Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության պատմություններ

Աշխարհի ամենաերիտասարդ գործարարը. «Ես չեմ լսում նրանց, ովքեր ինձ չեն հավատում»

Իր առաջին բիզնեսը կանադացի 9-ամյա պատանի Ռայան Ռոսսը սկսում է 3 տարեկան հասակում: Իրենց տան ետնաբակում նա «կառուցում» է հավերի ֆերմա: Ֆերմայի 60 հավերը պարբերաբար ձու էին տալիս, որը «երիտասարդ գործարարը» վաճառում էր քաղաքի հասարակական վայրերում` եկեղեցու մոտակայքում և տեղի շուկայում: Ձվերը լավ էին վաճառվում` բերելով Ռայանին 15 դոլար օրեկան եկամուտ: Այսօր պատաևին ունի արդեն չորս ընկերություններ, իսկ նրա անձնական կարողությունը գնահատվում է 900 հազար դոլար: Եվ դա ժառանգություն չէ, որը թողել է նրան հարուստ պապիկը: Ամբողջ գումարը Ռայանը վաստակել է ինքնուրուն:

Ժամանակի ընթացքում «հավերի բիզնեսը» սկսում է չբավարարել նրան և Ռայանը փոխում է գործունեության ոլորտը` առաջարկելով սիզամարգերի (газон) խնամքի և բարեկարգման ծառայություններ: Ընդ որում, նրան չէր թույլատրվում ինքնուրույն օգտագործել խոտի հնձման սարքը (газонокосилка), քանի որ նա դեռ շատ փոքր էր: Սակայն լուծումը հեշտ էր` վարձել ավելի մեծ տարիքի երեխաների: Յուրաքանչյուր հնձված սիզամարգի համար Ռայանը հաճախորդից ստանում էր ժամում 20 դոլար, որից 15-ը վճարում էր գործը անմիջական անողներին, իսկ 5 դոլարը թողնում էր իրեն որպես միջնորդավճար, չէ՞ որ ինքն էր գտնում հաճախորդին:

Ռայան Ռոսսի առաջին բիզնեսը

«Այսպիսով, նա ստանում էր ժամում 5 դոլար եկամուտ, թեև ոչինչ չէր անում», — պատմում է Ռայանի մայրը` Սավաննա Ռոսսը, — «Դրանից հետո նա սկսում է զբաղվել սիզամարգերի ջրմամբ: Հաճախորդից Ռայանը վերցնում էր 200 դոլար, իսկ աշխատողին, որը նրա փոխարեն անում էր ողջ աշխատանքը, վճարում էր ընդամենը 100 դոլար: Եվ այդ բոլորը նրա մտքերն էին: Ես ու ամուսինս զարմանում էինք, ինչպե՞ս է նա ամեն ինչ փայլուն հասկանում` աշխատանքի ողջ գործընթացը»:
Իր վաստակած գումարները Ռայանը ներդնում է անշարժ գույքի մեջ: Այժմ նրան են պատկանում 6 շինություններ Օնտարիոյում և Բրիտանական Կոլումբիայում: Նա գնել է նաև բասկետբոլի և հոկեյի խաղահրապարակներ ընտանիքի համար, ինչպես նաև 4000 գիրք իր համար, բայց այդպես էլ չունի սեփական բջջային հեռախոս: Ծնողները թույլ չեն տալիս` նա դեռ փոքր է:

Ռայանի բիզնեսի հիմքում ընկած է «80 – 10 – 10» կանոնը` շահույթի 80 տոկոսը նա ներդնում է բիզնեսի զարգացման մեջ, 10 տոկոսը ծախսում է բարեգործության վրա, իսկ մյուս 10-ը` սեփական կարիքները հոգալու համար:

«Սեփական գործը սկսելու մեջ ոչ մի դժվար բան չկա», — պատմում է երիտասարդ գործարարը, — «չնայած շատերը չէին հավատում, որ երեխան կարող է բիզնեսով զբաղվել: Բայց ինձ միշտ աջակցում էին ծնողներս: Կարևորը հասկանալն է, որ եթե ուզում ես ինչ-որ աշխատանք կատարես, որը ծանր է քեզ համար, կարելի է վարձել ուրիշներին: Իսկ ամենադժվարը առաջին մի քանի շաբաթվա ընթացքում հաշվապահական հաշվառումը վարելն էր: Բայց հետո ամեն ինչ կարգավորվեց: Ես երբեք չեմ լսում այն մարդկանց, ովքեր ինձ չեն հավատում: Իրականում մարդիկ, ովքեր ասում են, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի, իրենք էլ երբեք չեն փորձել բիզնեսով զբաղվել: Նաև շատ կարևոր է լավ ուսուցիչ գտնելը: Ինձ համար` դա մայրս էր»:

«Նրա դպրոցական ընկերները դեռ չեն հավատում, որ Ռայենը բիզնեսով է զբաղվում», — պատմում է Սավաննա Ռոսսը, — «նրանք կարծում են, որ նա ուղղակի պարծենում է»:

Իսկ երիտասարդ գործարարը հավակնում է ավելիին, քան ուղղակի անշարժ գույքն է: Որպես իսկական կանադացի, նա ցանկանում է գնել ՆՀԼ-ի հոկեյի երկու թիմ: Նրա ծնողները արդեն բանակցություններ են վարում թիմերի ղեկավարության հետ: Ռայանը ունի նաև իր անձնական կայքը, որտեղ պատմում է իր հաջողության մասին և խորհուրդներ է տալիս ուրիշներին, ինչպես սկսել սեփական գործը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»