Հարուստ ու հաջողակ լինելու գաղտնիքները - Հաջողության բլոգ
Գրքեր
Անձնային աճ

Հարուստ ու հաջողակ լինելու գաղտնիքները

«Այս գիրքը հաջողության և հարստության, իսկ ամենակարևորը` ձեր մասին է: Եթե ուզում եք արդյունավետ հաղորդակցվել մարդկանց` ղեկավարների, ենթակաների, աշխատանքային ընկերների, ամուսնու կամ կնոջ, երեխաների և այլոց հետ, ուրեմն, ուշադիր կարդացեք և հետևեք յուրաքանչյուր մտքի», — այսպես է սկսվում Էմմա Տանանյանի «Հարուստ ու հաջողակ լինելու գաղտնիքները» գրքի առաջին մասը:

«Գրքում ներկայացված են շատ հետաքրքիր գիտական, պատմական փաստեր, գործարար աշխարհի մարդկանց հետ հաղորդակցվելու ճիշտ հմտություններ, ինչպես նաև հայտնի մարդկանց կյանքից ուսանելի պատմություններ, առակներ, աֆորիզմներ: Գիրքը ընթերցելուց հետո դուք արդեն չեք լինի այնպիսին, ինչպիսին կայիք մինչ ընթերցումը: Հավատացեք, որ ընթերցումից հետո դուք կդառնաք ավելի համարձակ, ավելի նախաձեռնող, խելացի ու լավատես, ինչու չէ, նաև մի քիչ ավելի երջանիկ, քան երեկ էիք», — գրում է հեղինակը:

Տիկին Էմմայի հետ հանդիպեցինք մի քանի շաբաթ առաջ: Շատ ուրախ էի, որ Հայաստանում նման թեմայով նոր գիրք էր հրատարակվել` շարադրված մաքուր հայերենով: Խոսեցինք տարբեր բաների մասին` գրքի, հաջողության, հետագա անելիքների: Հենց ամենասկզբից մի բան դուրս շատ եկավ: Ընդհանրապես, հաջողության ու ինքնազարգացման հետ կապված թեմաներով հիմնականում հետաքրքրվում են ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, որոնց արյունը դեռ «եռում է», որոնք նոր են մտնում կյանք և դեռ «փնտրտուքների» մեջ են: Իսկ ավելի հասուն տարիքի մարդկանց այս թեման ավելի քիչ է հետաքրքրում, քանի որ նրանց մեծ մասը կյանքում իրենց կայուն տեղն արդեն գտել են և զրոյից ինչ-որ բան անելու կամ փոփոխությունների կարիք ու ցանկություն այլևս չունեն: Իսկ գրքի հեղինակը ոչ միայն հետաքրքրվում էր հաջողության թեմայով, ոգևորված էր դրանով և կարդացել էր թեմայում լավագույնը համարվող գրքերից շատերը, այլ նաև սեփական գիրքն էր հրատարակել, որպեսզի կիսվի իր գիտելիքներով այլ մարդկանց հետ և փոխանցի իր ոգևորությունը նրանց:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»