Հաջողության գաղտնիքներ

Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում

Պետք չէ շատ աշխատել: Պետք է աշխատել ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում (Ֆիլիպ Կոտլեր):

Երևի դուք էլ հանդիպած կլինեք ամենուր փակցված պաստառները կամ տեսած կլինեք հեռուստացույցով կամ էլ լսած կլինեք ընկերներից, որ Հայաստան է գալիս Ֆիլիպ Կոտլերը: Այդ մասին բոլորն անընդհատ խոսում են, լրատվական միջոցներում էլ նշում են, որ նա պատրաստվում է մարքեթինգային դպրոց բացել Հայաստանում: Եթե դա իրոք այդպես լինի, ես շատ կուրախանամ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հայաստանում բիզնեսի զարգացման համար: Մնաց ամենակարևորը: Ո՞վ է Ֆիլիպ Կոտլերը:

Ֆիլիպ Կոտլերը համարվում է դասական մարքեթինգի տեսության հիմնադիրներից մեկը: Նա մինչ այժմ զբաղվում է գիտական աշխատանքով, դասախոսություններ է կարդում և սեմինարներ է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում: Նա միջազգային մարքեթինգի պրոֆեսոր է ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան Համալսարանում, նրան շնորհված է պատվավոր դոկտորի կոչում Ստոքհոլմի համալսարանում, Ցյուրիխի համալսարանում, Աթենքի տնտեսագիտական դպրոցում, Դեպաուլի (DePaul) համալսարանում և Կրակովի տնտեսագիտական դպրոցում: Պրոֆեսոր Կոտլերը հանդիսանում է 15 գրքերի հեղինակ և համահեղինակ, որոնցից է Marketing Management-ը, որը Financial Times-ի կողմից ճանաչվել է երբևէ գրված 50 լավագույն բիզնես գրքերից մեկը:

Մի խոսքով, Հայաստան է գալիս այսպես ասած մարքեթինգի «հայրիկը»: Եվ այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են բիզնեսով կամ աշխատում են մարքեթինգային բաժիններում կամ էլ ուղղակի ուզում են զարգացնել իրենց գիտելիքները մարքեթինգի բնագավառում և ձեռք բերել անփոխարինելի փորձ, սա հիանալի հնարավորություն է: Մանրամասն տեղեկությունների և գներն իմանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքը: Եվ վերջում, երկու հետաքրքիր մեջբերում Կոտլերի մարքեթինգային տեսությունից:

Ամենակարևոր հասկացությունը մարքեթինգում՝ դա բրենդն է: Եթե դուք բրենդ չեք, դուք գոյություն չունեք: Այդ դեպքում ի՞նչ եք դուք: Դուք՝ սովորական ապրանք եք:

Տվեք հաճախորդին ընտրության հնարավորություն և նա ձեզ մոտ կթողնի իր բոլոր փողերը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»