Փոքր տարիքում բոլորը գիտեն, թե ինչ են իրենք ուզում: Ցանկացած երեխայի հարցրու, թե ինչ է նա ուզում և միանգամից կլսես պատասխանը: Հիմնականում այդ պատասխանները պարզ են: Ի՞նչ պետք է ուզի փոքրիկ երեխան` քաղցրավենիք, խաղալիքներ, զվարճանքներ: Նա ուզում է լինել ծնողների ուշադրության կենտրոնում, լինել սիրված: Իսկ նույն հարցը տվեք մեծերին` ինչ են նրանք ուզում կյանքում: Եվ հավատացեք, նրանցից շատերը չգիտեն, թե ինչ են իրենք ուզում: Նրանք կարծես ենթագիտակցորեն զգում են, թե ինչ են ուզում, սակայն երբ պետք է հստակ պատասխանել, նրանք լռում են: Ես խորհուրդ կտամ բոլորին մտածել այն մասին, թե ի՞նչ են իրենք ուզում կյանքում: Մտածել երկար և գրել պատասխանը թղթի վրա ու պահել այն: Պետք է նայել այն ամեն երեկո քնելուց առաջ և ամեն առավոտ զարթնելուց հետո: Յուրաքանչյուրը պետք է հստակ պատկերացնի, թե ինչ է ուզում կյանքում: Չպետք է ապրել ուղղակի, առանց հասկանալու: Պետք է ունենալ հստակ նպատակներ, միշտ հիշել դրանց մասին և անել կոնկրետ քայլեր այդ նպատակներին հասնելու համար:
Պարզություն
Փոքր երեխային շատ բան պետք չէ երջանիկ լինելու համար: Նրան կարող է երջանկացնել ամենապարզ մի արարք, փոքրիկ մի նվեր, սիրով լի մի հայացք: Այդ տարիքում մարդիկ զգում են իրենց ավելի թեթև և վստահ: Լինելով ծնողների ուշադրության կենտրոնում, շրջապատված լինելով սիրով և հոգատարությամբ` երեխաները ապրում են առանց մտածելու իրենց շրջապատող խնդիրների մասին: Տեսնելով այն, ինչ անհասկանալի է, նրանք տալիս են հարցեր: Այդ հարցերը լինում են պարզ և կոնկրետ: Եվ նրանք ստանում են պարզ պատասխաններ: Սակայն այդ պատասխանները չեն բավարարում մարդկանց ավելի հասուն տարիքում: Երբ մարդիկ մեծանում են, նրանք սկսում են ավելի շատ, ավելի բարդ մտածել: Այն ինչը պարզ էր նրանց փոքր տարիքում, հիմա այլևս այդքան պարզ չէ: Նրանք սկսում են թափանցել ավելի խորքերը: Ինչքան շատ են թափանցում, այնքան ավելի են խճճվում, այնքան ավելի շատ հարցեր են նրանց մոտ ծագում: Սակայն երբեմն պարզությունն է այդ ամենի լուծումը: Նայելով խնդրին փոքր երեխայի աչքերով, երբեմն հնարավոր է գտնել լուծումը, որն այդքան պարզ էր, իսկ մենք այն չէինք նկատում:
Inch hetaqrqir e, nuyn banery es shat em mtacel, u patrastvum ei grel blog-ums)) Pastoren, indzanic araj ancaq ;)) Shat lavn er!!
Կան մարդիկ, որ լրիվ նույն ձև են մտածում:)
Մերսի Աննա ջան, դու էլ փորձի:
Տիեզերքն արագություն է սիրում: Ջո Վիտալե
Լավ էր, ինչպես և միշտ Luka ջան))
Մերսի Leo ջան, փորձում եմ…
Հրաչ ջան, նրանք ովքեր ինձ ճանաչում են, նմանեցնում են փոքրիկի, որովհետև ես իրոք ամեն մարուքից կարող է ուրախանամ ու տխրեմ, ուզում եմ այն ամենը, ինչ-որ նրանք, սիրված լինել իմ շրջապատում, տալիս եմ հարցեր, երբ մի բան ինձ անհասկանալի է թվում: Ոմանց իմ ներկայությունը բարկացնում է, քանի որ կան “տատիկներ ու պապիկներ”, որոնք կյանքից արդեն հիասթափվել են, և չեն կարող համակերպվել անհոգ երեխայի ներկայության հետ… ստացվում է երեխաների նման ապրողները այս աշխարհում տեղ չունեն?
Իհարկե ունեն Գոհար ջան, հակառակը, յուրաքանչյուրի մեջ երեխան պետք է ապրի` երեխայի հետաքրքրությունը, անհոգությունը, խաղը: Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ մեզ երեխայի պես ենք պահում, հատկապես, երբ մեզ մարդ չի տեսնում 🙂
Ընդհանուր գիտես ինչ պետք է անես? եղիր երեխա, բայց քո գործերով ու արարքներով ցույց տուր, որ դու մեծ ես… այսինքն ոչ թե պահվածքով, այլ գործերով: Եվ մարդկանց կսկսի դուր գալ նաև քո պահվածքը և շատերը կսկսեն կրկնօրինակել:
Մերսի Հրաչ ջան 🙂 ինչպես միշտ օգնեցիր ստանալ իմ “ինչու”-ների պատասխանները