«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Ստարտափ

Ստարտափ ուղեցույց

Հեղինակ՝ Proman

Ստարտափների թեման բավական տարածված և արդիական է նաև Հայաստանում: Բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեծ հնարավորություններ է տալիս IT ոլորտում հմտացած և ակտիվ երիտասարդ մասնագետներին նախաձեռնողական լինել և սկսել սեփական գործը: Այս հոդվածում ներկայացված են հղումներ, որոնք օգտակար կլինեն ստարտափ սկսելու շեմին կանգնած և արդեն ամբողջովին դրանով ապրող երիտասարդներին և թիմերին:

Գաղափարներ ձևավորեք, հետևեք նորարարություններին և ժամանակակից տենդենցներին, կարդացեք և անընդհատ կատարելագործվեք: Չի արգելվում նաև արդեն իսկ փորձված գաղափարներն ու նախագծերը կատարելագործել և ձևափոխել՝ սեփական նոր նախագիծ ստեղծելով: Զուր  չէ ասում ասացվածքը. «Նորը՝ լավ մոռացված հինն է»:

Հայաստանում ոչ մասնագիտական ուսումնական հաստատություններ, որոնք ուսման ընթացքում օգնում են ձևավորել և կատարելագործել գաղափարներ ու նախաձեռնություններ՝ գեներացնելով նոր ստարտափներ.


Առաջնորդության դպրոցը բացի առաջնորդության հմտություններ և գիտելիքներ ձևավորելուց, որոնք անկասկած միայն առավելություն կհաղորդեն ստարտափներին, նաև աջակցում է նախագծեր իրականացնողներին խորհրդատվությունով, նոր կապեր հաստատելով և այլն: Եվ այդ ամենը դասընթացների շրջանակներում:

www.leadershipschool.am

Երիտասարդ առաջնորդների դպրոցը նպատակ ունի աջակցել գաղափարակից երիտասարդների ծանոթությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Նաև դասընթացների շրջանակներում աջակցում է երիտասարդներին և օգնում ձևավորել և կատարելագործել գաղափարներ և հմտություններ:

youngleaders.am


Ի դեպ, համացանցում կան բազմաթիվ կայքեր օգտակար հոդվածներով, բայց խորհուրդ ենք տալիս հետևել www.e-xecutive.ru կայքին, որը մենեջերների միջազգային ցանց է:

Գաղափարը գնահատելու մասին խորհուրդներ կարող եք կարդալ այստեղ.

www.e-xecutive.ru/knowledge/innovations/1912764


Ներդրողների առջև ելույթ ունենալուց առաջ պատրաստվեք` հետևելով Գայ Կավասակիի խորհուրդներին (կիրառելի է նաև այլ ներկայացումների ժամանակ)

www.youtube.com/watch?v=jSlwuafyUUo


Առաջին հայացքից հետաքրքիր և հեռանկարային ստարտափներ, թեժ քննարկումներ ու օգտակար խորհուրդներ, ինչպես նաև ներդրողներին և նրանց հարցերը հասկանալու լավ հնարավորություն ստորև հղումով տեսահոլովակներում: Ստարտափ շոու:

www.uspeh-tv.ru/uspeh-tv/v2/show/special/premera


Հայաստանում ստարտափով ներկայանալու և ֆինանսավորում գտնելու համար փորձեք դիմել.

Օսըմ հիմնադրամին

www.awesomefoundation.org/en/chapters/yerevan

կամ

Հայաստանի Փոքր եվ Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) Սկսնակ գործարարների ծրագրերին

www.smednc.am

մասնակցել.

Հայաստանի Ստարտափ առաջնությանը

armenia.startupcup.com

Armnetawards հայկական կայքերի մրցանակաբաշխության շրջանակում անցկացվող ստարտափ օր միջոցառմանը

www.armnetawards.am/startupday.php


Ֆինանսավորում կարելի է գտնել նաև որոշ crowdfunding կայքերում:
Ամենատարածված crowdfunding կայքերի ցուցակ և ուղեցույց.

www.hongkiat.com/blog/crowdfunding-sites

www.inc.com/magazine/201306/eric-markowitz/how-to-choose-a-crowdfunder.html


Եթե կարդում եք հոդվածը, գտնվելով Հայաստանից դուրս, հավանական է օգտակար կլինի աշխարհի տարբեր պետություններում ստարտափների մասին ստորև հղումը

www.worldstartupwiki.org

Հեղինակի մասին

Proman

1 մեկնաբանություն

  • Վաայ շատ ապրես Դու Հրաչ ջան ինչքան օգնեցիր ինձ չես պատկերացնի հազար հատ հարցի պատասխան մի հոդվածում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»