Հաջողության գաղտնիքներ

Ո՞ր գայլին եք Դուք կերակրում

Վաղո՜ւց, շատ վաղուց, մի տեղ մի անգամ` իմաստուն ծերունին բացում է իր թոռնիկին կյանքի ճշմարտություններից մեկը.
  — Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի պայքարին: Գայլերից մեկն իրենից ներկայացնում է չարը, վատը, նախանձը, վիշտը, եսասիրությունը, սուտը: Մյուս գայլն իրենից ներկայացնում է բարին, խաղաղությունը, սերը, հույսը, հավատը, ճշմարտությունը, հավատարմությունը:
Թոռնիկը` մինչև հոգու խորքը պապու խոսքերից տպավորված, մի քիչ մտածում է, ապա հարցնում.
 — Իսկ գայլերից ո՞րն է վերջում հաղթում:
Ծերունին ժպտում է և պատասխանում.
 — Միշտ հաղթում է այն գայլը, որին ԴՈՒ ԻՆՔԴ ես կերակրում:

Սա շատ իմաստուն առակ է և լրացուցիչ մեկնաբանություններ մենք այստեղ չենք թողնի: Թող յուրաքանչյուր մարդ ինքնուրույն խորհի այդ մասին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»