Ինձ համար երջանկությունն այն է, երբ անհամբերությամբ ես սպասում ամեն հաջորդ օրվան: Ինչքա՜ն բան կարելի է անել մեկ օրվա ընթացքում: Երջանկությունն այն է, երբ քո միակ կեսը միշտ քեզ հետ է: Իրար հետ եք անցկացնում ամբողջ օրը, իրար հետ եք հանգստանում, աշխատում, ապագա պլանները քննարկում, երազում: Երջանկությունն այն է, երբ անելիքներն այնքան շատ են, որ ժամանակդ չի հերիքում: Երջանկությունն այն է, երբ հաճույք ես ստանում նրանից, ինչով զբաղվում ես: Երջանկությունն այն է, երբ օգնում ես մարդկանց և տեսնում ես նրանց երջանիկ դեմքերը:
Երջանկությունն այն է, երբ հարազատներիդ ու ընկերներիդ մոտ ամեն ինչ լավ է: Երջանկությունն այն է, երբ ուզում ես, որ մնացած մարդկանց մոտ էլ ամեն ինչ լավ լինի: Երջանկությունն այն է, երբ անընդհատ ուզում ես ժպտալ: Երջանկությունն այն է, երբ ժպիտով ես հիշում բոլոր այն մարդկանց, ովքեր քեզ խաբել են: Երջանկությունն այն է, երբ չես մտածում բացասականի մասին: Երջանկությունն այն է, երբ ոչ ոքի չես մեղադրում և ոչնչից չես բողոքում: Երջանկությունն այն է, երբ անընդհատ ձգտում ես աճել և նոր գիտելիքներ ձեռք բերել: Երջանկությունն այն է, երբ ուզում ես այդ գիտելիքները մնացածի հետ էլ կիսել: Երջանկությունն այն է, երբ աշխարհում կան շատ բաներ, որոնք դեռ չեն ստեղծվել: Երջանկությունն այն է, երբ ազատ ես և կարող ես անել այն, ինչ ցանկանաս: Երջանկությունն այն է, երբ գիտես, թե դեպի ուր ես շարժվում: Եվ վերջապես, երջանկությունն այն է, երբ պատրաստ ես երջանիկ լինելու…
Շատ պոզիտիվ գրառում է ))
վայ ինչ լավն էր… Ամեն մարդ մեկնաբանում է երջանկությունը յուրովի ու կարևոր չէ թե ով ինչպես է իրեն երջանիկ զգում,կարևորը հենց երջանկության զգացումն է…Շնորհակալ եմ լուսավոր գրառման համար ! 😉
Hrach jan vor erexa unenaq erjankutyan cucakn aveli kerkari:)
Հրաչ ջան, ես խոստանում եմ քո կողքը միշտ լինել, որպեսզի դու միշտ այսպիսի հրաշալի հոդվածներ գրես 🙂
hrashq nyut aaaaaaaaaaaaaaaa )))))
Mi erku ban el es avelacnem` http://bit.ly/nlSkdD
Շատ լավ գրաում էր, սակայն մի բան ասեմ` պետք չէ գրել “երջանկությունը դա այն է”, դա ասելը սխալ է և տգեղացնում է այսպիսի հրածալի գրառումը..Ճ
Ok 🙂 մերսի, սխալների վրա ենք սովորում..
😀