Սեփական բիզնես ստեղծելու «ցանկությունը» շատերի մոտ է հանդիպում: Ո՞վ չի ցանկանում լինել ավելի ինքնուրույն, լինել ֆինանսապես անկախ, ապրել բարեկեցիկ կյանքով և անել այն, ինչ ինքն է ցանկանում: Բայց բանը նրանում է, որ «ցանկանալ» չի նշանակում ուղղակի ցանկանալ: Ցանկանալ, նշանակում է կիրք ունենալ սեփական գործը սկսելու հանդեպ և պարբերաբար որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ինչո՞ւ ենք մենք անընդհատ ոգեշնչում մարդկանց սկսել սեփական բիզնեսը: Նախ, որպես կանոն, սեփական բիզնես ունեցող մարդիկ ավելի վստահ են զգում իրենց կյանքում և ավելի մեծ հաջողությունների են հասնում: Երկրորդը, ուղղակի հաշվեք այն մարդկանց քանակը ձեր շրջապատում, որոնք աշխատում են աշխատավարձով և չեն դժգոհում իրենց աշխատանքից:
Կան շատ մարդիկ, որոնք բավարարվում են «ուրիշի մոտ աշխատելու» իրենց կայուն ու «ապահով» կարգավիճակով և հաստատուն աշխատավարձով: Բայց չէ՞ որ դա ձերը չէ: Չէ որ դուք ընդամենը «խաղում եք» ուրիշի «խաղում»: Իսկ սեփական բիզնեսը հնարավորություն է տալիս ձեզ անել նույն բանը, ինչը ձեզ դուր է գալիս, ավելի ինքնուրույն և ստեղծագործ:
Համոզված եմ, որ շատերը հիմա մտածեցին` «Ես ել եմ ուզում սեփական բիզնես ունենալ, բայց ի՞նչ անեմ»: Այդ հարցին պատասխանել ես չեմ ուզում: Պարզապես մի բան կարող եմ վստահ ասել` շրջապատում հնարավորությունները շատ են, պետք է սովորել միայն դրանք օգտագործել: Եթե կա մեծ ցանկություն, ապա հաստատ համոզված եմ, որ կգտնվի նաև այն, ինչով կարելի է զբաղվել:
Ես էլ եմ ուզում սկսել… ունեմ լիքը գաղափարներ ու էնտուզիազմ… 21 տարեկանոմ ու չունեմ բավականաչափ փող… Հիմա միակ բանը, որ հաստատ գիտեմ, դա այն է, որ իմ մոտ ամեն ինչ ստացվելու է, այ թե ինչպես է ստացվելու դեռևս հարցական է(
ինչ անել??
Դժվար է ասել Ալեքսանդրա ջան, բայց ինչ-որ փոքր քայլեր արդեն պետք է անել: Ամենապարզ բանը, որ կարող եմ ասել, նայեք թե ինչ են արել ուրիշները, որոնք նմանատիպ բիզնեսում հաջողության են հասել: Ինտերնետն այսօր այդ հնարավորությունը տալիս է:
Աշխատիր աշխատավարձով և երբ, որ կարողանաս փող հետ գցես դու հավատա կունենաս քո սեփական բիզնեսը: մի ուշացրու քեզ ոչ մեկ չի բերելու փող տա ասի գնա բիզնես դիր: հույստ քեզ վրա դիր եվ սկսի 0 ից
Գրիգոր ջան, լրիվ համաձայն եմ, եթե սպասես որ երկնքից փող թափվի կամ ինչ-որ մեկը օգնի, ոչինչ էլ չի լինի, դուք ինքդ պետք է ամեն ինչ անես, ինչ վիճակում էլ որ գտնվես:
Barev Alexandr….Govelia pasta sepakan biznesov zbaxvel@,,inchi ches uzum zbaxvel Cancayin Biznesov,,Hayastanum mec zargacuma sksel unenal….
Barev dez kcankanaq faberlikum sksel der biznes@
mi ban asem ete es uzum em sksem im biznesy internetov asenq inchor ireri arq u vacharqov em zbaxvum da harkayini het voch mi kap chuni che?
Asot ջան, եթե նկատի ունես քո կայքն ես բացելու, ուրեմն եթե եկամուտ ունեցար, պետք է ինչ-որ պահի հաստատ ընկերություն գրանցես ու հարկեր մուծես, որպեսզի այդ ամենը ապագա ունենա:
Իսկ եթե, օրինակ, գնելու ես ebay-ից և ավելի թանկ վաճառես, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ծավալով այդ ամենը կանես և որտեղ: Եթե թեթև մակարդակով, դրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնի, բայց եթե ավելի ծավալուն, ապա կրկին ինչ-որ պահի հարկայինը դրա վրա ուշադրություն կդարձնի և փաստորեն կրկին պետք է գրանցես այդ ամենը:
barev dzez es uzum em sksel nor biznesov zbaxvem ov indz kara biznes gaxabarner asel,
Բարև Մայիս ջան,
Խորհուրդ կտամ կարդաս այս հոդվածը:
Barev dzez
vor xndrem kaseq indz vorteghic karogh em vercnel Napoleon Hilli (Mtacir ev Harstacir)ev BR.Adamsi (jamanaki karavarum) grqer@?
Նապոլեոն Հիլլի գիրքը կա Գրքեր բաժնում, իսկ մյուսն անծանոթ է:
Barev dez es ashxatum em faberlic @nkerutyunum,firman shat ekamtaber marketing uni,im ujerov hasel em inchvor bani,un im sepakan grasenyak@,bayc araj chem karoxanum gnal,inch xorhurd ktaq,inchpesecacn tims …naxapes shnorhakalutyun