Հաջողության գաղտնիքներ

Ինչի՞ց սկսել Հաջողության ճանապարհը

Մոռացեք անցյալը: Մարդկանց մեծ մասը սովորություն ունեն հիշել անցյալի ոչ թե դրական, այլ բացասական պահերը: Իսկ դրանք, հավատացեք, բոլորի կյանքում էլ կան: Բայց անցյալը հիշելով դուք ոչինչ չեք փոխում: Ինչ եղել է, արդեն անցել է: Մոռացեք ամեն ինչ: Մի «աղտոտեք» ձեր գլուխը անցյալի բացասական մտքերով: Ձեր նոր կյանքը սկսվել է այսօր առավոտյան: Սկսեք կառուցել այն այնպես, ինչպես դուք եք ուզում: Արեք դա հաճույքով, խանդավառությամբ և առանց կասկածների: Ձեր առջև մի ամբողջ պայծառ ապագա է, իսկ դուք մտածո՞ւմ եք ինչ-որ անցյալի մասին:

Փոխվեք ինքներդ: Հնարավոր է, որ դուք ունեք բնավորության գծեր, որոնք խանգարում են ձեզ հաջողության հասնելու, բայց դուք չեք էլ նկատում դա: Թվարկեմ դրանցից մի քանիսը:

  • Դուք շատ եք խոսում ձեր մասին և չեք հետաքրքրվում ուրիշներով:
  • Դուք ունեք պատասխանատվության թույլ զգացում` ուշանում եք հանդիպումներից, ուշացնում եք պարտքերը, չեք անում խոստացածը, մոռանում եք շնորհավորել ծննդյան օրերը:
  • Դուք բողոքում եք ուրիշներից, քննարկում եք նրանց կյանքը, խոսում եք նրանց ետևից:
  • Դուք ալարկոտ եք: Ճիշտ է, երբեմն նախաձեռնում եք ինչ-որ բան, բայց կիսատ եք թողնում դա, քանի որ ալարում եք ավարտին հասցնել:

Այսքանը, եղեք հաջողակ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • shat iratesakan hodvace, uxxaki mard petq e apri ir kyanqov, erevi aysqann. Apri bolor orern aynpes,ete da lini ir verjin orn,inch kani? anpayman amen or petq e shnorhakal linel Astcuc,vor orn ka. Ete orn ka, hetevabar Astvac hnaravorutyunn talis e mardkanc vaylelu kyanqn chisht imastov. Miayn petq e linel Astco het ev lsel nra caynn. Im kyanqi tarber iravichaknerum henc Astvac e inc pahel, da iskakan hrashq e…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»