Հաջողության գաղտնիքներ

Յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան փոխել…

18-րդ դարի 2-րդ կեսին Ջոն Ուեսլին, անցնելով Անգլիայի գյուղական վայրերով, ապշում է` տեսնելով գյուղացիների աղքատ, անբարեկեցիկ և հուսահատ վիճակը: Նրա մոտ միտք է ծագում` տեղի կանանց բաժանել ծաղիկների սերմեր և հայտարարել մրցույթ լավագույն այգու համար: Արդյունքում, Անգլիայի գյուղական վայրերն այսօր համարվում են ամենագեղեցիկներից մեկն աշխարհում: Ընդամենը մեկ մարդ, առանց կողմնակի օգնության, փոխեց մի ամբողջ երկրի գյուղական վայրերի տեսքը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Շատ լավ կլիներ, որ մեր օրերում էլ լինեին Ջոն Ուեսլիի նման մտածելակերպով մարդիկ: Այսօր ամենքն էլ սպասում են, որ որևէ մեկը իրենց համար պետք է անի մի լավ գործ, որից իրենք կգոհանան: Բայց երբեք իրենք չեն մտածի որևէ մեկի համար հաճելի անակնկալ անել, առանց որևէ ակնկալիքի:

  • Ruzanna ջան, եթե դուք այդպես եք մտածում, արդեն շատ լավա!: Հաջողության հասնելու գլխավոր գաղտնիքներից մեկը իմ կարծիքով դա է` մարդուն լավություն անել առանց ակնկալիքի: Այսինքն ոչ միայն հաջողության համար, դա զուտ մարդկային մոտեցում է:

  • Հիանալի հոդված էր: Սիրում եմ մարդկան, ովքեր բացի փողի մասին մտածելուց, մտածում են նաև ուրիշների մասին: Իմ կարծիքով մարդն ավելի կարևոր է, քան նյութը

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»