Ես երջանիկ եմ, որովհետև ժամանակ չունեմ մտածելու այն մասին, որ ես երջանիկ չեմ (Բեռնարդ Շոու):
Հիշեք, երջանկությունը կախված չէ նրանից, թե ով եք դուք կամ ինչ ունեք: Այն կախված է միայն նրանից, թե ինչ եք դուք մտածում (Դեյլ Քարնեգի):
Եթե ընկնելով երջանկության հետևից` մի օր դուք գտնեք այն, ապա կտեսնեք, որ ծեր կնոջ պես, որը փնտրում էր իր ակնոցները, այն ամբողջ ժամանակ գտնվում էր ձեր քթի տակ (Բեռնարդ Շոու):
Երջանկությունը` առողջության պես է: Եթե այն չես նկատում, ուրեմն այն կա (Տուրգենեվ):
Պահիր քեզ այնպես, կարծես դու արդեն երջանիկ ես և դու իսկապես կդառնաս երջանիկ (Դեյլ Քարնեգի):
Մարդուն երջանիկ սարքելու խնդիրը ներառված չէր աշխարհի ստեղծման ծրագրում (Զիգմունդ Ֆրեյդ):
Իսկական երջանկությունը կյանքում` ապրել ուրիշների համար (Լեվ Տոլստոյ):
Ժպտա կյանքին և կյանքը կժպտա քեզ (Տ. Ֆուլլեր):
Կնոջ հետ երջանիկ լինելու համար պետք է սիրել նրան այնպես, ինչպես ինքն է ցանկանում (Բալզակ):
Սովորեք սիրել դժոխքը և կհայտնվեք դրախտում (Պյութագորաս):
ASUM EN ERJANIKNERE CHEN HETEVUM JAMACUYCIN..APACUCEQ AYD..EXEQ ERJANIK..