Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության պատմություններ

Ամենահայտնի ըմպելիքն աշխարհում. Coca-Cola

Այսօր Coca-Cola-ն աշխարհի ամենահայտնի ոչ ալկոհոլային ըմպելիքն է: Coca-Cola ապրանքանիշը համարվում է ամենահաջողակ-ներից և ճանաչվածներից մեկը աշխարհում և գնահատվում է ավելի քան 80 միլիարդ դոլար: Այն ճանաչում են երկրի բնակչության 98 տոկոսը: Coca-Cola-ն վաճառվում է աշխարհի մոտ 200 երկրներում: Այն կարելի է տեսնել ամենուր` խանութներում, փողոցներում, հեռուստատեսությամբ և նույնիսկ ձեր սեղանին: Եթե Coca-Cola-ի պատմության ընթացքում արտադրված ողջ ըմպելիքը շշերով բաժանեին երկրագնդի բնակչությանը, ապա յուրաքանչյուր մարդ կստանար ավելի քան 800 շիշ: Coca-Cola-ն արտադրում է աշխարհում ամենաշատ վաճառվող ոչ ալկոհոլային 6 ըմպելիքներից 5-ը` Coca-Cola, Diet Coke, Fanta, Schweppes և Sprite:

Coca-Cola ընկերության պատմությունը սկսվում է 1886 թվականի մայիսի 8-ին, ամերիկյան այն ժամանակվա փոքրիկ Ատլանտա քաղաքում` դեղագործ Ջոն Պեմբերտոնի տան հետնաբակում: Այդ օրը հարգարժան Ջոն Պեմբերտոնը պղնձե տարրայում եփում էր անսովոր մի օշարակ: Օշարակը (сироп) ստացվում է քաղցր և թանձր: Պեմբերտոնը կանչում է իր հաշվապահ Ֆրենկ Ռոբինսոնին և կիսվում նրա հետ իր հայտնագործությամբ: Իմիջիայլոց հենց Ռոբինսոնն է հետագայում մտածում հայտնի ըմպելիքի անվանումն ու ապրանքանիշը: Նույնիսկ հիմա էլ զովացուցիչ ըմպելիքի ապրանքանիշը պատկերվում է ճիշտ նույն ձևով, ինչպես ժամանակին մտածել էր Ռոբինսոնը:

Իր անվանումը Coca-Cola-ն ստացել է ոչ պատահական: Այն առաջացել է ըմպելիքի պատրաստման ժամանակ օգտագործվող բաղադրիչների անվանումներից` կոկայի տերևներից (դրանցից է պատրաստվում նաև կոկաինը) և կոլա կոչվող ծառի ընկույզներից:

Ջոնը իր պատրաստած օշարակը տանում է քաղաքի ամենամեծ «Ջեկոբս» դեղատուն: Հենց նույն օրվանից այն սկսվում է վաճառվել հաճախորդներին` մեկ բաժակը 5 ցենտով: Օշարակը վաճառվում էր ինչպես շշերով, այնպես էլ «լցնովի»: Ի դեպ վերջին տարբերակում այն բացում էին ջրով` հեշտ խմելու համար: Սկզբում ըմպելիքը դեռ գազավորված չէր: Այն իրենից ներկայացնում էր դարչնագույն, թանձր և քաղցր լուծույթ: Սակայն տեղի է ունենում մի պատահականություն, որը փոխում է ամեն ինչ:

Ջակոբս դեղատուն

Այդ օրը գնորդներից մեկը, որը տառապում էր հետխմիչքային գլխացավով, գնում է Coca-Cola-ի մեկ շիշ օշարակ և խնդրում է դեղատան աշխատողներից Վիլլի Վենեյբլին (դեղատնում նա գազավորված ջուր էր լցնում) բացել օշարակը ջրով: Վենեյբլը չի ուզում գնալ դեղատան մյուս ծայրում գտնվող ջրի ծորակի մոտ և հարցնում է հաճախորդին, դեմ չի՞ լինի արդյոք նա, եթե օշարակը սովորականի փոխարեն բացվի գազավորված ջրով: Հաճախորդի համար միևնույն էր, նրան տանջում էր գլխացավը: Նա խմում է գազավորված ջրով ավելացված «փրփրուն» ըմպելիքը և հիացմունքով բացականչում.
«Այ’ սա ուրիշ բան, հիանալի է: Սա շատ ավելի լավ է, քան սովորական ջուրը»:
Այդ խոսքերը միանգամից տարածվում են ողջ Ատլանտայում և այդուհետ մարդիկ սկսում են խմել բուժիչ ըմպելիքը միայն գազավորված ջրով:

Հենց նույն ամռանը Ատլանտայում սկսում է գործել «չոր օրենքը»` այդ օրվանից ալկոհոլային խմիչքները պաշտոնապես արգելվում են: Մարդիկ սկսում են ավելի շատ Coca-Cola խմել և ըմպելիքի վաճառքի ծավալները աճում են: Սակայն այդ ժամանակ էլ Պեմբերտոնի առողջությունը սկսում է վատանալ, ինչպես նաև նա չուներ բավարար միջոցներ բիզնեսը ընդլայնելու համար: Եվ հրաշք-ըմպելիքի հիմնադիրը վաճառում է դրա բանաձևն ու բոլոր անհրաժեշտ սարքավորումները մի քանի գործընկերների` մասնավորապես ընկերության 2/3-ը նույն Վենեյբլին` Coca-Cola-ի գազավորված տարբերակը բացահայտողին: Պեմբերտոնը մահանում է 1888 թվականի օգոստոսի 16-ին աղքատության մեջ և վերջին հանգրվանն է գտնում աղքատների համար նախատեսված գերեզմանոցում: Եվ միայն 70 տարի անց է Coca-Cola-ի հիմնադրի գերեզմանին քարե հուշարձան տեղադրվում:

Մահվանից մի քանի ամիս առաջ, 1888 թվականին, Պեմբերտոնը 1200 դոլարով վաճառում է Coca-Cola-ի արտադրության բիզնեսում իր մասնաբաժինը հաջողակ գործարար Ազա Քենդլերին: Վերջինս շուտով գնում է նաև մյուս գործընկերների մասնաբաժինները և 1891 թվականին դառնում է Պեմբերտոնի ընկերության սեփականատերը, որի համար վճարում է ընդամենը 2300 դոլար: 1892 թվականի հունվարի 29-ին իր եղբոր` Ջոնի, Ֆրենկ Ռոբինսոնի և երկու այլ գործարարների հետ Քենդլերը հիմնում է Coca-Cola ընկերությունը: Սկզբում այն գնահատվում էր 100 հազար դոլար` հսկայական թիվ այդ ժամանակվա տվյալներով: Սակայն Քենդլերը դրանով չէր բավարարվում, նա երազում էր ընդլայնել արտադրությունը: Օժտված լինելով հմուտ վաճառողի տաղանդով` նա զգում էր, թե ինչպես պետք է գովազդել ապրանքը` շուկայում այն առաջխաղացնելու համար: Նա մտածում է կտրոններ, որոնք բոլորին առաջարկում էին անվճար փորձել մեկ բաժակ Coca-Cola: Փորձելով արտասովոր ըմպելիքի համը` մարդիկ գնում էին այն ավելի ու ավելի շատ: 1894 թվականին Coca-Cola-ն արդեն վաճառվում էր Ջորջիա նահանգի սահմաններից դուրս: Բացվում են օֆիսներ և գործարաններ Դալլասում, Լոս Անջելեսում, Չիկագոյում և Ֆիլադեֆիայում: Շուտով Coca-Cola-ն վաճառվում է նաև ողջ երկրում: 1897 թվականին այն կարելի էր գնել նաև Կանադայում և Հավայան կղզիներում, ինչպես նաև Մեքսիկայում: Գրեթե 10 տարվա ընթացքում Քենդլերը մեծացնում է վաճառքի ծավալները մոտ 400 տոկոսով:

Coca-Cola-ի հաջողությունը պայմանավորված է մի շարք պատճառներով: Առաջինը, դա մշտապես երաշխավորված որակն է: Երկրորդը, ըմպելիքը էժան է, հետևաբար հասանելի է յուրաքանչյուրին: Coca-Cola-ն կարելի է գնել ամենուր: Coca-Cola-ի կարմրա-սպիտակավուն շիշը չես խառնի ոչ մի բանի հետ: Եվ վերջապես, Coca-Cola-ի գովազդը մշտապես աչքի առջև է: Ի շնորհիվ էֆֆեկտիվ գովազդի և ճիշտ ընտրված առևտրային քաղաքականության` Coca-Cola-ն դարձել է մեր կյանքի անփոխարինելի մասը: Այսօր Coca-Cola-ն արտադրում է ոչ միայն համանուն ըմպելիքը, այլ նաև այլ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, որոնց գումարային վաճառքի ծավալները գերազանցում են ցանկացած նմանատիպ ընկերության վաճառքները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Ընդհանրապես Coca-Cola-ի` առողջությանը վնաս լինելու մասին տարբեր լուրեր կարելի է լսել: Ես չեմ կարող ասել, ճիշտ են դրանք, թե ոչ, ուղղակի կմեջբերեմ կայքերից մեկում կարդացածս` հաստատ Coca-Cola-ն ավելի վնաս չէ, քան ալկոհոլը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»