Ստարտափ

Հայերը Մոսկվայի ստարտափ միջավայրում

Ընդամենը մի քանի ամիս առաջ Մոսկվայում սկսեց գործել API Moscow աքսելերատորը, որը հովանավորվում է պետության կողմից և որի նպատակն է Մոսկվան նորարարական կենտրոն դարձնելը: Մոսկվայի կենտրոնում է գտնվում կարմիր աղյուսից կառուցված Красный Октябрь համալիրը, որը ժամանակին եղել է շոկոլադի գործարան, բայց ավելի ուշ տարածքը սկսեց մեծ համբավ վայելել նոր մեդիաների, դիզայներների և տեխնոլոգիական ընկերությունների շրջանակում: Հենց այս համալիրում էլ տեղակայված է մոտ 1000 ք.մ. տարածք ունեցող աքսելերատորը:

Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել «API դայդջեստ» հաղորդումը՝ API Moscow-ի կյանքի, տեխնոլոգիաների, ստարտափների, ներդրումների և նմանատիպ այլ թեմաների մասին: Երբ դիտում էի այն, միանգամից երկու հայ մարդկանց հանդիպեցի՝ այդ պատճառով էլ հոդվածը որոշեցի անվանել այսպես: Նրանցից առաջինը Մաշա Ադամյանն է՝ API Moscow-ի կազմակերպչական թիմից: Իմիջիայլոց, Մաշային առաջին անգամ տեսա հունիսի վերջին կազմակերպված ստարտափ հանդիպման ժամանակ: Նա նոր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությամբ զբաղվող Digital October կենտրոնի թիմից է: Նա նաև TechCrunch Մոսկվա և մի շարք այլ հեղինակավոր տեխնոլոգիական միջոցառումների կազմակերպիչներից է: Երկրորդ հայը՝ շատերիս քաջ ծանոթ Դավիթ Յանն է, ում հետ հարցազրույցը ձեռներեցության մասին նույնպես շատ հետաքրքիր էր:

Այնպես որ, դիտեք տեսանյութը: Բացի մեր հայազգի բարեկամներից՝ տեխնոլոգիաներով ու ստարտափներով հետաքրքրված մարդիկ օգտակար, տարբեր այլ ինֆորմացիա կարող են գտնել: Օրինակ, կիմանաք, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում ռուս ներդրողները ստարտափ ընտրելիս կամ ինչպես ռուս տղաները ստեղծեցին տների 5D պլանավորմամբ զբաղվող ստարտափը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»