Շատերի մոտ հարց է առաջանում` որտե՞ղ ներդնել ազատ ֆինանսական միջոցները: Այս հարցը առավել ակտուալ է Հայաստանում, որտեղ ֆինանսական շուկաները դեռ զարգացած չեն: Նման դեպքերում մարդիկ հիմնականում ընտրում են ամենապարզ ու ապահով տարբերակը` բանկային ավանդ: Սակայն բանկային ավանդն ունի մեկ շատ լուրջ սահմանափակում` 8-12%: Դա նշանակում է, որ եթե դուք բանկում դնում եք որոշակի գումար, ապա մեկ տարվա ընթացքում ձեր գումարն ավելանում է ընդամենը 8-12%-ով: Երկարաժամկետ տեսանկյունից (եթե դուք պատրաստվում եք ձեր գումարը բանկում պահել օրինակ 20-30 տարի) այս տարբերակի շուրջ դեռ կարելի է մտածել, մանավանդ, եթե դուք ձգտում եք ապահովության և չեք սիրում ռիսկի դիմել: Սակայն կարճաժամկետ տեսանկյունից այդ տոկոսները բավական փոքր են (չնայած ավելի նախընտրելի են, քան փողը տանը պահելը, որը մեր երկրում դեռ շատ հաճախ է պատահում): Իսկ ուրիշ որտե՞ղ ներդնել:
Ոսկին որպես ներդրում
2010 թվականի հուլիսին որոշեցի ազատ դրամական միջոցներիս մի մասը ներդնել ոսկու մեջ: Իմիջիայլոց, ճգնաժամի ժամանակ ողջ աշխարհում ոսկին համարվում է ներդրման լավագույն տարբերակներից մեկը և աշխարհի շատ ներդրողներ են իրենց ֆինանսական միջոցները ներդնում ոսկու մեջ: Մի քանի շաբաթ ուսումնասիրեցի ոսկու շուկան և գները վերջին 90 տարվա ընթացքում: Իհարկե, միանգամից աչքի ընկավ այն, որ 2000 թվականից սկսած ոսկին սկսել էր կայուն աճել: Դա մի կողմից շատ լավ էր, մյուս կողմից էլ վտանգավոր, քանի որ 1920 թվականից սկսած դա ամենաերկար ժամանակահատվածն էր, որի ընթացքում ոսկին անընդհատ աճել էր և մեծ էր հավանականությունը, որ այդ աճը կարող է ընդհատվել: Բայց այնուամենայնիվ որոշեցի ռիսկի դիմել: Այդ ժամանակ ոսկու մեկ ունցիայի արժեքը տատանվում էր 1100-ից 1200$-ի սահմաններում (ունցիան ոսկու չափման պաշտոնական միավոր է, որը մոտավորապես հավասար է 31.1 գրամ): Անցավ 1 տարի: Այդ մեկ տարվա ընթացքում ոսկին թանկացավ մոտ 40%-ով: 2011 թվականի հուլիսին փակեցի ոսկու հաշիվս` արդյունքում ունենալով 40% եկամտաբերություն: Եվ չնայած որ ոսկու գինը դեռ շարունակում է կտրուկ աճել (այս տողերը գրելու պահին ոսկու 1 ունցիայի արժեքը 1651$ է), իմ առաջին ներդրումից ես շատ գոհ եմ: 40%-ը բավական լավ ցուցանիշ է համարվում նույնիսկ զարգացած երկրներում:
Ինչպե՞ս ներդնել ոսկու մեջ Հայաստանում
Խոսակցություններ կան, որ ոսկու գինը մի քանի տարի դեռ շարունակելու է աճել (քանի դեռ համաշխարհային տնտեսությունը ոտքի չի կանգնել): Շատ մասնագետներ էլ պնդում են, որ ոսկու գնի աճի համար այլևս հիմք չկա և ամեն պահի «փուչիկը կարող է պայթել»: Սակայն այն մարդկանց համար, ովքեր այնուամենայնիվ որոշեն ռիսկի դիմեն և ներդնեն ոսկու մեջ, կգրեմ, թե ինչպես դա կարելի է անել Հայաստանում: Իսկ ամեն ինչ շատ պարզ է: Հայաստանի բանկերից շատերն այսօր առաջարկում են առարկայազուրկ ոսկու հաշիվներ: Այսինքն, գնում եք բանկ, բացում եք առարկայազուրկ ոսկու հաշիվ և այդ օրվա ոսկու վաճառքի գնի փոխարժեքով ձեր հաշվին մուտք է արվում ձեր դրամին համարժեք ոսկի: Իրականում, այդ ոսկին դուք կարող եք երբեք էլ չտեսնել, ուղղակի դուք գիտեք, որ ձեր հաշվին կա այսքան գրամ ոսկի: Ցանկացած պահի դուք կարող եք այդ ոսկին կանխիկացնել` այդ օրվա ոսկու գնման գնի փոխարժեքով: Ցանկության դեպքում էլ` կարող եք վերցնել նաև ոսկու ձուլակտորները (իհարկե որոշակի % միջնորդավճարի դիմաց): Բայց դա արդեն պետք է ուսումնասիրեք առանձին բանկերի առաջարկած պայմանները: Նաև նշեմ, որ ոսկու միջազգային գներին ես միշտ հետևում եմ այս կայքի միջոցով:
Այսքանը: Հուսով եմ, որ հոդվածը ձեզ որոշակի գիտելիք և օգուտ տվեց: Հաջող ներդրումներ եմ ցանկանում:
P.S.
Ամենակարևորը, որ տվեց ինձ ոսկու հետ կապված այս պատմությունը, ոչ այնքան այդ 40%-ն էր, որքան «նոր տարածքների» ուսումնասիրումը, ֆինանսական գիտելիքների ձեռք բերումը և վստահության աճը ֆինանսների աշխարհում: Կարելի է կատարել հաջորդ քայլը:
Luka jan indz shat hetaqrqrec ays hodvac@,,shat lavn er,,isk du vor bankum xorhurd ktas katarel nman gorcarq????
naxapes shat shnorhakalutyun
Համլետ ջան խորհուրդ այնքանով չեմ կարա տամ, որ ես տարբեր բանկեր իրար ետ չեմ համեմատել ու իմ կարծիքով, մեծ տարբերություն չի էլ լինի, ուղղակի կարամ ասեմ, որ ես Converse բանկում եմ արել 🙂
mersi Luka jan.
բայց օրինակ ամպայման 1 ունցիա պետք է առնեմ?
Չէ-չէ Գագիկ ջան, կարաս մի քանի գրամ էլ առնես, Կոնվերսում կարծեմ նվազագույնը 5 գրամ էր, բայց ուրիշ բանկերում կարողա ավելի քիչ լինի կամ չլինի:
BAREV CHEZ ETE HNARAVOR E INC MI XORHURD TVEQ.ES UNEM AZAT FINANSAKAN RESURS EV CANKANUM EM VOSKI GNEM INC XORHURD KTAQ.NAXAPES CHNORAKAL EM.
Hakob ջան շատ դժվար է նման խորհուրդ տալ, ավելի լավ է դուք ինքներդ շուկան ուսումնասիրեք, ոսկու գների պատմությանը ծանոթանաք և որոշեք: Օրինակ, այստեղ կան գրաֆիկներ, որտեղ երևում է գների տատանումը: Ամեն դեպքում, նույնիսկ հիմա, ոսկու գինը լավ աճած է, հնարավոր է և երկարաժամկետ ընկնի և կրկին բարձրանա: