Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Ապրեք ձեր կյանքով, այլ ոչ թե ուրիշների

Այս հոդվածը կարելի էր անվանել նաև այսպես` կենտրոնացեք նրա վրա, թե ինչ կարող եք անել դուք, այլ ոչ թե նրա վրա, թե ինչ են անում ուրիշները: Հուսով եմ` հասկացաք, թե ինչի մասին է խոսքը: Եթե ուշադիր լինեք, ձեր շրջապատում կնկատեք մարդկանց, որոնք անընդհատ խոսում են ուրիշների մասին, քննարկում են ուրիշների հաջողությունները և վերլուծում են ուրիշների արած քայլերը: Օրինակ` «այսինչ նախարարը այսքան փող ունի», «այսինչի աղջիկն ամուսնացել է այսինչի տղայի հետ», «այսինչը նոր բնակարան է գնել», «այսինչի աշխատավարձը 500 000 է: Ի՞նչ է անում որ», «այսինչը նոր բիզնես է սկսել ու գործերն էլ շատ լավ են», «այսինչը հիվանդ է, բայց դեղի փող չունի», «այսինչը ամանորին տանից փախել է, որ սեղան չգցի», «այսինչը թանկանոց մեքենա ունի», «այսինչը ամեն օր նոր շոր է հագնում», «այսինչը հաստատ լիքը փող ունի, բայց ցույց չի տալիս»: Միգուցե՞ դուք նույնպես այդ մարդկանցից մեկն եք, որոնք անընդհատ քննարկում են ուրիշների կյանքը: Եթե դա այդպես է, ապա խորհուրդ եմ տալիս հատկացնել այդ ժամանակը սեփական կյանքը բարելավելու համար:

Մարդու ուղեղը չի կարող միաժամանակ մի քանի բանի մասին մտածել: Եթե դուք անընդհատ մտածում ու խոսում եք այն մասին, թե ինչ են անում ուրիշները, դուք ժամանակ չեք ունենա մտածել այն մասին, թե ինչ կարող եք անել դուք: Պետք չէ ուրիշներին քննարկել, ուրիշներից բամբասել կամ ուրիշներին նախանձել: Դրանով դուք ոչնչի չեք հասնի: Մոռացեք այն մասին, թե ինչ է կատարվում շրջապատում, ով ինչ է անում կամ ով ինչ ունի: Փոխարենը անընդհատ կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ կարող եք անել դուք և ինչի կարող եք հասնել ինքներդ: Դա ընդամենը սովորության հարց է: Սկզբում մի քիչ աշխատեք ձեր վրա, փորձեք ղեկավարել ձեր մտքերը և որոշ ժամանակ անց դա արդեն ձեզանից ոչ մի լրացուցիչ ջանք չի պահանջի և դուք ձեռք կբերեք հաջողակ մարդկանց ամենակարևոր սովորություններից մեկը` ապրել սեփական կյանքով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»