Հաջողության գաղտնիքներ

Մտածեք ինչպես տալ, այլ ոչ թե վերցնել

Մարդիկ, միշտ մտածեք, թե ինչպես տալ, այլ ոչ թե վերցնել: Սա շատ կարևոր է, եթե ուզում եք կյանքում լուրջ հաջողությունների հասնել: Ընդհանրապես, մարդ արարածն այնպիսին է, որ նա ենթագիտակցորեն փորձում է ուրիշներից ինչ-որ բան վերցնել, «պոկել» իր համար, այլ ոչ թե տալ: Այս երևույթը ամուր մխրճված է մարդու ուղեղում, նրա սովորություններում, ապրելակերպում: Բայց միշտ հիշեք` մարդը, որն անընդհատ փորձում է ուրիշներից վերցնել և ոչինչ չի տալիս, ժամանակի ընթացքում «միայնակ» կմնա: Մի եղեք մարդ, ով վերցնում է: Եղեք մարդ, ով տալիս է: Եվ երբ գա ժամանակը, երբ դուք սկսեք ավելի շատ տալ, քան վերցնել, այդ ժամանակ դուք ձեզ ավելի վստահ և ուժեղ կզգաք և դա կօգնի ձեզ շարժվել դեպի նորանոր հաջողություններ:

Ուրիշներից վերցնելու երևույթը կարելի է հանդիպել ամենուր:

Երեխայի մոտ

Մանուկ հասակից մենք բոլորս սովոր ենք, որ մեր ծնողները հոգան մեր բոլոր կարիքները և կատարեն մեր բոլոր կամակորությունները: Այսինքն, ենթագիտակցորեն մենք անընդհատ սպասում ենք, որ նրանք պետք է ինչ-որ բան անեն մեզ համար և հազվադեպ ենք մտածում այն մասին, թե ինչ կարող ենք ինքներս անել նրանց համար:

Քաղաքացու մոտ

Քաղաքացին անընդհատ սպասում է, որ պետությունն իր համար պետք է ամեն ինչ անի, սակայն շատ քիչ քաղաքացիներ են մտածում այն մասին, թե ինչ իրենք կարող են անել պետության համար: Շատերը նույնիսկ «չեն էլ ուզում» ինչ-որ բան անել նույնիսկ իրենց համար: Տեղին է մեջբերել ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի խոսքերը` մի հարցրու, թե ինչ կարող է անել երկիրդ քեզ համար: Հարցրու, թե ինչ կարող ես դու անել երկրիդ համար:

Բոլորի մոտ

Առօրյա կյանքում էլ, մենք բոլորս ձգտում ենք, որ մեր ընկերները, ընտանիքը, հարազատները, ծանոթները, մի խոսքով բոլոր-բոլորը օգնեն ու աջակցեն մեզ, «ինչ-որ բան» անեն մեզ համար: Շատ ավելի քիչ ժամանակ ենք մենք մտածում այն մասին, թե ինչ կարող ենք ինքներս անել նրանց համար: Իսկ ի՞նչ կարող ենք մենք անել այլ մարդկանց համար: Կարող ենք տալ նրանց մեր ժամանակի մի մասը, մեր ուշադրությունը, հոգատարությունը, գիտելիքները: Օգնել նրանց նյութապես, ֆինանսապես և չսպասել պատասխանի: Եթե իրոք ուզում եք ուրիշների համար ինչ-որ բան անել, ապա արեք դա անշահախնդրորեն: Արեք և մոռացեք դրա մասին: Ժողովրդական ասացվածքն էլ կա` լավություն արա, ջուրը քցի: Ամենակարևորը` դարձրեք դա սովորություն:

Օրվա մեջ անընդհատ պահեր են լինում, երբ դուք շփվում եք այլ մարդկանց հետ: Այդ շփումների ժամանակ դուք կամ տալիս ենք նրանց ինչ-որ բան կամ վերցնում եք նրանցից: Ուշադրություն դարձրեք դրա վրա: Լինի դա խանութում, փողոցում, տաքսու մեջ, թե երթուղայինում: Լինի դա հարևանների հետ, հարազատների, գործընկերների, թե անծանոթ ինչ-որ մեկի: Դիմացինի հետ շփվելուց անմիջապես հետո, փորձեք պարզել ինքներդ ձեզ համար` դուք նրան ինչ-որ բան տվեցիք, թե հակառակը` վերցրեցիք նրանից: Դա կարող է լինել նրա բարձր տրամադրությունը, հույսը, հավատը, հանգիստը, ժամանակը կամ նյութական ինչ-որ բան:

Եվ մի մոռացեք, որ հաջողությունը, դա ընդամենը ճիշտ սովորությունների ամբողջականություն է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • APRES LUKA SHAT SHAT KAREVOR TEMAEA TE BIZNESI EV TE KEANQI HAMAR , ETE GONE MI MAS@ VARVEN AENPES INCPES DU ES XORHURD TALIS HASTAT SHAT BAN KPOXVI MARDKANC TE ANCNAKAN KEANQUM TE IRENC BIZNESUM. ANCAP IM BIZNESUM HIMNAQARERIC MEK@ DA HENC DA E OGNEL URISHNERIN SA BIZNESI BANALINE ETE DA ANES ANACHAR EV SRTANC ISKAPES MARTASIRUTUNIC MGHVAC.

  • Ինձ հետաքրքիր է` այս տողերը կարդալով բոլո՞րն են ոգևորվում և ավելի շատ մտածում տալու մասին:
    Օրինակ ես նույնպես կյանքում սիրում եմ տալ, տալուց հաճույք եմ ստանում:
    Եվ երբ կարդացի` ավելի ոգևորվեցի:
    Իսկ այն մարդիկ, որոնք ուզում են կյանքը վայելել, կյանքից վերցնել ամեն ինչ, ինչպե՞ս են վերաբերվում վերը գրվածին:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»