Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Արևածագից մինչև մայրամուտ

Յուրաքանչյուր օր պետք է ապրել լիարժեք` արևածագից մինչև մայրամուտ: Հագենալ յուրաքանչյուր օրով, վայելել այն, ստեղծել, ստեղծագործել, օգնել: Եվ այդ ամենը մեկ օրվա ընթացքում` արևածագից մինչև մայրամուտ: Երբ գրում էի նախորդ հոդվածը Մարկեսի մասին, մեծ գրողի մոտ հանդիպեցի այս խոսքերը՝ «բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին»: Համաձայն եմ, շատ լավ է, որ մարդը ձգտում է անընդհատ աճել և շարժվում է առաջ: Ես ինքս շատ նպատակներ ունեմ և ձգտում եմ դրանց, բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր օր, որը մենք ապրում ենք, ապրում ենք մեկ անգամ և այն այլևս ետ չես բերի: Ուստի, պետք է ապրել այն այնպես, որ օրվա վերջում դու քեզանից գոհ լինես և զգաս, որ լիարժեք օր ես ապրել: Պետք է յուրաքանչյուր օրվանից վերցնել առավելագույնը: Կյանքը հենց դա է՝ մեր ապրած բոլոր օրերը:

Ամեն օր, երբ մենք զարթնում ենք, մենք արդեն գիտենք, որ օրվա ընթացքում այս-այս գործերն ունենք անելու: Եվ երբ օրվա վերջում ամեն ինչ հասցրած ենք լինում, մեզ լավ ենք զգում ու այդ օրը կարելի է կայացած համարել: Իսկ երբ օրն անցնում է ու ոչինչ չենք հասցնում կամ միայն մի մասն ենք հասցնում, դա մեզ մոտ ինչ-որ թերի զգացում է առաջացնում: Իսկ այն, որ օրվա ընթացքում մի շարք գործեր կիսատ են մնում, պատճառը այն չէ, որ ժամանակը չի հերիքում: Պատճառն այն է, որ մենք չենք կարողանում կենտրոնանալ: Մենք մի գործ ենք սկսում, մի քիչ անում ենք, հետո ինչ-որ բան ենք հիշում ու անցնում ենք դրան՝ մեր գործը կիսատ թողելով: Հետո էլ դա չենք կարողանում վերջացնել, քանի որ մտքերով այլ տեղ ենք: Մենք փորձում են միաժամանակ մի քանի գործ անել, բայց արդյունքում ոչ մեկը չենք անում:

Դեյլ Կառնեգին ասում է. «Մեր կյանքը նման է ավազի ժամացույցի: Մենք գիտենք, որ հազարավոր ավազահատիկներ գտնվում են ժամացույցի վերևի մասում և դրանք բոլորն էլ դանդաղ-դանդաղ, կանոնավոր կերպով թափվում են ներքև՝ անցնելով մեջտեղի բարակ անցքով: Եվ եթե մենք այնպես անենք, որ որոշակի ժամանակում անցքով անցնի մեկից ավելի ավազահատիկ, ապա ժամացույցը կփչանա»: Երբ մենք արթնանում ենք առավոտյան, մեզ մոտ առաջանում են հարյուրավոր գործեր, որոնք մենք պետք է անենք օրվա ընթացքում: Եվ եթե մենք չենք անում այդ գործերը հերթականությամբ, հատ-հատ (ինչպես մեկ ավազահատիկն է անցնում նեղ անցքով) և փորձում ենք անել բոլորը միասին, ապա սպառում ենք մեր ֆիզիկական և մտավոր ուժերը:

Այնպես որ, մի փորձեք մի քանի գործ միաժամանակ անել: Կենտրոնացեք մի գործի վրա, վերջացրեք դա և նոր անցեք հաջորդին: Այդպես օրվա ընթացքում դուք ավելի շատ բան կհասցնեք անել: Միշտ հիշեք՝ մեկ ավազահատիկ — միավոր ժամանակում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Փորձեք մի քանի օր ապրել այդ սկզբունքով, կյանքն այլ երանգներ կստանա: Հոդվածը շատ դուր եկավ:

  • Լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Ցանկացած աշխատանքի մեջ լավագույն արդյունքի հասնելու համար հարկավոր է ունենալ որոշակի պլան, ապա հերթականությամբ իրագործել նշված կետերը:

  • Շատ լավն էր, ես արդեն էս քանի ամիս էտ մասին եմ մտածում, ուզում եմ իմ օրը անկապ չանցնի, որ օրվա վերջում ինձանից գոհ մնամ, բայց չի ստացվում:Երևի պետք ա ըտենց էլ անեմ, կենտրոնանամ ու գործերս հատ հատ անեմ:Շնորհակալություն:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»