Խորհուրդներ Սթիվ Ջոբսից - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Խորհուրդներ Սթիվ Ջոբսից

Ինձ համար կարևոր չէ լինել ամենահարուստ մարդը գերեզմանում: Կարևորն այն է, երբ պառկում ես քնելու և ասում ես ինքդ քեզ, որ ինչ-որ լավ բան ես ստեղծել:

Մենք ուտում ենք սնունդ, որն աճեցնում են այլ մարդիկ: Մենք կրում ենք հագուստ, որը գործում են այլ մարդիկ: Մենք խոսում ենք լեզուներով, որը հորինել են այլ մարդիկ: Մենք օգտագործում ենք մաթեմաթիկա, բայց այն նույնպես ստեղծել են այլ մարդիկ: Ես կարծում եմ, որ մենք բոլորս անընդհատ կրկնում ենք դա: Բայց դա հիանալի առիթ է նաև ստեղծելու մի բան, որը կարող է օգտակար լինել մարդկությանը:

Իհարկե կան մարդիկ, որոնց համար փողն ամենակարևորն է: Սովորաբար դրանք այն մարդիկ են, որոնք երբեք էլ չեն հարստանում: Հարստանալ կարող է միայն նա, ով տաղանդ ունի, հաջողակ է և անընդհատ չի մտածում փողի մասին:

Հեռուստացույցը բթացնում է մարդուն և սպանում է ժամանակը: Անջատելով այն՝ դուք խնայում եք ձեր ուղեղի բջիջներից մի քանիսը: Բայց զգույշ եղեք՝ բթանալ կարելի է նաև Apple համակարգչից:

Ես համոզված եմ, որ պատճառի կեսը, թե ինչու են տարբերվում հաջողակ գործարարներն անհաջողակներից, համառությունն է:

Իմաստ չունի աշխատանքի վերցնել խելացի մարդկանց, որպեսզի հետո ասել նրանց, թե ինչ իրենք անեն: Մենք աշխատանքի ենք վերցնում մարդկանց, որպեսզի նրանք մեզ ասեն, թե մենք ինչ անենք:

Մենք գտնվում ենք այստեղ, որպեսզի մեր ներդրումն ունենանք աշխարհում: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ ենք մենք այստեղ:

Տարածել

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»