Երբեմն լինում են օրեր, երբ հոգնածության և անհասկանալի անորոշության պատճառով մենք չենք կարողանում ոչինչ անել, համենայնդեպս` ոչ մի լուրջ բան: Բայց այնպես չէ, որ մենք անելու բան չունենք: Հակառակը, անելիքները շատ են, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում դրանց վրա կենտրոնանալ և ավարտին հասցնել: Նման օրերը հնարավորինս բացառելու և ձեր աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեզ ենք տալիս 3 օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ խուսափել աշխատանքային հոգնածությունից, լարվածությունից և անորոշությունից:
1. Ձեր աշխատասեղանին չպետք է լինի ոչ մի ավելորդ իր, որը կապված չէ այն խնդրի լուծման հետ, որի վրա դուք այս պահին աշխատում եք:
Մարդիկ, որոնց աշխատասեղանը լցված է տվյալ գործին չվերաբերվող տարբեր թղթերով և իրերով, ինչ-որ պահի բացահայտում են, որ բավական է հեռացնել բոլոր ավելորդ իրերը և նրանց աշխատանքը դառնում է ավելի արագ և արդյունավետ:
2. Գործերն արեք` ըստ դրանց կարևորության աստիճանի:
Եթե դուք սովորություն դարձնեք ամեն երեկո պլանավորել ձեր հաջորդ օրվա գործերը` ելնելով դրանց կարևորության աստիճանից, ապա ձեր օրը կանցնի առավելագույնս արդյունավետ և դուք կխուսափեք այն անհասկանալի անորոշությունից, երբ չես հասկանում, թե այս պահին որ գործով զբաղվես:
3. Սովորեք կազմակերպել աշխատանքը, վերաբաշխել պարտականությունները և վերահսկել դրանց իրականացումը:
Շատ գործարարներ անհաջողության են մատնվում միայն այն պատճառով, որ չեն կարողանում վերաբաշխել իրենց պարտականությունները և ձգտում են ամեն ինչ անել ինքնուրույն: Արդյունքում` նրանք ծանրաբեռնում են իրենց ուղեղը մանր խնդիրներով, լարվում են, անհանգստանում և շատ հաճախ ընկնում են դեպրեսիայի մեջ: Հիշեք, անընդհատ լարվածությունը և անհանգստությունը բերում են սրտային հիվանդությունների առաջացման: Փորձը ցույց է տալիս, որ այն ղեկավարները, որոնք չեն կարողանում վերաբաշխել իրենց պարտականությունները, կազմակերպել աշխատանքը և վերահսկել դրանց իրականացումը, որպես կանոն ավարտում են կյանքը 50-60 տարեկանում:
Ինձ հատկապես դուր եկավ երկրորդ կետը, կարծում եմ հետագա գործողությունների արդյունավետությունը կախված է հենց դրանից:
Անձնական փորձիցս կասեմ, որ սեղանի վրայի ավելորդ իրերը ավելի քան խանգարում են կենտրոնանալուն: Ես գտել եմ այդ լուծումը և աշխատում եմ դատարկ սեղանի առջև, որի վրա դնում եմ միայն համակարգիչս)))
Այս գրառումն այն է,ինչ պետք էր հիմա ինձ ! Շատ շնորհակալ եմ ձեզ))Դուք միշտ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք!))))