Գրքեր անձնային աճի մասին

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքերի միջոցով ես կփորձեմ Ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար: -Հ. Մանուկյան


   


Հաջողության գաղտնիքներ

Ամեն ինչ սկսվում է երազանքից

Յուրաքանչյուր մարդ իր առջև պետք է ունենա մեծ երազանք և դրան հասնելու մեծ ձգտում: Երազանքը մեր ենթագիտակցությունից վեր է հանում մեր թաքնված հնարավորությունները: Բնականաբար, երբ գնում ես դեպի այդ երազանքը, ժամանակի ընթացքում որոշակի իրավիճակային փոփոխություններ են լինում և գուցե դու իրականում շեղվում ես քո երազանքից, սակայն առջևում ունենում ես մեկ այլ, ավելի լավ արդյունք, որի մասին անգամ չէիր էլ մտածում և որից բխում է ավելի մեծ ու գեղեցիկ մի երազանք և այդպես շարունակ: Հենց այդպես են մարդիկ կարողանում քայլ առ քայլ առաջ շարժվել իրենց կյանքում: Ամեն անգամ որևէ գործ սկսելիս, պետք է հիշել, որ «հազար մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից», իսկ քայլ անողը` միայն դուք եք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Չնայած ասում են, որ չեն երազում, այլ դնում են նպատակներ, բայց ես մինչև հիմա էլ շարունակում եմ երազանքներ պահել և դրանք վաղ թե ուշ կատարվում են: Ամենամեծ երազանքներս հիմա կատարվել են, այլևս իմ համար երազանքներ չեմ պահում, հիմա երազում եմ մտերիմներիս երջանիկ տեսնել…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»