Գրքեր. success

Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ (Ռոբերտ Կիյոսակի)

Ամերիկյան գործարար և միլիոնատեր Ռոբերտ Կիյոսակիի և Շերոն Լեկտերի համատեղ գիրքն է: Ըստ Կիյոսակիի, դպրոցում երեխաները չեն ստանում այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են նրանց կյանքի ընթացքում: Նրանք չեն ստանում բավարար գիտելիքներ ֆինանսների մասին և հետագայում ողջ կյանքն աշխատում են հանուն փողի` փոխարենը ստիպեն, որ փողն աշխատի իրենց վրա: Կիյոսակիի առաջին ու ամենաճանաչված գիրքն է: – ռուսերեն –

Ինչպես օգնել ձեր ամուսնուն առաջ գնալ (Դորոթի Քարնեգի)

Ցանկացած կին ուզում է, որ իր ամուսնությունը լինի երջանիկ, իսկ ամուսինն իր գործերում մեծ հաջողությունների հասնի: Որպես ամուսնու առաջին գործընկեր, օգնական և ղեկավար, շատ մեծ է կնոջ դերն այդ հարցում: Նմանատիպ կարող էր լինել մեկ այլ գիրք՝ ամուսինների համար՝ ինչպես օգնել կնոջը լինել երջանիկ: Բայց Դորոթի Քարնեգիի այս հիանալի գիրքը նվիրված է կանանց: Անպայման խորհուրդ է տրվում կարդալ: – ռուսերեն –

Փոխիր կյանքդ-2 (Հրաչյա Մանուկյան)

Գիրքը հեղինակի «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում: – հայերեն –

Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանկանամ (Դավիթ Յան)

Գրքում մեր հանրահայտ հայրենակիցը խոսում է առողջ սննդի մասին. մի բան, ինչը հսկայական ազդեցություն է ունենում մեր կյանքի վրա, բայց ինչի հանդեպ մարդիկ սովորաբար անտարբեր են: Գրքի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ հեղինակի բոլոր եզրահանգումները հիմնված են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն խորհուրդների և հետազոտությունների վրա: Անպայման խորհուրդ է տրվում կարդալ: – ռուսերեն –

Բարձր արդյունավետությամբ մարդկանց 7 սովորույթները (Սթիվեն Քովի)

Սթիվեն Քովին իր գրքում նկարագրում է հաջողակ մարդկանց այն 7 սովորույթները, որոնցով նրանք տարբերվում են մնացածից: Թեմայում լավագույն գրքերից մեկն է: – ռուսերեն –

Մեկ րոպեանոց մենեջեր (Քեն Բլանշար)

Ղեկավարման արդյունավետ սկզբունքների մասին պատմող այս գիրքը համարվում է բոլոր ժամանակների լավագույն բիզնես գրքերից մեկը: Այն թարգմանվել է 37 լեզուներով և վաճառվել է դրա ավելի քան 13 միլիոն օրինակ: Գրքում պատմվում է արդյունավետ ղեկավարման 3 սկզբունքների՝ մեկ րոպեանոց նպատակների, մեկ րոպեանոց գովեստների և մեկ րոպեանոց նկատողությունների մասին: Կարող եք կարդալ գիրքը հենց հիմա, քանի որ այն ընդամենը 25 էջ է: – ռուսերեն –

Բիզնես զրոյից: Lean startup-ի մեթոդը (Էրիկ Ռիս)

Հիանալի գիրք բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ստարտափ սկսել: «Ստարտափն անորոշություն է», – գրում է հեղինակը, – «այստեղ չի կարելի կիրառել բիզնեսի ավանդական մեթոդները»: Եվ նա բերում է բազմաթիվ օրինակներ: Լավագույն գրքերից մեկն է Lean startup-ի թեմայով: – ռուսերեն –

Փողային հոսքի քառանկյունը (Ռոբերտ Կիյոսակի)

Գրքում հեղինակը բացատրում է, թե ինչու են որոշ մարդիկ ավելի քիչ աշխատում, ավելի շատ վաստակում և ֆինանսապես իրենց ավելի ազատ են զգում: Գիրքը պարունակում է ֆինանսական կարևոր գիտելիքներ և ցույց է տալիս, թե ինչպես դառնալ ֆինանսապես անկախ: Դուք կիմանաք «գաղտնիքներ», որոնք հնարավորություն կտան ձեզ կարգավորել ձեր ֆինանսական կյանքը: – ռուսերեն –

Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները (Հրաչյա Մանուկյան)

Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Դուք կբացահայտեք, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` նույնիսկ առանց գիտակցելու: Սովորություններն այնքան տարածված են հասարակության մեջ և այնքան խորն են մտած յուրաքանչյուրիս առօրյա, որ դրանց հաղթահարման համար գիտակցության որոշակի վիճակ և կամքի ուժ է հարկավոր, ինչը հաճախ մեզ մոտ բացակայում է: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում կառնչվեք ամենատարածված սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել: – հայերեն –

Նոր կյանքիդ առաջին 7 օրերը (Անի Հարությունյան)

Անի Հարությունյանը մեկն է այն մարդկանցից, ովքեր կյանքի ինչ-որ պահին հասկանում են, որ ցանկանում են ապրել միայն այնպես, ինչպես երազում են: Ավելի քան 3 տարի ուսումնասիրելով հաջողության թեման, կարդալով բազմաթիվ գրքեր, ուսումնասիրելով հաջողակ մարդկանց, հասկանալով նրանց գաղտնիքները, գրքում հեղինակը կիսվում է իր փորձով, տալիս պրակտիկ խորհուրդներ բոլոր այն մարդկանց, ովքեր չեն ապրում այնպես, ինչպես ուզում են, բայց ոչինչ չեն էլ անում դա փոխելու համար: Գիրքն իրենից ներկայացնում է դրական էներգիայի մեծ պաշար, ոգեշնչում է ընթերցողին և այն գրքերից է, որոնք կարդացվում են մեկ շնչով: Նախատեսված է բոլոր տարիքի ընթերցողների համար: – հայերեն –

Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել (Դեյլ Քարնեգի)

Գրքում Դեյլ Քարնեգին իրեն բնորոշ պարզ ու հասկանալի ոճով պատմում է, թե ինչն է անհանգստացնում մեզ կյանքում, ինչի վրա ենք մենք սովորաբար կենտրոնացնում մեր ուշադրությունը և ինչ պետք է անենք այդ անհանգստությունից ազատվելու համար: Հեղինակի լավագույն գրքերից մեկն է: – ռուսերեն –

Եկամտի բազմաթիվ աղբյուրներ (Ռոբերտ Ալլեն)

Իր գրքերի և սեմինարների միջոցով Ռոբերտ Ալլենը սովորեցնում է տասնյակ հազարավոր մարդկանց ողջ աշխարհում` ինչպես դառնալ ֆինանսապես անկախ: Գրքում նա պատմում է փող վաստակելու 10 եղանակների մասին, պնդելով, որ թեկուզ մեկ, բայց լավ գործարքը, կարող է ապահովել ձեզ մինչև ձեր կյանքի վերջ: Ֆինանսների թեմայով լավագույն գրքերից մեկն է: – ռուսերեն –

Պատրաստված է ճապոնիայում (Ակիո Մորիտա)

Ակիո Մորիտան Sony ընկերության հիմնադիրներից է: Գրքում նա պատմում է ընկերության ստեղծման և հաջողության պատմությունը: Մանրամասն ներկայացված են ճապոնական բիզնեսի և ղեկավարման առանձնահատկությունները: – ռուսերեն –

Կորցնելով անմեղությունը (Ռիչարդ Բրենսոն)

Գիրքը Մեծ Բրիտանիայի և աշխարհի ամենաճանաչված, հարուստ և հաջողակ մարդկանցից մեկի ինքնակենսագրականն է: Ռիչարդ Բրենսոնը Virgin Group անվան տակ միավորված մոտ 200 տարբեր ընկերությունների հիմնադիրն ու ոգեշնչողն է: Բոլորին խորհուրդ ենք տալիս կարդալ այս գիրքը: Այն կսովորեցնի ձեզ, թե ինչպես կարելի է մտածել, ապրել և վայելել կյանքը: – ռուսերեն –

Կյանքի համաշխարհային օրենքները (Ջոն Տեմպելտոն)

Հեղինակը` անգլիացի գործարար Ջոն Տեմպլտոնը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Գրքում նա պատմում է ճիշտ մտածելու իր համակարգի մասին, բացահայտում կանոններ, որոնք կարող են հարստացնել բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են սովորելու: Հաջողակ, երջանիկ և օգտակար մարդ լինելու համար շատ կարևոր է իմանալ կյանքի այս օրենքները: – ռուսերեն –

Ձեր առաջխաղացման 37 գաղտնիքները (Ռենդի Գեյդջ)

Մարդու զարգացման և առաջխաղացման հարցերով առաջատար մասնագետներից մեկն իր գրքում բացահայտում է հաջողության հասնելու 37 կանոններ: Դրանք այնքան պարզ են շարադրված, որ դուք կարող եք կիրառել դրանք միանգամից: – ռուսերեն –

Ինչպե՞ս է մարդը մտածում (Ջեյմս Ալլեն)

Ոչ մեծ, բայց իմաստային առումով շատ ուժեղ գիրք է: Գրքի իմաստը հետևյալն է` դու այն ես, ինչի մասին մտածում ես: Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուր մարդ իվիճակի է ստեղծել իրեն և իր երջանկությունը: – ռուսերեն –

Փոխիր կյանքդ (Հրաչյա Մանուկյան)

Գիր­քը հաջողության, նպա­տա­կաս­լա­ցու­թյան, ի­նք­նա­զար­գաց­ման, ֆի­նան­սա­կան ա­զա­տու­թյան, մարդ­կային մտա­ծե­լա­կեր­պի և փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին է: Հե­ղի­նա­կը պատ­մում է, թե ի­նչ պետք է ա­նել նպա­տակ­նե­րին հաս­նե­լու, ա­նվերջ ի­նք­նա­կա­տա­րե­լա­գործ­վե­լու, կյան­քում ա­ռաջ շարժ­վե­լու և եր­ջա­նիկ լի­նե­լու հա­մար: Գիր­քը գր­ված է Հա­յաս­տա­նի պայ­ման­նե­րում և հիմն­ված է հե­ղի­նա­կի անձնա­կան փոր­ձի վրա: Այն նա­խա­տես­ված է եր­կու տե­սա­կի մարդ­կանց հա­մար. նրանց, ով­քեր կյան­քում ո­րոշ չա­փով կա­յա­ցել են, ապ­րում են բո­լո­րի պես, բայց հաս­կա­նում են, որ ի­րենց կյան­քում պետք է ի­նչ­–որ բան փո­խել, և նրանց, ով­քեր դեռ ո­րո­նում­նե­րի մեջ են և դեռ չեն գտել ի­րենց տե­ղը կյան­քում: Գրքում ընդգրկված խոր­հուրդ­նե­րը պարզ են և հաս­կա­նա­լի: Ձեզ մնում է մի­այն ըն­դու­նել դրանք և կի­րա­ռել սե­փա­կան կյան­քում: – հայերեն –

Money կամ փողերի այբուբեն (Բոդո Շեֆեր)

Հիանալի գիրք է ֆինանսական օրենքներն ուսումնասիրելու համար: Նախատեսված է բոլոր տարիքի ընթերցողների համար: Պարզ գրելաձևն ու հետաքրքիր բովանդակությունը արդարացնում են գրքի անվանումը` «Փողերի այբուբեն»: Գրքում նկարագրված է ամեն մի քայլ` ֆինանսական անկախության հասնելու համար: – ռուսերեն –

Ճանապարհ դեպի ֆինանսական ազատություն (Բոդո Շեֆեր)

Գերմանացի միլիոնատեր, գործարար, ֆինանսների գծով խորհրդատու Բոդո Շեֆերի այս գիրքը լավագույններից մեկն է աշխարհում: Գրքում հեղինակը տալիս է պրակտիկ խորհուրդներ այն մասին, թե ինչպես հասնել ֆինանսական հաջողության: Նա ինքն իր մասին ասում է` «Նոտաները գոյություն են ունեցել նաև մինչև Մոցարտը, բայց կարևորն այն է, թե ինչ է նա ստեղծել դրանցից մարդկության համար»: Եվ Շեֆերին այսօր Գերմանիայում անվանում են «ֆինանսական Մոցարտ»: – ռուսերեն –

Մտածիր և հարստացիր (Նապոլեոն Հիլլ)

Գիրքը համարվում է բոլոր ժամանակների լավագույն գրքերից մեկը հաջողության թեմայում: Նապոլեոն Հիլլն իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կյանքն ու գործունեությունը: Արդյունքները ներկայացված են այս գրքում: Կայքի հեղինակն անձամբ խորհուրդ է տալիս անպայման կարդալ այս գիրքը: Այն ընդունակ է փոխել ձեր կյանքը: – ռուսերեն –

Իմ կյանքը, իմ գործունեությունը (Հենրի Ֆորդ)

Գիրքը Հենրի Ֆորդի ինքնակենսագրականն է: Այն հրատարակվել է 100-ից ավելի անգամ, անցել է գրեթե բոլոր երկրներով և թարգմանվել է մի շարք լեզուներով: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, քանի որ գրքի հեղինակը բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկն է` հասարակ տղա, ինժեներ, որին հաջողվեց իր աշխատասիրության ու երազանքի շնորհիվ դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և մարդկությանը պարգևել ավտոմեքենան: Կարդալով այս գիրքը` դուք շատ բան կարող եք սովորել: – ռուսերեն –

Amazon.com` աշխարհի ամենահաջողակ վեբ-բիզնեսի գաղտնիքները

Amazon.com ինտերնետային կայքին մասին գիտեն շատերը: Այն փոխեց բոլոր պատկերացումներն ինտերնետ առևտրի մասին: Այսօր դրանից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Գրքում նկարագրված է Amazon ընկերության ստեղծման հետաքրքրաշարժ պատմությունը: – ռուսերեն –

Հաջողության բոլոր գաղտնիքներից ամենագլխավորը (Դեն Քենեդի)

Հայտնի է, որ հաջողակ մարդիկ տարբերվում են մնացածից իրենց սովորություններով, բնավորության գծերով, մտածելակերպով: Գրքում հեղինակը փորձում է բացահայտել այդ գաղտնիքներից ամենագլխավորը, որը հասկանալով և ընդունելով` դուք նույնպես հնարավորություն կունենաք հասնելու մեծ հաջողությունների: – ռուսերեն –

Մտածիր որպես միլիարդատեր (Դոնալդ Տրամպ)

Իսկապես հարուստ մարդ դառնալու համար անհրաժեշտ է մտածել որպես միլիարդատեր: Միլիարդատեր և հաջողակ գործարար Դոնալդ Տրամպը պատմում է այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվել փողին, աշխատանքին, տարբեր մտահաղացումներին և կյանքին ընդհանրապես: – ռուսերեն –

Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛ (Ռիչարդ Բրենսոն)

Անգլիացի միլիարդատեր և աշխարհահռչակ գործարար Ռիչարդ Բրենսոնի ստեղծած Virgin ապրանքանիշն իր մեջ միավորում է տասնյակ ընկերություններ աշխարհի տարբեր ծայրերում: Գրքում նա խորհուրդ է տալիս վերցնել կյանքից ամեն ինչ: Դա նշանակում է` չվախենալ նրանից, ինչ ուզում ես: Եվ ընդհանրապես, կարևոր չի` ունես դու համապատասխան գիտելիքներ, փորձ կամ կրթություն: – ռուսերեն –

Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր

Ամերիկյան յուրաքանչյուր ներդրող այս գիրքը համարում է իր սեղանի անհրաժեշտ պարագաներից մեկը: Գրքում կգտնեք ձեր բոլոր հարցերի լիարժեք և մատչելի ներկայացված պատասխանները` ի՞նչ է բաժնետոմսը, ի՞նչ է ներդրումը, ինչպե՞ս ներդնել: Այդ ամենը բացատրվում է օրինակներով: – ռուսերեն –

Տարբեր ճանապարհներ (Հրաչյա Մանուկյան)

Գիրքը Հայաստանում մեծացած և արտագաղթած երկու ընկերների կյանքի պատմությունն է, որոնցից մեկը դառնում է միլիոնատեր, մյուսը՝ մուրացկան, և բաժանումից տասնյակ տարիներ անց նրանք պատահական հանդիպում են ԱՄՆ-ում: Ինչո՞ւ նրանց կյանքի ճանապարհները տարբեր ուղղություններով գնացին: – հայերեն –

Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա (Դեյլ Քարնեգի)

Դեյլ Քարնեգիի ամենահայտնի գիրքն է, որը հրատարակվել է 1936 թվականին և միայն հեղինակի կենդանության օրոք ԱՄՆ-ում վաճառվել է դրա 5մլն օրինակ: Գրքում Դեյլ Քարնեգին տալիս է պրակտիկ խորհուրդներ այն մասին, թե ինչպես է պետք շփվել մարդկանց հետ, ինչպես է պետք վերաբերվել տարբեր իրավիճակներին և ընդհանրապես` ինչպես է պետք ապրել: Կայքում գտնվող լավագույն գրքերից մեկն է: – ռուսերեն –

136 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»