Աֆորիզմներ

Հիշեք այս մտքերն ու աֆորիզմները

Ուորեն Բաֆֆեթն ասել է. «Եթե օրվա վերջում դուք գիտեք այնքան, որքան օրվա սկզբում, նշանակում է` դուք ինչ-որ բան սխալ եք անում»:

Խոսո՞ւմ եք իմ ետևից: Նշանակում է` ես առջևում եմ: Քննարկո՞ւմ եք իմ կյանքը: Նշանակում է` այն ավելի հետաքրքիր է, քան ձերը: Փորձո՞ւմ եք գտնել թերություններ: Ուրեմն` նախանձում եք (անհայտ հեղինակ):

Բոլորն էլ մանկուց գիտեն, որ այս-այս բաները հնարավոր չէ անել: Բայց հայտնվում է ինչ-որ մեկը, որն այդ մասին չգիտի և հենց նա էլ հայտնագործություն է անում (Ալբերտ Էնշտեյն):

Եթե դու սայթաքում և ընկնում ես, դա դեռ չի նշանակում, որ դու սխալ ճանապարհի վրա ես (Վանտալա):

Եթե դուք չունեք սեփական նպատակներ կյանքում, ապա միշտ կաշխատեք նրա մոտ, ով դրանք ունի (Ռոբերտ Էնտոնի):

Մարդիկ հաճախ են հեռուներում փնտրում այն, ինչն արդեն իրենց տանն է (Ջորջ Էլիոտ):

Եթե ես հարցնեի մարդկանց, թե ինչ են նրանք ուզում, ապա նրանք մինչև հիմա կօգտվեին սայլակներից (Հենրի Ֆորդ):

Որտեղ կարելի է ապրել, այնտեղ կարելի է լավ ապրել (Մարկ Անտոնիոս):

Երբ վերև բարձրանաք, դուք կհանդիպեք շատ տարբեր մարդկանց: Մի ցավ պատճառեք նրանց, քանի որ դուք կրկին հանդիպելու եք նրանց` ամեն անգամ ցած ընկնելիս (անհայտ հեղինակ):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»