Բարև, ուրախ եմ, որ ժամանակ գտար հոդվածս կարդալու: Այն գրված է միայն քեզ համար: Իմացիր` դու միակն ես այս աշխարհում, քո նմանը այլևս չկա: Դու տարբերվում ես բոլորից: Դու չես ստեղծվել հենց այնպես, ուղղակի, ժամանակ անցկացնելու: Դու ծնվել ես երջանիկ ու հաջողակ լինելու, կյանքը վայելելու, ինչ-որ բան փոխելու: Դու արժանի ես սիրած աշխատանքով զբաղվելու, աշխատանքից հաճույք ստանալու, արժեքներ ստեղծելու: Դու արժանի ես ազատ ժամանակ ունենալու, հանգստանալու, ճանապարհորդելու, տարբեր երկրներ տեսնելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու: Դու արժանի ես ֆինանսական խնդիրներ չունենալու, փողի մասին չմտածելու, ուրիշներից փող չխնդրելու:
Դու արժանի ես օրվա մեծ մասը ուրախ լինելու, ժպտալու և շրջապատին ուրախություն պարգևելու: Դու արժանի ես քո ժամանակը տնօրինելու, սեփական խելքով առաջնորդվելու, հասարակության «զոհ» չդառնալու: Դու արժանի ես չբողոքելու, դժգոհ չլինելու, չնախանձելու, ուրիշների հաջողություններով ուրախանալու: Դու արժանի ես շքեղ մեքենա վարելու, գեղեցիկ հագուստներ կրելու, մեծ առանձնատուն ունենալու: Դու արժանի ես մարդկանց օգնելու, դժբախտներին երջանկացնելու, անօթևաններին տուն պարգևելու: Դու արժանի ես, որ քեզ սիրեն, հարգեն, քո մասին խոսեն, քեզ մեջբերեն: Եվ վերջապես, դու արժանի ես, որ քեզ հիշեն, երբ դու այլևս չլինես: Չես ուզի չէ՞, որ քեզ շուտ մոռանան: Իհարկե` ոչ: Ուրեմն` պայքարիր դրա համար: Ոչ ոք չի անի դա քո փոխարեն:
Շնորհակալություն…գեղեցիկ էր…:)
SHAT LAVN ER!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Dzerq amenadrakan licqerne talis. shat shnorakal em vor sharunakum eq ashxatel
shat shnorhakal em.
duq inc shat ogneciq
Հիանալի հոդված էր
Շատ շնորհակալություն….
Իրոք որ, մենք բոլորս շատ ու շատ բաների ենք արժանի, բայց դրանց համար պիտի պայքարենք ու շատ աշխատենք
Էմմա ջան Ձեզ շնորհակալություն, որ հավատում եք դրան:
Շնորհակալությոն:.Նյութը տեղ հասցնելու հիանալի մեթոդ…..
Ձեզ նույնպես շնորհակալություն…
yoyakap e