Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության պատմություններ

Չինացի աղջկա հաջողությունը

2009 թվականին Չժենցզյանի ԲՈՒՀ-երից մեկի ուսանողուհի Սուն Յադանի հաջողության պատմությունը դարձավ ամենաքննարկվողներից մեկը Չինաստանում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում 22-ամյա աղջկան հաջողվում է ավելացնել իր ֆինանսական կարողությունը 10 000 անգամ և դառնալ միլիոնատեր: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ սեփական գործի հանդեպ կիրքն ու աշխատասիրությունը կարող են դառնալ հաջողության գրավական: Շատերն այսօր անգամ վախենում են սեփական բիզնեսը սկսելու մասին մտածել: Հուսով ենք, որ այս պատմությունը կոգևորի ձեզ և կստիպի մտածել և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Հիշեք, որ հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ փնտրում ես այն:

Սուն Յադանը ծնվել է 1987 թվականին, Չինաստանում: Հայրն աշխատում էր պողպատի և ցեմենտի ոլորտում, իսկ մայրը` տնային տնտեսուհի էր: 2005 թվականին Սունը ընդունվում է Չժենցզյանի քոլեջներից մեկը` կահույքի դիզայնի բաժին: Սովորելու երրորդ տարում նա սկսում է հետաքրքրվել հագուստի նորաձևությամբ: Դասերից հետո նա սկսում է պարբերաբար հաճախել քոլեջի մոտակայքում գտնվող կարուձևի սրահ, որտեղ սովորում է կարել: Իսկ երբ մի քանի ամիս անց քոլեջում կազմակերպվում է տոնավաճառ, Սունը այնտեղ ներկայացնում է իր կարած զգեստներից մի քանիսը: Զգեստները դասընկերներին այնքան են դուր գալիս, որ դրանք բոլորը վաճառվում են մի քանի ժամվա ընթացքում: Նրա խոսքերով, հենց այդ ժամանակ էլ առաջանում է սեփական խանութը բացելու մասին գաղափարը:

Նա կարում է վեց զգեստներ և 2008 թվականի ապրիլի 28-ին բացում է սեփական օնլայն-խանութը Taobao-ում` մանրածախ առևտրի համար նախատեսված հայտնի չինական կայքում: Իր ունեցած ողջ գումարը` 300 յուան (մոտ 50 դոլլար), Սունը ներդնում է զգեստների համար գործվածք, մկրատներ և կարի մեքենա ձեռք բերելու համար: Կայքում նա տեղադրում է զգեստների մոդելների նկարները, որոնցում նշում է դրանց գինը` յուրաքանչյուրը 100 յուան: Սունի առաջին գնորդները դառնում են նրա դասընկերները, ապա նրանց ընկերներն ու ծանոթները: Ինտերնետում այցելուները ընտրում էին իրենց դուր եկած մոդելը, էլեկտրոնային փոստով ուղարկում էին իրենց չափսերը և զգեստը կարվում էր ճիշտ նրանց չափսերով: Զգեստները կարվում էին Սունի կողմից վարձակալված բնակարանում, որտեղ էլ ապրում էր օնլայն-խանութի հիմնադիրը: Նա ինքն էր մտածում իր մոդելները և ինքն էլ կարում էր դրանք` դասերը վերջացնելուց հետո: Արդեն առաջին ամսվա վերջին պատվերների քանակը անցնում է հարյուրից և Սունը ստիպված է լինում օգնության վերցնել երկու դասընկերուհիների, որոնցից յուրաքանչյուրին նշանակում է աշխատավարձ` 2000 յուան: Առաջին ամսվա ընթացքում եկամուտը կազմում է 10 000 յուան, իսկ ևս երկու ամիս անց` 50 000:

Ամռանը պատվերները այնքան են շատանում, որ անհրաժեշտ է լինում վարձել լրացուցիչ աշխատողներ: Տեղավորվել Սունի բնակարանում այդքան մարդ այլևս չէր կարող: Նա վարձում է 200 ք.մ. տարածք, գնում է կարի մեքենաներ և բացում է արդեն իսկական կարի արտադրամաս, որտեղ էլ սկսվում է սեփական մոդելների հիման վրա կարված զգեստների արտադրությունը: Սկզբում Սունի մոտ աշխատում էին 10 մարդ, հետագայում դրանց թիվը հասնում է 50-ի` 2 օգնական, հաճախորդների հետ աշխատանքի 10 մենեջեր, 4 փաթեթավորող, վարորդ, սեփական լուսանկարիչ, մոդել, իսկ մնացածը դերձակներ: 2009 թվականի փետրվարին երիտասարդ աղջնակի հաշվեհամարին արդեն նստած էր 3 000 000 յուան` մոտ կես միլիոն դոլլար: Այսօր Սուն Յադանի օնլայն-խանութը ստանում է օրեկան ավելի քան 400 պատվեր, որոնցից ամենաթանկը 285 յուան է, ամենաէժանը` 45: Օրեկան եկամուտը կազմում է 10 000 — 20 000 յուան: Ընդ որում Սուն Յադանը, որն այս տարի է ավարտել համալսարանը, մտադիր է իրեն ամբողջությամբ նվիրել աշխատանքին: Նա պլանավորում է բացել կարի երկրորդ արտադրամասը և համոզված է, որ կարող է տասնապատիկ անգամ մեծացնել իր շրջանառությունը: Պատվերով կարված հագուստի պահանջարկը, որի գինը չի անցնում 300 յուանը, աճում է օրեցօր:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Շնորհակալություն հետաքրքիր ու ոգևորիչ հոդվածի համար: Երանի թե այն միջավայրում, որտեղ ապրում ենք, խանգարողները քիչ լինեին, իսկ օգնողներն ու ոգևորողները` շատ: Մյուս կոզմից էլ` չպիտի մոռանանք, որ արևմուտքից արևելք հոգևոր մշակույթի բոլոր խոշոր աղբյուրներում որևէ կերպ նշվում է, որ պետք է շնորհակալ լինել նաև դժվարությունների համար, քանի որ դրանք են ստիպում մարդուն մտածել: Այնպես որ “Smile in the face of difficulties”…

  • Astvac orhni dzez, Luka, ajs hodvase indz shat karevor ban sovoresres, ete kjanqs inch-vor dzevov poxem` darnalov anhat dzerneres, anpajman kgrem. Shnorhakalutjun.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»