Հիշեք, որ ձեր զրուցակիցը կարող է լիովին սխալ լինել: Բայց նա այդպես չի կարծում: Մի քննադատեք նրան: Դա կարող է անել ցանկացած հիմար: Փորձեք հասկանալ նրան: Միայն իմաստուն, հանդուրժող և բացառիկ մարդիկ կարող են անել դա:
Անձամբ ես սիրում եմ սերուցքով ելակ, բայց ձուկը, չգիտես ինչու, սիրում է որդեր: Այդ պատճառով էլ, երբ ես գնում եմ ձկնորսության, ես չեմ մտածում այն մասին, թե ինչ եմ սիրում ես, այլ մտածում եմ այն մասին, թե ինչ է սիրում ձուկը:
Եղեք զբաղված: Դա ամենաէժան դեղն է աշխարհում և միաժամանակ՝ ամենաարդյունավետներից մեկը:
Իհարկե ձեր ամուսինն ունի թերություններ: Եթե նա սուրբ լիներ, նա երբեք չէր ամուսնանա ձեր հետ:
Տասից ինը դեպքերում վեճը բերում է նրան, որ մասնակիցներից յուրաքանչյուրը ավելի շատ է համոզվում իր ճշմարտացիության մեջ, քան նախկինում:
Քննադատությունը նման է փոստային աղավնու: Այն միշտ ետ է վերադառնում:
Մարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհն է՝ խոսել նրա հետ այն մասին, ինչը նա գնահատում է ամենից շատ:
Դուք կարող եք ավելի շատ ընկերներ ձեռք բերել երկու ամսվա ընթացքում՝ հետաքրքրվելով այլ մարդկանցով, քան ձեռք կբերեիք երկու տարվա ընթացքում՝ փորձելով հետաքրքրել այլ մարդկանց ձեզանով:
Մարդու դեմքի արտահայտությունն ավելի կարևոր է, քան նրա հագուստը:
Երբ մենք ատում ենք մեր թշնամիներին, մենք նրանց իշխանություն ենք տալիս մեզ վրա: Նրանք ազդում են մեր քնի, ախորժակի, ճնշման, առողջության և մեր երջանկության վրա: Մեր ատելությունից նրանց ոչինչ չի լինում, բայց դրանից մեր կյանքը վերածվում է ցնորքի:
Երբեք մի սկսեք ձեր զրույցը հայտարարելով՝ «ես կապացուցեմ ձեզ այս-ինչը կամ այն-ինչը»: Դա համարժեք է նրան, որ դուք ասեք՝ «ես ձեզանից խելացի եմ»:
Եթե դուք սխալ եք, ապա ընդունեք դա միանգամից և անկեղծ:
Պարզ ճշմարտությունը կայանում է նրանում, որ գրեթե յուրաքանչյուր մարդ, որը ձեզ հանդիպում է, ինչ-որ կերպ իրեն վեր է դասում ձեզանից և դուք կգտնեք դեպի նրա սիրտը տանող ճանապարհը, եթե փորձեք հասկացնել նրան, որ ընդունում եք այն կարևոր դերը, որը նա զբաղեցնում է իր փոքրիկ աշխարհում և անեք դա անկեղծ:
Ovqer chen kardacel Karnegiin ,tox anpayman kardan,da sovoracnuma jisht u xelaci aprelakerp.Amen depqum im vra mec azdecutyuna unecel KArnegin,u es erjanik em vor jisht jamanakin inq@ haytnvec im kyanqum.Irakanum shat hasarak depqerum menq enqan txmar enq mez pahum,aranc haskanalu te mer npatak@ vorn er,isk es girq@ shat bana sovorecnum.
Իսկ որտեղից կարելի է ներբեռնել գիրքը
Գիրքն արդեն ավելացված է մեր կայքի “գրքեր” բաժնում
Իմաստուն խոսքեր են ասված:))
Hargeli Success.իմ կարծիքով Դեյլ Քարնեգի է, ոչ թե Քառնեգի
Ok Սարգիս ջան, մերսի, փոխեցի արդեն..
երեև ամենակարևոր գիրքն է եղել իմ կյանքում ))))
Chshmarit xosqer
shaaaaaat havaneci!
Karogh em nerbernel grqi hayeren tarberak@ ?
Ցավոք ոչ:
Deyl Karnegi << inchpes azdel mardkanc vra tpavorutyun gorcel>>
Es el em shat pntrum u chem gtnum
hrashq mard
Napoleon Hill kardaceq, aveli lavna.
Լավ, մերսի 🙂
Նապոլեոն Հիլլ կարող եք կարդալ՝ անցնելով այս հղումով՝ http://upub.am/books/khorhir-yev-kharstanas/:
Բարև ձեզ։ Ինձ կասեք գիրքը Երևանում որտեղից վերցնեմ?
Բարև Ձեզ Էլեն,
Դեյլ Քարնեգիի գիրքը?
Inchpes nerbernel girqn