Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողակ մարդիկ

Երբ չգիտես, թե ինչ ասես, ասա ճիշտը. Մարկ Տվեն

«Աշխատեք այնպես, կարծես փողը ձեզ համար նշանակություն չունի, սիրեք այնպես, կարծես դուք չեք կարող մերժված լինել, պարեք այնպես, կարծես ձեզ ոչ ոք չի նայում», — ասել է մի անգամ Մարկ Տվենը:

Մարկ Տվենը ամերիկացի հայտնի գրող է: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Թոմ Սոյերի արկածները», կարծում եմ, ծանոթ է բոլորին: Ծնվել է 1835 թվականի նոյեմբերի 30-ին: Իսկական անունն է Սեմուել Լենգհորն Կլեմենս, իսկ Մարկ Տվեն կեղծանունը ձեռք է բերել երիտասարդ տարիներին նավաստի աշխատելու ժամանակ: Սակայն սկսված քաղաքացիական պատերազմը վերջ է դնում նավաստու նրա կարիերային և Սեմուելը եղբոր հետ միասին ուղևորվում է Հեռավոր Արևմուտք՝ արծաթե հանքերում հաջողություն փնտրելու համար: Հանքերում նրան չի հաջողվում միլիոնատեր դառնալ, բայց նա բացահայտում է իրեն որպես գրող:

Նա սկսում է աշխատել թերթերում, որտեղ հոդվածներ է տպագրում: Նրա հոդվածներն ուշադրության են արժանանում, իսկ նրա տպագրված պատմվածքներից մեկը՝ նույնիսկ անվանվում է մինչ այդ պահը Ամերիկայում ստեղծված լավագույն հումորային ստեղծագործությունը: Մարկ Տվենի ամենամեծ ներդրումը համաշխարհային գրականության մեջ համարվում է «Հեքլբերրի Ֆիննի արկածները»: Մեծ գրողը հետաքրքրվում էր նաև գիտությամբ, եղել է Նիկոլա Տեսլայի մոտ ընկերը: Նրա մյուս հետաքրքրություններից նշում են բիլիարդն ու սիգարը: Ասում են, որ նա երբեմն այնքան էր ծխում, որ իր աշխատասենյակի ծխի մեջ չէր երևում: Նա իր ժամանակների ամենաճանաչված մարդկանցից մեկն էր, որն ընկերություն էր անում նախագահների և եվրոպական թագավորական ընտանիքների հետ:

Մարկ Տվենի հայտնի մտքերից մի քանիսը

  • Երբ չգիտես, թե ինչ ասես, ասա ճիշտը:
  • Բարությունը դա այն է, ինչը կարող է լսել խուլը և տեսնել կույրը:
  • Իսկական ընկերը նա է, ով քեզ հետ է, երբ դու ճիշտ չես: Երբ դու ճիշտ ես՝ բոլորն էլ քեզ հետ են:
  • Երջանիկ լինելու համար պետք է ապրել սեփական դրախտում: Միթե՞ դուք կարծում էիք, որ միևնույն դրախտը կարող է բավարարել բոլոր մարդկանց՝ առանց բացառությունների:
  • Երբ այն, ինչին մենք այդքան երկար սպասում ենք, վերջապես գալիս է, դա մեզ անսպասելի է թվում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»