Մտորումներ

Երբ կորցնում եք մոտիվացիան

Բոլոր մարդկանց մոտ էլ լինում են օրեր, երբ մոտիվացիան կորում է: Ոչ մի բանի տրամադրության չկա և չգիտես ինչ անես` չնայած անելու բան շատ կա: Այն ինչ երեկ հաճույք էր պատճառում, այսօր արդեն անիմաստ է թվում: Նույնիսկ անկողնուց չես ուզում վեր կենաս և եթե հնարավորություն լիներ` ամբողջ օրը կքնեիր: Մի քիչ հուսահատած ես և քեզ միայնակ ես զգում: Թվում է, որ երբեք չես հասնի նպատակներիդ և կյանքումդ ոչինչ էլ չի փոխվի: Մտքովդ անցնում են բոլոր այն բացասական բաները, որոնք եղել են վերջին օրերի ընթացքում: Կյանքը որոշ ժամանակ դառնում է անիմաստ… Ի՞նչ անել:

Հենց ամենասկզբում ասեմ, որ նման օրեր միայն ձեզ մոտ չեն լինում: Ցանկացած մարդու մոտ էլ, որքան էլ նա երջանիկ ու հաջողակ լինի, լինում են օրեր, երբ նա մտածում է` «ինչի՞ համար եմ ես անում այս ամենը»: Բոլորիս մոտ էլ լինում են օրեր, երբ մենք չենք ուզում վեր կենալ անկողնուց, չենք ուզում ոչինչ անել, չունենք տրամադրություն և ընկճված ենք: Բայց շատ կարևոր է, որ նման օրերին դուք չհուսահատվեք և չհիասթափվեք: Հիշեք, որ դա միայն ժամանակավոր է: Թույլ մի տվեք, որ «ինչ-որ տրամադրություն» կանգնեցնի ձեզ: Ուժեղ եղեք: Երբեք մի խղճացեք ձեզ: Մտածեք բոլոր այն լավ բաների մասին, որոնք եղել են անցյալում: Մտածեք այն ամենի մասին, ինչին դուք արդեն հասել եք ձեր կյանքում: Հիշեք, թե որտեղ էիք դուք գտնվում 3 տարի առաջ և որտեղ եք գտնվում հիմա: Գնահատեք դա և շարժվեք առաջ: Չէ՞ որ դուք դեռ մեծ գործեր ունեք անելու:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»