Երիտասարդ տարիքում շատերն են իրենց առջև մեծ նպատակներ դնում, ձգտում են հասնել հաջողությունների և ապրել երջանիկ, սակայն կյանքը ցույց է տվել, որ իրականում նրանցից շատ քչերին է հաջողվում անել դա: Իսկ հիմնական պատճառն այն է, որ նրանք, անցնելով ինչ-որ ճանապարհ, հանդիպելով դժվարությունների, կրելով անհաջողություններ, կորցնում են իրենց մոտիվացիան, հրաժարվում են իրենց նպատակներից և հանձնվում են: Բոլորիս մոտ էլ լինում են օրեր, երբ թվում է, որ նպատակն այնքան հեռու է, որ մենք երբեք չենք հասնի դրան և մենք անընդհատ հարց ենք տալիս մեզ` իսկ իմաստ ո՞ւնի արդյոք շարունակել: Մարդկանց մեծ մասը պատասխանում է` ոչ: Բայց հեշտ է գտնել պատճառ, որի համար կարելի է հանձնվել: Ավելի դժվար է պայքարել նպատակների համար: Հիշեք, եթե դուք նպատակ ունեք, ապա ոչինչ չպետք է կանգնեցնի ձեզ, քանի դեռ դուք չեք հասել դրան:
Բոլոր հաջողակ մարդիկ ժամանակին նույնպես անցել են շատ անհաջողությունների միջով, նրանց բոլորի կյանքում նույնպես եղել են օրեր, երբ նրանք հուսահատվել են, կորցրել մոտիվացիան, բայց… նրանք երբեք չեն հանձնվել այնքան ժամանակ, քանի չեն հասել իրենց նպատակներին: Դուք ոչնչով չեք տարբերվում նրանցից, ուղղակի դուք նույնպես շարունակեք պայքարել ձեր նպատակների համար և մի հանձնվեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասել դրանց:
Անկախ նրանից, թե ինչ դժվարություններ կլինեն ձեր ճանապարհին, անկախ նրանից, որ դուք շատ անհաջողություններ կունենաք, անկախ նրանից, որ շատերը ձեզ չեն հավատա, անկախ նրանից, որ կլինեն շատ պահեր, որ նպատակն անհասանելի կթվա` ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ: Հավատացեք ձեր ուժերին, հավատացեք ձեր նպատակներին և վստահ շարժվեք առաջ:
Կարծում եմ՝ անհաջողությունները մեզ սպասվող հաջողությունների նախորդող շրջանն են, երբ կյանքը մեզ ստուգում է՝ արդյո՞ք կարող ենք պայքարել մեր նպատակին հասնելու համար, չլսել ոչ մեկին ու գնանք մեր երազանքի հետևից
Այո, դժվարությունները մեզ պետք է ավելի առաջ մղեն :
էհհհհ իմ երազանքը դժվար իրականանա
Ինչո՞ւ 🙂