Մարդկանց սրտերը շահելու տարբեր եղանակներ կան, բայց կա մեկը, որն ամենաարագն է: ԺՊԻՏ: Նույնիսկ դժվարանում եմ խոսքերով նկարագրել, թե ինչ կարևոր ազդեցություն կարող է ունենալ ժպիտը մարդու կյանքում: Այն մարդիկ, որոնք բացահայտել են իրենց համար ժպիտի ուժը, ավելի հեշտ են շփվում և մտերմանում մարդկանց հետ, ավելի հեշտ են սրտեր գրավում, ավելի հեշտ են գործարքներ կնքում, ավելի հեշտ են ապրում:
Ժպտացեք հնարավորինս շատ` տանը, փողոցում, խանութում, տրանսպորտում, աշխատանքի վայրում, գործնական հանդիպումների ժամանակ: Մարդիկ սիրում են, երբ իրենց ժպտում են: Դուք նույնպես սիրում եք, երբ Ձեզ ժպտում են: Եվ զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ ժպիտը դրական մեծ էներգիա է իրենից ներկայացնում, ժպիտը նշան է դիմացինին, որ Ձեզ հաճելի է նրա հետ շփվել:
Ծանոթներիցս մեկը հազվադեպ է ժպտում` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Իրականում, նա դրական և բարի անձնավորություն է, ուղղակի ժպտալը նրա բնավորության հիմնական գծերից չէ: Երբ նա ծանոթանում է նոր մարդկանց հետ, այդ պահին նրա դեմքը ոչինչ չի ասում` նա անտարբեր է, երբեմն նույնիսկ խոժոռ: Ես համոզված եմ, որ ներսում նա այդպիսին չէ, որ նա ուրախ է ծանոթության համար և դիմացինը նրան հետաքրքիր է, բայց դա գիտեմ միայն ես: Իսկ ի՞նչ կանցնի զրուցակցի մտքով, երբ նա տեսնի ծանոթիս անտարբեր դեմքը: Իհարկե, նա միանգամից կմտածի, որ ինքը դիմացինի մոտ հետաքրքրություն չի առաջացնում, իսկ դա համաձայնվեք` ոչ մեկին էլ հաճելի չէ: Արդյունքում, ծանոթս շատ դժվար է մարդկանց հետ շփվում և նրա մտերմիկ շրջապատը շատ փոքր է: Իսկ ամենի պատճառն այն է, որ նա քիչ է ժպտում:
Այնպես որ, հաճախ ժպտացեք` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են և նրանց հետ ավելի հեշտ է շփվել: Եվ միշտ հիշեք, երբեմն ընդամենը մեկ ժպիտով Դուք կարող եք հասնել ավելիին, քան խոսքերով և տրամաբանությամբ:
Դե լավ կլինի եթե ժպտալը լինի բնական, թե չէ անբնականը կեղծիքի է նման, և շատ արագ կարող է վերածվել ատելության:
Ճիշտ ես Դավիթ ջան, հենց բնական-նորմալ ժպիտի մասին է խոսքը:
🙂 իսկ այդ ժպիտը ներսից է, սովորեցնովին դժվար էլ թե բնական լինի:
բայց ինչպես ասում էր հայ լրագրողներից մեկը .”Եթե ես ընրելու լինեի անկեղծ մունաթի ու կեղծավոր ժպիտի միջեւ ես կընտրեի երկրորդը”:
հմի անկեխց ժպիտների հանդիպելը դառելե անտիկվար երևույտ
Սերոժ ջան, համամիտ չեմ: Եթե հնարավորություն ունենայիք տեսնել այս կայքն այցելողների դեմքերը, դուք ել կփոխեիք ձեր տեսակետը,,, որովհետև կայքի յուրաքանչյուր այցելու ժպտում ու կյանքին սկսում է նայել ժպիտով
Լրիվ կողմ եմ ժպտալուն,բայց կան մարդիկ,որ ժպտալով դիմացինի տունն են քանդում՝երեսին ժպտալով ու թիկունքից երկսայր սուր մխրճելով:Ու ժպիտը դառնում է ………………….. հասկանում եք ինչ:
Ռուզաննա ջան, շատ տարբեր մարդիկ ու տարբեր պատմություններ կարող են լինել, բայց փորձելով նայել երևույթին գլոբալ՝ ժշտալը միշտ էլ դրական ազդեցություն է ունենում դիմացինի վրա, բարձրացնում է տրամադրությունը, այդ պատճառով էլ, անկախ ամեն ինչից, շփման ժամանակ պետք է փորձել ժպտալ: