Ցանկացած մարդու կյանքում ամենակարևոր բաներից մեկն այն է, թե ինչպես է նա շփվում այլ մարդկանց հետ: Եթե ձեզ հաջողվում է շփվել մարդկանց հետ թեթև ու հանգիստ, ապա դուք շատ բանի կհասնեք կյանքում: Ուզո՞ւմ եք մի գաղտնիք ասեմ, թե ինչպես կարող եք կատարելության հասնել մարդկանց հետ շփման հարցում: Լավ վերաբերվեք բոլոր մարդկանց: Եվ երբ ես ասում եմ բոլոր, ես նկատի ունեմ իրոք բոլոր, առանց բացառությունների: Դուք չպետք է լավ վերաբերվեք միայն այն մարդկանց, ովքեր լավ են վերաբերվում ձեզ, ձեզ ոչինչ չեն արել և ձեր դուրը գալիս են: Պետք է լավ վերաբերվել նույնիսկ այն մարդկանց, ովքեր երբեմն ձեր հանդեպ սխալվում են, ձեզ դեմ են գնում, ձեզ նյարդայնացնում են և նույնիսկ՝ եթե ձեզ չեն սիրում:
ես լավ եմ վերաբերվում այլ մարդկանց ու բոլորի հետ էլ լեզու գտնում եմ, բայց… այդ հիմար գործընկերս, ախր դրա հետ ես ինչպես լեզու գտնեմ» կամ «հարևանս ամբողջ օրը բարձր երաժշտություն է լսում ու չի թողնում կենտրոնանամ, ախր ես ինչպես դրան լավ վերաբերվեմ» կամ «ծանոթս ընդհանրապես երես չունի, դեռ նախորդ պարտքերը չի վերադարձրել, բայց էլի պարտք է ուզում»:
Ասում են՝ բարին կփրկի աշխարհը: Ես դրա հետ լիովին համաձայն եմ: Բայց բարի լինել չի նշանակում բարի լինել միայն այն մարդկանց հանդեպ, ովքեր բարի են ձեր հանդեպ: Բարի պետք է լինել նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ում դուք չեք հասկանում, ովքեր ձեզ նյարդայնացնում են և ովքեր ձեզ դուր չեն գալիս: Իմ նախորդ հոդվածներից մեկում ես գրել եմ, որ հավատում եմ, որ վատ մարդիկ չկան և ես իրոք հավատում եմ դրան: Ցանկացած մարդ ունի իր բնավորությունն ու ներքին աշխարհը և դեպի յուրաքանչյուրի ներքին աշխարհ ուղին կարելի է գտնել: Չի կարելի միանգամից հիասթափվել ու նեղանալ այն մարդկանցից, ովքեր ինչ-որ բան են արել, որ ձեր դուրը չի եկել: Փորձեք բացասականը հաղթել դրականով, այլ ոչ թե նմանատիպ պատասխան տալով: Շատ մարդկանց թվում է, որ իրենք կատարյալ են, իսկ մնացածը՝ մեղավոր: Բայց դա այդպես չէ: Պետք է կարողանալ սեփական թերությունները տեսնել և պատճառներ փնտրել՝ դիմացինին արդարացնելու համար: Սովորեք ներել մարդկանց: Ներելն ուժ է, այլ ոչ թե՝ թուլություն:
Միայն մի բան լավ հասկացեք: Երբ փորձում ես լավ վերաբերվել այլ մարդկանց, ստացվելու է այնպես, որ հանուն դրա դուք ինչ-որ բան զոհաբերեք: Երբեմն անհրաժեշտ է լինելու ինչ-որ բան տալ, որպեսզի ինչ-որ բան ձեռք բերել: Չեն կարող բոլոր իրավիճակներում լինել միայն հաղթողներ: Երբեմն կարող է լինել այնպես, որ որպեսզի դիմացինդ իրեն լավ զգա, դու ստիպված լինես քեզ վատ զգալ կամ որպեսզի դիմացինդ իրեն հարմարավետ զգա, դու ստիպված լինես քեզ անհարմար զգալ: Բայց դա չպետք է կանգնեցնի ձեզ, դուք պետք է կարողանաք մարդկանց տալ՝ պոկելով դա ձեզանից: Եվ հավատացեք, երբ այդ սովորությունը ձեռք բերեք, դուք կհասկանաք, որ տալով՝ ավելի շատ եք ձեռք բերում և որ մարդկանց ներելով ու նրանց հասկանալով՝ դուք ավելի երջանիկ եք դառնում: Ես դա զգում եմ ամեն օր, հուսով եմ՝ դուք նույնպես:
Ճշմարիտ է ասված
Շրջապատի մարդկանց լավ վերաբերվելու համար շատ կարևոր է, որ մենք ինքներս ունենանք ներքին հանդարտ վիճակ:)
ոնց որ իմ մտքերը կարդայի…Մի խելոք մարդ ասել է<> : ՈՒղղակի կուզեի ավելացնել,որ նույնիս եթե բոլոր բոլորին լավ վերաբերվես,միևնույն է կլինեն մարդիկ, որոնց դու դուր չես գա: Բայց միևնույն է շարունակիր բոլորին լավ վերաբերվել…
Ճիշտ ես Anulya ջան! Այդպիսի մարդիկ հաստատ կլինեն, բայց պետք է նույն ձևով շարունակել: Իմիջայլոց, եթե ինչ-որ տեքստ գրում ես < <>>-ի մեջ, ապա ծրագիրը դա որպես HTML-կոդ է համարում և ջնջում է, այդ պատճառով էլ հիմա երևում է “Մի խելոք մարդ ասել է<>“
լավ արդեն ուշադիր կլինեմ Luka ջան
Es el em hamadzayn, sakayn kan mardik voronc het haraberutyunnr@ ashxatum em chxoracnel, ayl aveli gorcnakan, aydpes aveli hesht e mardkanc sirel
100%-ով համաձայն եմ Զառա ջան:
Cavum em vor hayeren tarashar chunem. Miangamayn hamadzayn em. Shat kuzeyi wor bolor mardik mimyanc het shpveyin aydpes. Kuzei avelacnel vor, , Aynuamenajniv bnutyan amenahrashk araracy Mardn e.
Մերսի Ձեր կարծիքի համար, իսկ հայերեն տառաշարի համար ոչինչ Սմբատ ջան:
Եթե թույլ կտաք, ավելացնեմ մի բան իմ պրակտիկայից: Մարդու մեջ տեսեք մի փոքրիկի և նրա չար արարքները ներել սովորեք: Ու հետո, երբ մարդը տեսնում է, որ նրա հետ բարի եք, նրա մեջ արթնանում է այն փոքրիկ, մաքուր ու բարի արարածը, որը Ձեր բարությանը կպատասխանի բարությամբ::)
բայց պետք է չէ? գնահատականը տարբեր լինի լավ մարդկանց հանդեպ և վատ մարդկանց, եթե լավին էլ վատին ել նույն աջքով նայես, լավը չի? նեղանա ասի մեկ է վատին էլ ես նույն վերաբերմունքը ցույց տալիս
Բաբկեն ջան պետք է փորձել երկուսին էլ լավ վերաբերվել: Եթե լավը դրանից կարող է նեղանա, կարելի է նրան մի փոքր ավելի լավ վերաբերվել 🙂 Հետո լավ-վատ-ի սահմանը այնքան ոչ հստակ է, որ մեզ համար վատ մարդը իրականում կարող է լավը լինել և հակառակը: Սովորաբար մենք մեզ դիտարկում ենք աշխարհի կենտրոն և ըստ դրա դասակարգում ենք մարդկանց:
Բաբկեն ջան եթե ձեր ասած “լավը” իրոք լավ մարդ է, ապա նա չի նեղանա, այլ հակառակը ինքն էլ իր կողմից լավ վերաբերմունք կցուցաբերի “վատ” մարդու հանդեպ 🙂
hianali mtqer u kyanqi xorhurdner xosqer chunem