Երբ Սիր Ուինսթոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, անգլիական համալսարաններից մեկը հրավիրում է նրան ելույթ ունենալու: Դա մեծ իրադարձություն էր Անգլիայի համար: Մարդիկ սկսում են ժամանել երկրի տարբեր ծայրերից: Բոլորը ցանկանում էին տեսնել իրենց հանրահայտ հայրենակցին: Դահլիճը ամբողջությամբ լցված էր, շատերը կանգնած էին անցումներում և աստիճանների վրա:
Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսնում է հազարավոր մարդկանց: Բոլորը լարված սպասում էին, թե երբ ելույթ կունենա իրենց օրերի ամենաիմաստուն մարդկանցից մեկը: Համալսարանի դեկանը ներկայացնում է նրան որպես ներկայումս ապրող ամենահայտնի անգլիացի: Նրա խոսքերով, Չերչիլը պետք է տար իր կյանքի ամենանշանակալից ելույթը` ամփոփելով իր ողջ կյանքը, կիսվելով իր ողջ փորձով:
Չընդհատվող ծափահարությունների ներքո Չերչիլը բարձրանում է բեմ: Սպասելով այնքան, մինչև ծափահարությունները կդադարեն, նա մոտենում է խոսափողին և սկսում իր ելույթը.
— Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հանձնվեք:
Մարդիկ միանգամից գլխի չեն ընկնում, որ այդքանով ելույթն ավարտված է: Նա կրկին նստում է և այլևս չի արտասանում ոչ մի բառ: Բոլորը չէ որ գոհ էին, չէ՞ որ շատերը հսկայական տարածություն էին անցել, որպեսզի լսեին նրա հռետորական խոսքը: Որոշ ժամանակ անց մարդիկ սկսում են հասկանալ, որ Չերիչիլը չէր ցանկանում երկար խոսել, քանի որ ոչինչ ավելի կարևոր, քան ասվածը, նա ասել չէր կարող: Այդ մեկ նախադասությամբ նա ուզում էր օգնել մարդկանց կենտրոնանալ գլխավորի վրա` երբ դադարում ես պայքարը, դու պարտված ես: Տարբեր խնդիրներն ու անհաջողությունները վախենալու պատճառ չեն: Խնդիրները կարելի է լուծել, իսկ անհաջողությունները` դրանք աստիճաններ են հաջողության ճանապարհին: Բայց եթե հանձնվում ես, ապա ամեն ինչ վերջացած է:
Հարգելի Լուկա կաողե դուք ունենաք the secret ֆիլմի հայերեն թարգմանությունը ես լավ չեմ հասկանում Ռուսերեն, այդ պատճառով խնդրում եմ եթե ունեք հայերեն տարբերակը տեղելացրեք ինձ անհրաժեշ է այդ ֆիլմը
Սարգիս ջան հիմա չունեմ, բայց կհետաքրքրվեմ, եթե հայերեն թարգմանություն կա, կգտնեմ ու կայքում կտեղադրեմ:
Ես մի անգամ հայերեն տարբերակը Atv հեռուստաալիքով տեսել եմ իրենց մոտ կա, եթե կարող եք վերցնել…