Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողակ մարդիկ

Նվաճել աշխարհը. Կոկո Շանել

Թվում է, թե ի՞նչ կարող է անել մեկ մարդը: Բայց արի ու տես, որ նույնիսկ, երբ այդ մարդը նուրբ կին է, նա շատ բան կարող է փոխել աշխարհում:

Կոկո Շանելը ծնվել է աղքատ ընտանիքում: 12 տարեկանում նրան հանձնում են մենաստան: Սակայն երբ լրանում է աղջկա 18 տարին, նա որոշում է թողնել մենաստանի գորշ պատերը և ուղևորվում է Փարիզ: Սկզբում նա աշխատում է որպես սովորական վաճառողուհի հագուստի խանութներից մեկում, բայց քանի որ փողերը չէին բավականացնում, գիշերները սկսում է երգել նաև տեղի կաբարեներից մեկում: Օրերից մի օր նա ծանոթանում և սիրահարվում է անգլիացի գործարար Արթուր Կապելին: Հետագայում, Արթուրը շատ է օգնում Շանելին իր նախաձեռնություններում և հենց նրա միջոցների հաշվին է Շանելը բացում իր առաջին խանութը Փարիզում: Սկզբում դրանում վաճառվում էին միայն գլխարկներ, բայց ժամանակի ընթացքում այն համալրվում է նաև հագուստով: Կոկո Շանելը սկսում է ճանաչում ձեռք բերել Փարիզյան նորաձևության աշխարհում:

Հետագայում, արդեն հաջողության հասած Կոկո Շանելն ասում էր «Ես ամեն օր սկսում եմ իմ կյանքը նորից»: Նա մաքրում էր իր հիշողությունը անցյալի այն հատվածներից, որոնք նրա մոտ տհաճություն էին առաջացնում: Նա համոզված էր, որ ապագան կախված չէ անցյալից և սեփական ճակատագիրը կարելի է կերտել ցանկացած ժամանակ, ցանկացած տարիքում: Նա ապացուցեց դա, երբ 71 տարեկան հասակում, երկար ընդմիջումից հետո վերադառնալով նորաձևության աշխարհ` կրկին նվաճեց նորաձևության թագուհու տիտղոսը:

«Նրա բախտը պարզապես բերել է, քանի որ նրա շրջապատում հայտնվել են մարդիկ, որոնք օգնել են նրան», — միգուցե մտածեն որոշ ընթերցողներ: Եվ նրանք ճիշտ կլինեն, բայց միայն տասներորդական մասով: Կոկո Շանելի ներսում վառվող կրակն ու նրա երազանքներն իրականացնելու անսահման ձգտումը չէին կարող աննկատ մնալ: Նրա օրինակը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է գործում տիեզերքի օրենքը` «եթե կա կիրք, ցանկություն, ուժ, հավատ և համբերություն, ապա դուք անկասկած կհասնեք հաջողության»: Երբ ամբողջ հոգով ձգտում ես հասնել նպատակիդ, ապա ճանապարհին հայտնվում են և՛ անհրաժեշտ մարդիկ և՛ անհրաժեշտ իրավիճակներ: Ով փնտրում է, նա գտնում է, ով ձգտում է, նա հասնում է: Երբեք մի մոռացեք սա:

Եվ վերջում, Կոկո Շանելի աֆորիզմներից մի քանիսը:

  • Եթե դուք ծնվել եք առանց թևեր, ապա մի խանգարեք, որպեսզի դրանք աճեն:
  • Ոչ ոք ինձ ոչինչ չի սովորեցրել: Ես ամեն ինչ սովորել եմ ինքնուրույն, միայնակ:
  • Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»