Մեծ հաջողությունների հասնելու համար շատ կարևոր է հասկանալ և ընդունել, որ մարդու հնարավորություններն անսահմանափակ են: Չկան սահմաններ, չկան արգելքներ, չկան չիրագործվող նպատակներ, չկան չիրականացող երազանքներ: Անկախ նրանից, թե որտեղ եք դուք հիմա գտնվում, ինչ վիճակում եք գտնվում և ինչպես եք ձեր ապագան պատկերացնում, ամեն ինչ կփոխվի այն ժամանակ, երբ հասկանաք, որ ձեր հնարավորություններն անսահմանափակ են: Դուք կարող եք հասնել այն ամենին, ինչի մասին անգամ երազել չէիք կարող: Դա արդեն ապացուցել են այն մարդիկ, որոնք հասել են անհավատալի հաջողությունների: Եվ դա պետք է ապացուցեք նաև դուք: Կյանքը շատ կարճ է սահմանափակումներով ապրելու համար: Հաղթահարեք սահմանափակումները ձեր մտքերում և ձեզ այլևս կանգնեցնել չի լինի: Առա՛ջ դեպի չնվաճված տարածքներ:
Հասկացեք, որ չկա այնպիսի բան, որը դուք չեք կարող: Ցանկության դեպքում դուք կարող եք դառնալ աշխարհահռչակ երգիչ, հայտնի բանաստեղծ, խոշոր ընկերության տնօրեն, երկրի նախագահ կամ հաջողակ գործարար: Կարող եք ապրել այնտեղ, որտեղ ցանկանաք, կարող եք զբաղվել նրանով, ինչով ցանկանաք և կարող եք ունենալ այն, ինչ ցանկանաք: Ինչո՞ւ եմ այսպես վստահ խոսում: Որովհետև հենց ծնված օրվանից դուք ունեք այն, ինչը ձեզ անհրաժեշտ է դրա համար: Հենց ծնված օրվանից դուք ունեք ձեր կյանքի ամենակարևոր գործիքը՝ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒՂԵՂԸ: Եվ ինչպես բոլոր սովորական մարդիկ, դուք էլ այս պահին օգտագործում եք ձեր ուղեղի մոտ 5 տոկոսը միայն: Ընդամենը՝ 5 տոկոսը: Իսկ պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, եթե սկսեք օգտագործել ձեր ուղեղի 10, 15, 20 կամ 50 տոկոսը: Իսկ ո՞վ է ասում, որ դա հնարավոր չէ: Ընդամենը աշխատեք այդ ուղղությամբ, քայլեր ձեռնարկեք: Ինչպե՞ս անել դա:
Նախ, ներշնչեք ինքներդ ձեզ, որ չկա այնպիսի բան, որը դուք չեք կարող: Դարձրեք դա սովորություն: Հանեք ձեր բառապաշարից «չեմ կարող», «անհնար է», «չի ստացվի» և նմանատիպ այլ բառերը: Ի՞նչ է նշանակում «չեմ կարող»: Իսկ ինչպե՞ս են ուրիշները կարողանում: Անընդհատ աշխատեք ձեր վրա: Եթե մտքներովդ ինչ-որ բան է անցնում, արեք: Եթե ինչ-որ բան էլ չի ստացվում, ապա դա չի նշանակում, որ չեք կարող: Դա միայն ժամանակավոր է: Ուղղակի համապատասխան գիտելիքներ ձեռք բերեք և փորձեք այնքան ժամանակ, մինչև կստացվի: Ես հավատում եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Կան գրվածքներ, որոնք կարդալուց կյանքի հանդեպ ատելությամբ ես լցվում: Շնորհակալություն քեզ, հարգելի Luka ջան, որ գրում ես այնպիսի փոստեր, որոնք կարդալուց լցվում ես ճիշտ հակառակով՝ պոզիտիվ էներգիայով ու գործելու վճռականությամբ))))