Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ ընկերություններ

Nokia. ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Աշխարհում, որտեղ ինֆորմացիան դարձել է առավել կարևոր և պահանջված ապրանքներից մեկը, չկա թերևս մարդ, ով չգիտի բջջային հեռախոսի մասին:

Հեռախոսի լավագույն ապրանքանիշը որոշելու նպատակով անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ 100 հարցվածներից 90-ը ընտրում են Nokia: Եվ դա հասկանալի է, քանի որ բջջային հեռախոսներ և հեռահաղորդակցական այլ սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերության հավասարն աշխարհում չկա: Այսօր Nokia-ի մասնաճյուղերը գտնվում են աշխարհի 50 երկրներում, որտեղ աշխատում է ավելի քան 60.000 մարդ: Ընկերության բջջային հեռախոսները վաճառվում են ավելի քան 130 երկրներում: Մի շարք երկրներում գործում են Nokia-ի հետազոտական կենտրոնները, որտեղ ուսումնասիրվում է ընկերության արտադրանքի հետագա զարգացումը:

Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես…

1865 թվականի մայիսի 12: Ֆինն լեռնային ինժեներ Ֆրեդրիխ Իդեստամը թույլտվություն է ստանում կառուցել փայտամշակման և թղթի արտադրության գործարան Նոկիա գետի ափին: Հենց այդ տարիներին էր սկսվում արդյունաբերական բուռն աճի ժամանակաշրջանը: Ֆրեդրիխ Իդեստամ Աճող քաղաքներում և գրասենյակներում թղթի և ստվարաթղթի պահանջարկը անընդհատ մեծանում էր: Չի հասցնում Ֆրեդրիխ Իդեստամը ուշքի գալ, երբ փոքրիկ թղթի գործարանը վերածվում է թղթի և ցելյուլոզի արտադրության հզոր գործարանային միավորման: Ժամանակի ընթացքում միավորումը ձեռք է բերում մեծ թվով աշխատողներ և նրա շուրջը ձևավորվում է համանուն քաղաքը` Նոկիա: 1860-ականների վերջին ընկերության վաճառքները սկսում են աճել մեծ տեմպերով: 1871 թվականի փետրվարին պաշտոնապես գրանցվում է Nokia Corporation-ը: Արդեն մի քանի տարի անց ընկերության գործունեությունը դուրս է գալիս երկրի սահմաններից: Nokia-ի թուղթը սկսվում է արտահանվել սկզբում Ռուսաստան, ապա նաև Շվեդիա, Դանիա, Անգլիա, Ֆրանսիա և նույնիսկ Չինաստան:

20-րդ դարի սկզբնամասում Նոկիա քաղաք է տեղափոխվում Finnish Rubber Works ընկերությունը, որը զբաղվում էր ռետինե զանազան իրերի արտադրությամբ: Ռետինե իրերը Ֆինլանդիայում հայտնվում են 19-րդ դարի վերջին: Սկզբում դրանք շքեղություն էին համարվում, բայց շուտով անձրևային ռետինե կոշիկներն ու “կալոշները” սկսում են մեծ տարածում գտնել քաղաքներում և գյուղական վայրերում: 1912 թվականին Հելսինկիում բացվում է ևս մեկ ընկերություն, որն ավելի ուշ ստանում է Finnish Cable Works անվանումը: Այն զբաղվում էր մալուխների և կիսահաղորդիչների արտադրությամբ: Էլեկտրոէներգիայի հաղորդման նկատմամբ աճող պահանջարկը, ինչպես նաև հեռախոսային ու հեռագրային ցանցերի բուռն զարգացումը արագ աճ էին ապահովում ընկերության համար:

Nokia քաղաք

1920 թվականին այս 3 ընկերությունները` Nokia Corporation, Finnish Rubber Works և Finnish Cable Works, միավորվում են, ձևավորելով Nokia Group-ը: 1900-ականների կեսերին Nokia ընկերությունների խումբը հանդիսանում էր առաջատար բոլոր երեք ոլորտներում` փայտի արտադրություն` հետագայում դրանից թուղթ ստանալու նպատակով, էլեկտրոնիկա և ռետինե իրերի արտադրություն: Պետք է նշել, որ էլեկտրոնիկայով ընկերությունը սկսում է զբաղվել 1960-ական թվականներին, երբ Finnish Cable Works-ի բաժանմունքներից մեկը զգալիորեն ընդլայնվում է` կենտրոնացնելով ուշադրությունը ոչ միայն մալուխների արտադրության վրա: Դա կարևոր պահ էր ընկերության պատմության մեջ: Չլիներ այդ ընդլայնումը, հայտնի չէ, կտեսնեի՞նք մենք արդյոք ֆիննական ընկերության բջջային հեռախոսները, թե ոչ:

Noka ընկերությունն իր այն տեսքը, որի մասին մենք բոլորս գիտենք, ձեռք է բերում 1980 թվականից սկսած: Շարունակելով ընդլայնվել, ընկերությունն ունենում է ևս մի քանի ձեռքբերումներ` ամրապնդելով իր դիրքերը հեռահաղորդակցությունների և կենցաղային տեխնիկայի ոլորտում: 1988 թվականին Nokia-ն գնում է շվեդական Ericsson ընկերության բաժանմունքներից մեկը: Այդ գործարքը բերում է նրան, որ Nokia-ն դառնում է խոշորագույն սկանդինավյան ընկերությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:

1992 թվականին Nokia-ի տնօրենների խորհրդի նախագահ է դառնում Յորմա Օլլիլան: Հենց այդ ժամանակ էլ սկսվում են փոփոխությունները: Օլլիլան լիովին համոզված էր, որ ընկերությունը պետք է զարգացնի բիզնեսը հեռահաղորդակցությունների ոլորտում: Իր ղեկավարման հենց առաջին տարվա ընթացքում, նա հայտարարում է, որ այսուհետ ընկերության գործունեության հիմնական ուղղությունը դառնում են բջջային հեռախոսները և հեռահաղորդակցությունը: Որն ավելի կարևոր է, նա ետ է կանչում ընկերության միջոցները արդեն իրենց առաջնայնությունը կորցրած ուղղություններից: Արդյունքում, այդ տարիներին բջջային հեռախոսների հանդեպ ֆենոմենալ մեծ պահանջարկը բերում է նրան, որ 1995-1999 թվականների ընթացքում ընկերության վաճառքներն աճում են 3 անգամ, եկամուտը` մոտ 5 անգամ, իսկ արժեթղթերի գինը անհավատալի թռիչք է ապրում` աճելով 25 անգամ մեկ արժեթղթի համար:

Եթե ուշադրություն դարձնեք, Nokia-ի հեռախոսները քիչ են տրվում վերանորոգման: Ընկերության համար առաջնային տեղ է զբաղեցնում իր արտադրանքի որակը, հարմարավետությունը, դիզայնը և մատչելիությունը: Սակայն դա քիչ է, եթե ցանկանում եք հասնել իրական հաջողության: Nokia-ի հաջողության հիմնական գրավականներից մեկն այն է, որ ընկերությունում մշտապես աշխատում են նորարարությունների վրա: Nokia-ի կենտրոններում անընդհատ կատարվում են ուսումնասիրություններ և հետազոտություններ: Բացի այդ, արվում է ամեն ինչ, ընկերության աշխատակիցների միջից անհաջողությունների հանդեպ վախը արմատախիլ անելու համար: Nokia-ում երբեք չեն մեղադրում: Ի՞նչ է սպառնում նախագծի մենեջերին, եթե նրա հետազոտությունների ժամանակ ծախսվում են տարիներ և մեծ ռեսուրսներ, իսկ վերջում պարզվում է, որ նախագիծը հեռանկարային չէ: Ոչինչ: Առավելագույնը, նրան կառաջարկեն զբաղվել ինչ-որ նոր բանով: Անհաջողությունների համար երբեք չեն հեռացնում: Ընկերությունում ստեղծված է ազատ մթնոլորտ: Յուրաքանչյուր աշխատակից կարող է մասնակցել կարևոր որոշումների ընդունմանը կամ առաջ քաշել իր նախագիծը: Ընկերության ղեկավարությունը ողջունում է լիդերությունը` հնարավորություն տալով իր աշխատողներին կյանքի կոչել նոր գաղափարներ, “ստեղծագործել”: Իր ողջ պատմության ընթացքում Nokia-ն միշտ սովորել է իր սխալների վրա և հետևություններ արել: Արդյունքում կա այն, ինչ որ կա` Nokia:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»