Ինչ-որ բան կորցնելով՝ դուք ինչ-որ բան ձեռք եք բերում: Նմանապես, եթե դուք ինչ-որ բան ձեռք եք բերում, ապա ինչ-որ բան կորցնում եք:
Քանի դեռ դուք փորձում եք անել այն, ինչը ցածր է ձեր ունակությունների մակարդակից, դուք երբեք չեք աճի:
Մի գնա այնտեղ, ուր ճանապարհն է տանում: Գնա այնտեղ, որտեղ ճանապարհ չկա և թող քո հետքը:
Ծխախոտը թույլ է տալիս մարդուն հավատալ, որ նա ինչ-որ բան է անում այն դեպքում, երբ նա ոչինչ չի անում:
Միշտ արեք այն, ինչը վախենում եք անել:
Մարդը դառնում է այն, ինչի մասին անընդհատ մտածում է:
Լավագույն հաղթանակները դրանք խաղաղության հաղթանակներն են, այլ ոչ թե պատերազմի:
«Հաճախ ծիծաղել և շատ սիրել, հաջողություն ունենալ ինտելեկտուալ մարդկանց շրջանակում, գրավել քո վրա ազնիվ քննադատների ուշադրությունը, գնահատել գեղեցիկը, ամբողջությամբ նվիրվել ինչ-որ բանի, թողնել աշխարհը քեզանից հետո մի փոքր ավելի լավը՝ թեկուզ մեկ առողջ երեխայի չափով, իմանալ, որ գոնե մեկ մարդ երկրի վրա կարողացել է ավելի հեշտ շնչել, քանի որ դու ապրել ես» — ահա թե ինչ է նշանակում հասնել հաջողության:
Հիանալի մտքեր են: Ես մեծ բավականություն ստացա կարդալով այս հոդվածը:
Շնորհակալություն:)
Շնորհակալություն…