Բիզնես և ֆինանսներ

Եթե դու 16 տարեկան ես… բիզնե՞ս, թե համալսարան

Հեղինակ Tntesaget

Հարգելի ընթերցող, եթե դու 16 տարեկան երիտասարդ ես, ապա խորհուրդ կտամ, որ հատկապես դու ուշադիր կարդաս այս հոդվածը, քանի որ այն գրված է հենց քեզ համար: Սա ընդամենը մի տարբերակ է, որից դու կարող ես օգտվել, սակայն չարժե այս տարբերակին հետևել առանց ծնողների հետ խորհրդակցելու:

Շատ երիտասարդներ, դպրոցի վերջին դասարանին հասնելով, որոշում են որևէ մի համալսարան ընդունվել և բարձրագույն կրթություն ստանալ` կարծելով, որ այլ կերպ նրանք չեն կարող հասնել իրենց երազած բարեկեցիկ կյանքին: Միգուցե դա այդպես է, բայց ես` ինքս, ոչ պակաս, միգուցե նաև ավելի ձեռնտու տարբերակ եմ համարում այդպես չանելը:

Եկեք մի հասարակ հաշվարկ անենք և պարզենք, թե ինչքան գումար և ժամանակ է անհրաժեշտ` մասնագիտություն ձեռք բերելու և այդ մասնագիտությամբ Հայաստանում աշխատելու համար:

Սովորաբար դպրոցի վերջին դասարանում համալսարանի քննություններին պատրաստվելու համար աշակերտները դասախոսներ են վարձում, ովքեր որոշակի կլորիկ գումարի դիմաց օգնում են նրանց այդ հարցում: Ենթադրենք` նրանք երեք առարկայից պետք է քննություն հանձնեն և ամեն դասախոսին` իրենց հետ պարապելու համար վճարում են 1000$: Արդյունքում համալսարան ընդունվում են 3000$ և 1 տարի արդեն ծախսած: Համալսարանում բակալավրի կոչում ստանալու համար պետք է սովորեն ևս 4 տարի, ամեն տարվա վարձը հաշվենք 1000$, 4 տարում գումարն անում է 4000$: Համալսարանն ավարտելուց հետո արդեն ծախսած են լինում 7000$ և 5 տարի (ընդունվելու համար վճարած 3000$ և 1 տարուն գումարած ավարտելու համար վճարած 4000$ և 4 տարին): Ավարտելուց հետո սովորաբար Հայաստանում գոնե 1 տարի աշխատանք չեն կարողանում գտնել, այդ մեկ տարին էլ գումարած անում է 7000$ և 6 տարի: Աշխատանք գտնելուց հետո էլ սովորաբար 1 տարի ստաժոր են աշխատում (հիշեցնեմ, որ խոսքը վերաբերվում է բարձրագույն կրթություն ստացած անձանց) և ստանում են կամ 30 000-40 000դր կամ ոչինչ: Արդյունքում, եթե 1 տարի ստաժոր աշխատելուց հետո գործատուն գործից քաղաքակիրթ ձևով չի հեռացնում` ասելով. «Դու դեռ 1 տարի էլ պետք է ստաժոր աշխատես, լավ փորձ ձեռք բերես, հետո անցնես գործի», անցնում են հիմնական աշխատանքի և վերջապես սկսում են ստանալ երկար սպասված ամսեկան 100 000 դրամը:

Բայց կարելի է 7000$ և 7 տարի չծախսել ամսեկան 100 000 դրամ ստանալու համար: Ինչպես դա անել: Դպրոցն ավարտելուց հետո դուք կարող եք առանց 7 տարի սովորելու, առանց 7000$ ծախսելու միանգամից ընդունվել աշխատանքի որպես մատուցող, և ստանալ այն նույն 100 000 դրամը, կամ միգուցե և ավել: Հայաստանում մատուցողի գործ գտնելը, համեմատած մյուսների, ավելի հեշտ է, այդ պատճառով էլ դուք հեշտությամբ կարող եք այդ գործին անցնել: Դուք կարող եք այդպես ձեր որպես աշխատավարձ ստացած ամսեկան 100 000 դրամից ամեն ամիս 40 000 դրամ տնտեսելով` 7 տարի հետո ունենալ 2 800 000 դրամ, որն անում է 7000$, դրան գումարելով ձեր այն չծախսած 7000$-ը, որը պետք է ծախսեիք բարձրագույն կրթություն ստանալու համար, կարող եք սեփական գործ սկսել և հնարավորություն ունենալ հարստանալու:

Միգուցե հիմա շատերը կասեն` բա՞ ուսանողական տարիների հաճույքները, համալսարանների տված անգին գիտելիքները, նոր շրջապատը և այլն: Նման հարցերին կպատասխանեմ հետևյալ կերպ. եթե դուք երազում եք հաջողակ գործարար դառնալ, ապա համալսարանում դա ձեզ չեն սովորեցնի: Համալսարանում ձեզ կսովորեցնեն աշխատող լինել, այլ ոչ թե աշխատեցնող: Դա շատ կարևոր է, քանի որ գործարարը հենց աշխատեցնողն է: Համալսարանի գիտելիքների շնորհիվ ամենաշատը, որին դուք կարող եք հասնել և գործարար լինելուն մի փոքր ձեզ մոտ համարել, դա որևէ մի խոշոր կազմակերպության գործադիր տնօրեն լինելն է: Բայց գործադիր տնօրենը սովորաբար նույնպես աշխատող է, և ենթարկվում է բաժնետերերի խորհրդին, ովքեր էլ աշխատեցնողներն են: Ի վերջո` տնօրեններն ավելի շատ չեն վաստակում, քան տերերը:

Հետաքրքիր է այն, որ շատ երիտասարդներ անչափ ուզում են հարստանալ, բայց չեն ուզում բանկի կառավարչից բացի ուրիշ պաշտոն ունենալ, մինչդեռ, օրինակ, ճապոնիայում նույն այդ բանկի կառավարիչը հասնում է իր պաշտոնին բանկի հավաքարարից: Միթե մատուցող չաշխատելը արժե 7 տարի և 7000$, որը դժվարությամբ աշխատում են ծնողները: Կարծում եմ, որ ոչ: Մեկ այլ օրինակ բերեմ: Նույն այն երիտասարդներից շատերը, ովքեր չեն ուզում այստեղ մատուցող աշխատել, երազում են ԱՄՆ-ում մատուցող աշխատելու մասին` պատճառաբանելով, թե ԱՄՆ-ն ուրիշ է: Ես չեմ ուզում ձեզ համոզել, որ դուք սկզբի համար պարտադիր մատուցող աշխատեք, ուղղակի պետք չէ թողնել, որ Հայկական ստանդարտ մտածելակերպը խոչընդոտի ձեր բարեկեցիկ կյանքին: Իսկ ինչ վերաբերվում է շրջապատին, ուսանողական շրջապատը երիտասարդներից է կազմված, այլ ոչ թե հաջողակ գործարարներից: Նրանք այդքան էլ չեն կարող ձեզ օգնել գործարար դառնալու հարցում:

Հեղինակի մասին

Tntesaget

38 մեկնաբանություն

  • Լուկա ջան, միանշանակ բիզնես, քանի որ համալսարանը բոլորիս “սարքում է” միանման, իսկ բիզնեսը տալիս է ամենաթանկ բանը` փորձը, ուստի ամենալավ տարբեարակը բիզնես սկսելն է:

      • Անդրանիկ ջան մի քիչ մանրամասն կասեք, ոնց եք սկսել? նկատի ունեմ համալսարան չեք ընդունվել, բիզնեսով եք սկսել զբաղվել?

    • Համաձայն եմ Վահագ ջան, բայց հիմա ենք մենք գիտակցում բիզնեսի անհրաժեշտությունը, բայց ավելի երիտասարդների համար, ովքեր պատրաստվում են համալսարան ընդունվել, մտածողության առումով կարծում եմ շատ դժվար կլինի թողնել համալսարանն ու բիզնեսով սկսել զբաղվել: Եթե դա եղավ, շատ լավ կլինի, բայց այդ բիզնես սկսելու “տենդը” մարդու մեջ պետք է լինի:

      • Լուկա ջան, համաձայն եմ, բայց փորձս ցույց տվեց, որ ավելի շատ ինքնուրույն եմ սովորել, քան համալսարանի տված գիտելիքներով, չնայած կրթությունից չեմ բողոքում, բայց դե այդ տենդը ոնց ասեցիր աշխարհում ամենահաճելի բաներից մեկնա :Ճ

        • Հա պարզա Վահագ ջան, մենք էլ մեր երեխաներին կսովորեցնենք, որ ավելի շատ ինքնակրթությամբ զբաղվեն 🙂

  • Բարև Ձեզ: Վերջերս եմ գրանցվել Հաջողության բլոգում, սակայն բավականին երկար ժամանակ է, ինչ հետևում եմ բլոգի գրառումներին:
    Այս գրառման հետ կապված կասեմ, որ ինքս ել առանձնապես կողմնակից չեմ համլսարանային ուսուցմանը, սակայն չե՞ք կարծում, որ համալսարանները նույնպես կյանքի փորձ են ապահովում մարդու համար: Ինձ թվում է բիզնեսի ձգտող մարդը, անկախ նրանից, թե համլսարանում սովորում է, թե ոչ, անպայման կդնի իր սեփական գործը:

    • Արտավազդ ջան համաձայն եմ, եթե մարդու մեջ կա բիզնեսմենի մտածելակերպը, ապա նրա համար ոչինչ նշանակություն չունի` միևնույն է, նա իր բիզնեսը ինչ-որ պահի կստեղծի: Ուղղակի կրթական կառույցները սովորաբար մարդուն այլ ուղղություն են ցույց տալիս` վարձու աշխատանքի: Այսինքն, եթե կրթվելու ընոացքում մարդկանց ոգևորեն ինքնուրույն ինչ-որ բան ստեղծել` դա շատ ողջունելի կլինի:

    • Artavazd ջան ես նկատի չունեմ, որ համալսարանն իր տված փորձով և գիտելիքներով մարդկանց խանգարում է սեփական գործ ունենալ, այլ այն, որ համալսարանի վրա ծախսած փողով և ժամանակով հնարավոր է սեփական գործ սկսել: համալսարանի գիտելիքները, կյանքի փորձը, ուսանողական շրջապատը վնասակար չեն, ըդհակառակը` օգտակար են, բայց օգտակար են այլ բաների համար ոչ թե բիզնեսի:

  • Կարծում եմ, դա կախված է նրանից, թե ինչպիսի բիզնեսով է մարդ ցանկանում զբաղվել: Եթե միակ նպատակը գումար աշխատելն է, ապա համաձայն եմ: Սակայն, կարծում եմ պետք է խրախուսել զբաղվել այպիսի բիզնեսով` որոնք նորարարություն են պարունակում, իսկ այդ դեպքում, կարծում եմ գիտելիքը կարևոր է, իհարկե այն կարելի է ձեռք բերել ինքնակրթության միջոցով: Google որոնման համակարգը, առաջին բրաուզերը և շատ այլ պրոյեկտներ, եղել են համալսարանների ուսումնական պրոյեկտներ: Իհարկե կարծում եմ, Հայաստանում համալսարան գնալը անիմաստ ժամանակի և գումարի վատնում է.

    • Համաձայն եմ, Արթուր ջան: Ուղղակի կարծում եմ, որ տրամաբանական է այն, որ բիզնեսմենի հիմնական նպատակը նախ և առաջ գումար աշխատելն, իհարկե նաև այլ նպատակներ անշուշտ կարելի է ունանալ, բայց կարծում եմ առաջնայինը գոնե սկզբի համար փող աշխատելն է: Բացի այդ պարտադիր չի բիզնեսը նորարարություն պարունակի: Հիմա շատ մեծ թափով են զարգանում հենց այդ նորարարություններ պարունակող բիզնեսները, բայց դրանց վատ կողմն էլ այն է, որ կանխատեսելու առոմով շատ դժվար են, քանի որ համ դեռ մեծ փորձ չկա նման ոլորտներում, համ էլ ընթացքում մի շարք այլ անկանխատեսելի բաներ են ի հայտ գալիս: Օրինակ` վերցնենք համաշխարհային գիգանտներից Microsoft-ը, որը հիմնականում ծրագրային ապահովվածություն է արտադրում, և կարծում եմ բնական կլիներ, որ նրա մրցակիցները լինեին այլ ծրագրային ապահովվածություն արտադրող կազմակերպությունները, բայց այսօր Microsoft-ի հիմնական մրցակիցներից է նաև Google-ը, որը որոնողական կայք է: Դա միանշանակ բարդացնում է բիզնեսի հետագա ընթացքը կանխատեսելը: Նշեմ նաև այն, որ հենց Բիլ Գեյթսն էլ համալսարանը կիսատ է թողել և միլիարդատեր դառնալուց հետո է նոր շարունակել ուսումը և ավարտել համալսարանը: Կարծում եմ, որ դա մեծ մտածելու տեղ է առաջացնում:

  • Ես էս տարի ընդունվելու եմ համալսարան. հիմա քննությունների մեջ եմ:
    Իմ նպատակը «աշխատեցնել»-ն ա, ու իմ ապագա կրթությունը տալիս ա էդ հնարավորությունը: Ես ունեմ համազգային նպատակներ, որոնց իրականացումը շատ երկար ժամանակ ու ծանր աշխատանք ա պահանջում: Ինձ թվում ա, որ համալսարան ընդունվելը կամ չընդունվելը կապված են մարդու նպատակներից 🙂

    • Վահե ջան, քեզ հաջողություն եմ ցանկանում, մանավանդ համազգային նպատակների հարցում: Հուսով եմ, որ դու շատ լավ մասնագետ կդառնաս, միգուցե մեր ազգին հենց քեզ պես լավ մասնագետ է պարունակում: Իսկ իմ ներկայացրած տարբերակը ևս մեկ տարբերակ է, որից կարելի է օգտվել: Որոշողը դուք եք, եթե ընտրել եք համալսարանը, ուրեմն ձեզ ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում:

  • 1.biznes@ amen mard che vor karox e anel (ekeq hamadzaynveq)
    2.du der chunes hamapatsxan giteliqner biznes skselu hamar, qez petq e gone mi porcaru biznesman vor ogni
    3.kan masnagitutyunner voroncov darnum es biznesman
    4.isk inchu miangamic vorosheciq vjarovi sovorel pordzeq ev karox eq naev anvjar(canot manot et eakan chi)
    5.isk ete biznes@ tapalvi uremn petqa ases inch areci?
    6.unenalov bardzraguyn krtutyun evropayum qez lav knayen:)
    7.ev ayln…

    • Geneross ջան, ձեր գրածին նույն հերթականությամբ պատասխանեմ`
      1. Համաձայն եմ, հետո ինչ??? Չնայած մյուս կողմից էլ այսօր ցավոք մեր համալսարանները այն օրի են, որ գրեթե ամեն մարդ կարող է համալսարան ընդունվել: Դրա համար էլ մասնագետների հետ միասին շատ են նաև մասնաՏգետները:
      2. Գիտելիքները շատ կարևոր են և դրանք բարեբախտաբար կարելի է ստանալ: Ես չեմ կարծում, որ համալսարանի գիտելիքները կարևոր չեն, ուղղակի կարծում եմ, որ պետք է նպատակային սովորել, այլ ոչ թե սովորել ընկերներից հետ չմնալու համար: Փորձառու բիզնեսմենի պահն էլ պարտադիր չի և դժվար էլ այդպիսի մեկը գտնվի, եթե, իհարկե, այդ փորձառու բիզնեսմենը նույն այդ 16 տարեկանի պապան չէ:
      3. Ճիշտն ասած նման մասնագիտություն մտքիս չի գալիս: Չեիք ասի այդ, որ մասնագիտություններն են???
      4. Սրան ձեր պես կպատասխանեմ)))) ամեն մարդ չէ, որ կարող է անվճար սովորել: Բացի այդ, եթե անվճար ել սովորեք, ապա միևնույն է այն 7 տարին ծախսելու եք, իսկ ժամանակը ամենաթանկն է: Ինչպես ասում են` ժամանակը ոսկի է:
      5. Մոտավորապես դա էլ հենց ամենաճիշտ պատասխանն է: Ուղղակի պետք է ասել` <>:
      6. Շատ քչերն հնարավորություն ունեն Եվրոպա գնալու:
      Եվս մեկ անգամ կրկնեմ, որ ուսմանը ես շատ դրական եմ վերաբերվում, ուղղակի կարևոր եմ համարում այն, թե ինչ ես ուզում դառնալ` Եթե ասենք հաշվապահ, համաձայն եմ, բայց, եթե բիզնեսմեն` ոչ:

    • Այ հեռական այդ առումով կարելի է համարել ոսկե միջինը: Չնայած, մյուս կողմից էլ, եթե հեռակայով ես սովորում, հետը միասին աշխատում և տարեկան տնտեսում ասենք 440 000դրամ, բայց տարեկան միջինում վարձ ես վճարում ասենք 250 000դրամ, տակը մնում է տարեկան 190 000դրամ: 7 տարում դա անում է 1 330 000դրամ, դոլարով` մոտ 3300: 7 տարի քրտանաջան աշխատելով ու սովորելով` հետ ես գցում ընդամենը 3300$, չհաշված ժամանակի կորուստը, իսկ ժամանակն էլ հենց ամենաթանկն է: Ամեն դեպքում այս հաշվարկը ցույց է տալիս, որ այդպես էլ հնարավոր է բիզնես սկսել, բայց շստ կարևոր է, թե ինչ գնով` համեմատած իմ առաջարկած տարբերակի հետ:

  • es hamadzayn chem…voch bolori mota stacvum havaqararic darnal asenq tnoren..ete chstacvec , inch ,,, sax kyanqners matucox kam nman mi ban? 100000 dramov? minchder ashxarhum shat bariqner kan, voric kareli e ogtvel..es inqns el 16 tarekan em..kam asenq mezanic shater@ anshusht klinen mi qich ger ev dandaxasharj…ev chen tirapeti hamapatasxan chapanishneri nman ashxatanqner tanelu hamar..inchia trvac xelqe..vor endunvenq,, vomanq angam anvchar…hima angam havaqarari hamar vorosh texer petakan diplom en uzum u lezvi imacutyun…kneres hrach jan bayc endhanrapes hamamit chem,,, es harce eli karelia manramasnel ,, bayc esqane heriqa ,,,

  • Բարև Լուկա ջան, ես մի հարց ունեմ, ես ուզւոմեմ բանկային գործ սովորել բայց չգիտեմ ինչից սկսեմ ինձ կոգնես կողմնորոշվեմ? ես 16 տարեկան եմ:

  • Ձեր ասելով բարձրագույն կրթությունն անիմաստ է, բայց ցանկացած, թեկուզ ոչ մասնագիտական աշխատանքի համար անհրաժեշտ է բարձրագույն կրթություն։ Հիմա ցանկացած աշխատանքի կոնկուրենցիա շատ ակտիվ է և պարզ է, որ կյանքում առավելությունը տրվում է նրան, ով ինչ որ ներդրում է արել այդ աշխատանքին հասնելու համար, որն ըստ Ձեր հոդվածի կազմում է 7 տարի և 7000$։Շնորհակալություն հոդվածը տեղադրելու համար։

  • Barev dzez indz shat hacheli e kardal es amen@ shat mec u ognox giteliqner ka…bayc minharc em uzum tam dzez .es 16 tarekan em arten avarel em xoharautyan kurser@ .sprumem GAVARUM .es uzum em sksel shaat poqr biznes tanic ..aysinqn tan@ pwtrastem tarber baner u tam xanutnerin ..duq karoxa imanaq inch tuyltvutyuna petq skselu hamar asum en licenziaya petq ????..u hnaravora 16 tarekanum stanal et tultvutyun@??naxoroq shnorakalutyun

  • Իսկ եթե մարդ կա ուզումա օրինակ ֆիզիկոս դառնա հիմա ինչ անի չսովորի համալսարան հետո ել հաստատ ֆիզիկոսը մինիմում 2անգամ շատ կստանա քան մատուցողը։

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»