Տարբեր մարդիկ գործարար հաջողությունն ընկալում և ներկայացնում են յուրովի: Մեկի համար հաջողությունը «միլիոններ դիզելն է», մյուսի համար՝ այդ միլիոնները «մարսելը», իսկ խելացի գործարարի համար՝ իր, իր աշխատակիցների և հաճախորդների գոհ լինելը:
Մարդիկ տարբեր ձևով են մեկնաբանում նաև իրենց բիզնես անհաջողությունները: Մեկն ասում է՝ «բախտս չբերեց», մյուսը՝ «հարկայինը չթողեց», երրորդն էլ՝ «աշխատողներս խաբում էին»: Եվ շատ քչերն են, որ որպես ձախողման պատճառ նշում են իրենց սխալ ենթադրությունները (այո՝ հենց ենթադրությունները, և ոչ թե հաշվարկները կամ կանխատեսումները): Իրականում, ամեն-ամեն ինչ սկսվում է մի հասարակ, բայց և խորիմաստ հարցից և այդ հարցն է՝ «ԻՆՉՈ՞Ւ»:
Հենց այս հարցի պատասխանը չունենալն է, որ բիզնես-նախաձեռնությունն ի սկզբանե դատապարտում է անհաջողության:
Ինչո՞ւ է «ինչու» հարցը կարևոր
Ես ցանկանում եմ հիմնավորել ու ապացուցել «ինչու» հարցի կարևորությունը: Իսկ դուք ինքներդ զգացի՞ք, թե ինչից եմ սկսելու իմ հիմնավորումը: Այո՝ «ինչու» հարցից: Եվ հենց «ինչու» հարցն է, որն ուղղորդում է դեպի հիմնավորում:
Գործարարության մեջ ամեն-ամեն ինչ պետք է սկսվի «ինչու» հարցից, որի պատասխանն էլ կդառնա յուրաքանչյուր նախաձեռնության հիմնավորումը: Ինչո՞ւ այս ոլորտը, ինչո՞ւ հենց ա՛յս ծառայությունը կամ ապրանքը, ինչո՞ւ այս քանակներով, ինչո՞ւ… Ամեն-ամեն ինչի գլխին պետք է կանգնած լինի այս մոգական հարցը՝ «ինչո՞ւ»:
Երբ կգտնեք ամենաառաջին՝ «ինչո՞ւ» հարցի պատասխանը, նոր միայն արժի անցնել մյուս երկու հարցերին՝ «ի՞նչը» և «ինչպե՞ս»: Այլապես կստացվի, որ մենք գիտենք, թե ինչ ենք անում, գիտենք նաև, թե ինչպես անել, բայց և չենք հասկացել, թե ինչո՞ւ ենք այս ամենը ձեռնարկել:
Այնպես որ, եթե ցանկանում եք նախաձեռնել Ձեր բիզնեսը և հաջողության հասնել, բնավ պետք չէ համբերել այնքան, մինչև Եվրոպան կգա Հայաստան (կամ Հայաստանն էլ կդառնա Եվրոպա): Պետք է պարզապես գործել: Ու սկսել հիմնավորված նախաձեռնությունից, որի յուրաքանչյուր մանրուք նախ և առաջ ստացել է «ինչո՞ւ» հարցի պատասխանը:
Լավն էր.
Շաատ խելացի մոտեցում.
հիանալի է
Բիզնես սկսելը բարդ գործընթաց է, և ամեն մարդու բան չէ: Բիզնեսմեն ծնվում են, շատ քչերն են ինքնուս: Ինչուների պատասխաները գտնելու համար պետք է մանրակրկիտ ուսումնասիրել շուկան: Ցանկացած բիզնեսի արդյունք սպառվում է հենց շուկայում:
բիզնեսմեն չեն ծնվում, դառնում են, բիզնեսմենի մտածողություն առաջանում է միայն աշխատանքային փորձի ու սովորելու ժամանակ, կարող են չսովորել, բայց փոքրուց վաճառքով զբաղվող մարդիկ են, որ կամաց-կամաց դառնում են բիզնեսմեններ:
Իմ կարծիքով էլ Մարիամ ջան, դառնում են: Ցանկացած մարդ կարող է դառնալ, ուղղակի ոմանց մոտ դա կարճ կտևի, մյուսների մոտ երկար: Բայց չեմ պատկերացնում ինչ-որ մարդ, որ ասես “նա բիզնեսմեն չի կարող դառնալ”:
Ես ճանաչում եմ մի քանի մարդ, ովքեր առաջին անգամ էին լսում, երբ ասեցի բիզնեսի կազմակերպում բաժնում եմ սովորում…. հարցնում էին բիզնես ինչ է?
Կարծում եմ այն մարդիկ, ովքեր ապրում են մեզ համար անսովոր աշխարհում, իրենց բավական է մշտապես լինել նույն կարգավիճակում:
Իսկ այն քիչ տոկոս մարդիկ /1-2%/ հաստատ հասնում են հաջողության, քանի որ իրենց համար հաջողության այլ բան է … 🙂 դրա համար շատերի համար այդ փոքր թվով մարդիկ արտասովոր են թվում, և կարծում են որ դա ի ծնե է տրվում, իսկ իրենք չեն ծնվել այդպիսին 🙂
(thumbs up)