Հաջողության գաղտնիքներ

3 րոպեանոց ելույթ, որը փոխեց մարդկանց

Ռադիսլավ Գանդապասը բիզնես-քոուչ է Ռուսաստանում: Ընդ որում, նա համարվում է այդ երկրի ամենատիտղոսակիր բիզնես-քոուչը: Նա աշխատում է խոշորագույն ընկերությունների առաջին դեմքերի, նախարարների հետ, կազմակերպում է կոնֆերանսներ, անցկացնում է սեմինարներ: Նման սեմինարներից մեկից մի հատված էլ ուզում եմ ներկայացնել ձեզ: Կարճ տեսանյութում Ռադիսլավը պատմում է մի պատմություն, թե ինչպես տարիներ առաջ ամերիկյան բուհերից մեկի շրջանավարտների առջև ելույթ է ունենում մի միլիարդատեր: Թե ինչ է ասում նա իր ելույթի 3-րոպեների ընթացքում, կիմանաք տեսանյութը դիտելով, բայց տարիներ անց, երբ նույն բուհի ուսանողները հետազոտություն են անցկացնում, պարզվում է, որ այդ տարվա շրջանավարտները կյանքում մի քանի անգամ ավելի մեծ հաջողությունների են հասել, քան մոտակա 10 տարիների ընթացքում մյուս շրջանավարտները: Հետաքրքրե՞ց:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»