

Հեղինակի մասին

Mariam Nazaryan

Ինձ համար կարևոր նշանակություն ունեն անհաջողություններն ու ձախորդությունները: Դրանք օգնում են ավելի հիմնավոր ու մեծ հաջողության հասնելուն:

10 մեկնաբանություն

  • Մարիամ ջան մերսի լավ հոդվածի համար, լրիվ համաձայն եմ: Չնայած մարդիկ կան, որ կարողանում են իրենց օրգանիզմը սովորեցնել քիչ քնին, բայց դրանք շատ եզակի դեպքեր են, իսկ մեզ համար շատ կարևոր է օրվա անհրաժեշտ մինիմալ քանակը քնել, ուշ չքնել և եթե գործեր շատ կան՝ շուտ զարթնել: Բայց եթե օրինակ 1-ից հետո ես քնում, աշխատունակությունդ, տրամադրությունդ, ընդհանուր վիճակդ հաջորդ օրն այնքան էլ լավ չի լինում: Ավելի լավ է, գիշերվա ժամերին ամեն ինչ կիսատ թողնել, ուղղակի հանգստանալ ու շուտ քնել:

    • Համաձայն եմ Հրաչ ջան, ցավալի է , բայց ես նույնպես այդպես չեմ անում, շատ ուշ եմ քնում, բայց ամեն ինչ փորձում եմ անել, որ մի քիչ շուտ քնեմ 🙂

  • Bayc orinak hima menq lav gitenq vor bolor supermarketner@(amenaparz orinak@)ashxatum en hertapoxov…aysinqn shat u shat mardik chen qnum giherner@….pastoren bolornel aroxjakan xndirner unen kam kunenan

    • Աշոտ , իհարկե ոչ, այդ գիշերային հերթափոխները երկու շաբաթը մեկ են, և դա վնաս չի կարող հասցնել, այլապես սուպերմարկետները նման ձևով չէին աշխատի, քանի որ շուտով կկորցնեին իրենց աշխատողները առույգ և ժիր տեսքը, խոսքը երկարատև նման երևույթի մասին է

  • Ես ինքս մի ժամանակ փորձեցի սովորել քիչ քնել: Օրեկան մոտ 4 ժամ: Ասեմ որ սկզբից շատ լավ էր ստացվում, ինքնազգացողությունս լավ էր, բայց մի քանի օր անց զգացի որ արդեն հազիվ եմ քայլում: Լիարժեք քունը շատ կարևոր է հատկապես երբ կյանքը ակտիվ ռիթմով է ընթանում:

    • Ասեմ, որ ես մոտ 6-7 ամիս է այդպես եմ անում, վատը վատ չեմ զգում ինձ, երբեմն եմ վատ զգում, բայց գիտակցելով հետևանքների մասին փորձում եմ փոխվել :),,

  • Շատ լավն Էր Մարիամ ջան իրոք որ քունը շատ կարևորա ու ամեն մարդ պիտի հպարտանա որ կարողանումա նորմալ քնել օրինակ Իսպանիայում մարդիկ ցերեկը քնում են որ ավելի արդյունավետ աշխատեն օրվա երկրորդ կեսին

    • Այո Դավիթ ջան, մերսի, այդպես միայն խելոքներն են անում…. 🙂
      Իսկ մյուսները մինչև ամեն ինչ չեն վերջացնում չեն հանգստանում ու քնում, և 10 րոպեանոց գործը 10 ժամում են անում…..

  • Մարիամ ջան, շնորհալակություն օգտակար նյութի համար: Շատ արդիական էր ինձ համար քանի որ վերջերս բոլոր հնարավոր միջոցներով փորձում եմ լրացուցիչ ժամանակ գտել աշխատելու կամ պարզապես ավելի արդյունավետ օգտագործելու ժամանակը: Արդյունքում տուժում է հանգիստը: Ավելի լավ է խախտելով ասացվածքը որոշ գործեր թողնել առավոտյան, քան գիշերը ստիպել ուղեղին սպառել իր բոլոր ռեսուրսները: Բացի դրանից կավելացնեի, որ օգտակար է քնելուն նախորդող ՛՛ծիսակարգ՛՛/ritual/ ունենալ, անջատել հեռախոսը, համակարգիչը գոնե երեսուն րոպե առաջ, գուցե կատարել թեթև մարզանք, չուտել/չխմել հատկապես քաղցր կամ աղի և միշտ նույն ժամին քնել/արթնանալ: Ի վերջո օգտակար է ճանաչել սեփական օրգանիզմի առանձնահատկությունները:)

    • Հեռախոսը անջատել խորհուրդ չեմ տա, եթե ունես ընկերներ, ուրեմն պետք չէ անջատել 🙂 նույն ժամին քնել և արթնանալը ինձ համար վատ է, տպավորություն է որ մենք ինչ որ համակարգ ենք, ու փորձում ենք ամեն ինչ անել, որ համակարգի բաղադրիչները չխախտենք, պետք չէ, պետք է ազատ ապրել: Ներքին մտքերը ավելի դրական են ազդում երբեմն քան գործողությունները:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»